Այսօր՝ 2019-04-26

Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ» Վարչապետի նոր նշանակումը ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում. «Ժողովուրդ» Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին. «Իրատես» Ավտոմեքենաների ներկրման հարցը՝ ԵԱՏՄ օրակարգում. «Փաստ» Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. «Հրապարակ» Մաշադյանի փեսային պատկանող ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի. «Ժամանակ» Մի շարք դեսպաններ հրաժարական կտան. Փաշինյանը «սվոյ»-ների ցուցակ է պահանջել ԱԳ նախարարից․ «Փաստ» Քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ գնելու գործարքի հետեւում Հայկ Մարությանի ընկերն է. «Ժամանակ» Հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի տվել Կարեն Ավագյանի դեմ. «Հրապարակ» Տնտեսագիտական համալսարանի դասախոսների աշխատավարձը կբարձրանա Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է ՔՊ-ն փակ նիստ է անցկացրել. մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը Լավ է գոնե Քաղաքացու օրն արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին Անցավ ապրիլի 24-ը, վաղը հայերի մի ստվար զանգված ուրախ-ուրախ կգնա Անթալիա․ Արման Աբովյան Երևանում Opel-ը բախվել է գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան Երկու ֆրանսիացի, մեկ հայ, 4/3 ադրբեջանցի. Փաշինյանին հարց տալու հերթն ու հանդիպումների օրակարգը Արսեն Թորոսյանի անձնական նշանակումը՝ կոռուպցիոն պատմության մեջ. Գևորգ Գրիգորյանը՝ ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման մասին - տեսանյութ Փողերի լվացման ու կոռուպցիայի «լվացքատներ» Ռուսաստանի, Ադրբեջանի, «Տրոյկայի». ԵԽԽՎ-ն փորձում է խիստ արձագանքել Ալեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ

 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն ներկայացած անձն իր ընկերությունում աշխատանքի տեղավորելու խոստումով և իբր իրեն փորձելու համար, հետ վերադարձնելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել և հափշտակել է 780.000 ՀՀ դրամ գումար, իսկ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարներն իր հարազատներին ուղարկելու սպառնալիքով 2019թ. փետրվարի 26-ին իրենց պահանջել է 600.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։

2019թ. փետրվարի 27-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ՝ նախաքննություն կատարելու համար: Հաշվի առնելով մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը՝ կազմվել է քննչական խումբ։ 24-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը համացանցում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հանդիպել է որպես ընկերության տնօրեն ներկայացած 30-ամյա տղամարդու հետ: Վերջինս ասել է, թե, իբր, ինքը գերմանահայ է, իրեն Հայաստանում վստահելի մարդ է պետք, քանի որ ունի շատ բիզնեսներ, և ցանկանում է, որ այդ ամենի պատասխանատուն լինի 24-ամյա աղջիկը:

Իմանալով, որ աղջկան աշխատանքը խիստ անհրաժեշտ է և որ վերջինիս մայրը հիվանդ է, տղամարդը խոստացել է օգնել, բայց միաժամանակ նշել, որ պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, իբր փորձություն անցնելու պատրվակով, աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի դրանից, նա աղջկան համոզել է բանկից, այնուհետև վարկային կազմակերպությունից վարկեր վերցնել և տալ իրեն՝ ընդհանուր 680 000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ տղամարդն աղջկանից տարբեր օրերին ևս գումարներ է վերցրել՝ հետ վերադարձնելու պայմանով, իսկ երբ աղջիկը հրաժարվել է հերթական անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, վերջինս հայտնել է, թե վերցրած գումարները չի վերադարձնի:

2019թ. փետրվարի 25-ին՝ աղջկա հետ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդը վերջինիցս պահանջել է ևս 400 000 ՀՀ դրամ գումար, իսկ երբ աղջիկը հրաժարվել է նշված գումարը տալ, նա պահանջվող գումարի չափն ավելացրել է՝ դարձնելով 600 000 և միաժամանակ հայտնել, որ գումարը չտալու դեպքում իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարները կուղարկի նրա եղբորը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նախապես քիմիական նյութով մշակվել է 20.000 ՀՀ դրամանոց թղթադրամներից բաղկացած 600.000 ՀՀ դրամ գումարը, որը 24-ամյա աղջիկը պայմանավորված վայրում` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ, 2019թ. փետրվարի 27-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, տվել է ընկերության տնօրեն ներկայացած տղամարդուն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև առերևույթ շորթված գումարի մնացած մասը`580 000 ՀՀ դրամը: Կատարված զննությամբ և անձնական խուզարկությամբ 1988թ. ծնված տղամարդու ձեռքերին ու հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանաչ գույնով լուսարձակվող նյութի հետքեր։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: