Այսօր՝ 2019-11-21 | RSS | FACEBOOK

Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից. Սերժ Սարգսյան «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ» Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել. «Փաստ» Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի». «Փաստ» 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի թանկացումից բացի, կթանկանա նաև տեղական արտադրանքը. «Փաստ» Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ» Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ» Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ. «Ժամանակ». «Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր... Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա». Միքայել Մինասյան Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ» Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար. վարչապետ Փաշինյանի պատասխանը «Նովոռոսիա»-ին
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am 410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am Ուժեղ հայկական ընտանիքով հպարտ Փաշինյանը քաջալերում է ակտիվ կնոջը
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

«Սկզբում Սերժը, հետո համակարգը» կամ ինչպե՞ս նախաձեռնությունը դարձավ շարժում. մանրամասնում է Մարիա Կարապետյանը. Մաս 1

 

Սերժ Սարգսյանի՝ իշխանական ղեկին անվերջ լինելու հանգամանքը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, դժգոհություն արտահայտելու համար մարդկանց փողոց դուրս բերեց: Ու Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որ հաճախ հեղափոխություն է ներկայացվում: Ե՞րբ սկսվեց գործընթացը, ովքե՞ր սկսեցին, ինչո՞ւ... Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ իրադարձությունների տարբեր մասնակիցների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է:

-Ե՞րբ և ինչպե՞ս ձևավորվեց «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, արդյո՞ք հիմնական նպատակը հեղափոխությունն էր:

- Նախ պետք է արձանագրեմ. այն, ինչ դարձավ հեղափոխություն, չսկսվեց որպես հեղափոխություն: Իրականում անցած տարի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության փոքրիկ անկյուններում մարդկային տարբեր փոքրիկ խմբեր, շրջանակներ ընդամենը քննարկում էին հնարավորությունը՝ որևէ կերպ արտահայտելու իրենց բողոքն այն կապակցությամբ, ինչ պատրաստվում էր կատարվել Հայաստանում: Այսինքն` ընդամենը քննարկում էինք՝ հնարավոր է արդյո՞ք ինչ-որ բան անել` ցույց տալու, որ Հաաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որը մեզ տանելու էր էլ ավելի մեծ աստիճանի ավոտրիտարիզմի:

Ինձ համար այն ամենը, որ հետո դարձավ հեղափոխություն, սկսվեց անցած տարի մարտի 1-ին, երբ մի խումբ ընկերներով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի երթից վերադարձանք հենց այստեղ` Կասկադում (Մարիա Կարապետյանի հետ զրույցը տեղի է ունեցել Կասկադի սրճարաններից մեկում - խմբ.) մի բաժակ գինի խմելու, խորհելու: Մեզ միացավ մեր գործընկերներից մեկը, որ չէր մասնակցել երթին, որը քաղաքացիական գործիչների մեկ այլ խմբի հետ քննարկումից էր գալիս, թե արդյոք հնարավոր է մի բան անել: Նա ասաց, որ իրենց գրեթե բոլորի գնահատականն այն է, որ անհնար է որևէ բան անել: «Դուք ի՞նչ եք կարծում»,- հարցրեց նա: Մենք ավելի լավատես գտնվեցինք, ու օրվա խորհրդին տրվելով, ասեցինք` հնարավոր է, եկեք, այնուամենայնիվ, փորձենք: Այդ օրը առաջացավ այն խումբը, որը հետագայում դառնալու էր «Մերժի՛ր Սերժի՛ն» նախաձեռնության կորիզը: Դրանից մի քանի օր հետո սկսեցինք մեր աշխատանքային հանդիպումները, մոտ 12 մարդ էինք: Ի սկզբանե նախաձեռնությունը սկսել էինք որպես քաղաքացիական-քաղաքական նախաձեռնություն, այն բաց հարթակ էր. ով ուզում էր՝ կարող էր միանալ, մենք էլ շատ հաճախ հրավիրում էինք մեր մյուս գործընկերներին, ծանոթներին, որոնք, կարծում էինք, կցանկանան միանալ նման նախաձեռնությանը: Մենք կարծում էինք, որ անհրաժեշտ է նման նախաձեռնությունը, որովհետև այն պահի դրությամբ և գուցե մինչ այժմ հասարակության վստահությունը քաղաքական միավորների` կուսակցությունների նկատմամբ շատ ցածր էր, հիմա ևս առանձնապես բարձր չէ հենց կուսակցությունների նկատմամբ, ոչ թե մեկ առանձին վերցրած քաղաքական ուժի:

Մենք տեղյակ էինք, որ այդ ժամանակ արդեն կային քաղաքական դերակատարներ, որոնք որոշակի գործընթաց սկսել էին. նախ «Ելք»-ն էր քննարկում՝ արդյո՞ք որևէ բան ցանկանում են անել, թե՞ ոչ, նաև կար «Հանուն Հայաստան պետության փրկության ճակատը», որ ցույցեր էր անում Ազատության հրապարակում, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էր ինչ-որ քննարկումներ անում: Բայց անկախ այդ ամենից մենք համարեցինք, որ միանշանակ անհրաժեշտ է, որ քաղաքացիական նախաձեռնություն լինի:

-Ովքե՞ր դարձան նախաձեռնության հիմնական ջահակիրները և հետո նաև հեղափոխության, այսպես կոչված, հիմնական դերակատարների շարքում հայտնվեցին:

-Արմեն Գրիգորյանը, Սոնա Ղազարյան, Արեն Մկրտչյանը, Սոսը Ավետիսյան, Դավիթ Բանուչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, ես. երևի թե սա էր այն խումբը, որն առաջին անգամ հավաքվեց մարտի 3-4-ին, մի քանի օր անց մեզ միացավ Թագուհի Ղազարյանը: Ես, օրինակ, այդ խմբից միայն ծանոթ էի Ավետիսյան Սոսին, ես ամենաանփորձն ու նորեկն էի այդ պրոցեսներում: Հետո աստիճանաբար այլ մարդիկ էլ սկսեցին հարել, ու երբ այդ 2 նախաձեռնությունները («Մերժի՛ր Սերժի՛ն» և «Իմ քայլը» - խմբ.) միացան իրար, դարձան շարժում, ի դեպ, առաջին անգամ շարժում բառն օգտագործվել է ապրիլի 13-ին Ազատության հրապարակում, որովհետև մինչ այդ որևէ մեկը չէր համարձակվի մեր սկսածը շարժում անվանել:

Դրա մեթոդաբանությունը ապակենտրոնությունն էր, հետևաբար, շատ մարդիկ հարել են այս 2 հարթակներին անկախ նրանից՝ իրենք ինչ-որ կոորդինացնող խմբի մեջ էին, թե` ոչ: Լինում էին օրեր, երբ մենք իմանում էինք, որ «Մերժի՛ր Սերժի՛ն» նախաձեռնության անունից ինչ-որ ակցիա են կատարել մարդիկ, ում հետ առանձնապես այդ ակցիան չէինք կոորդինացրել, բայց այն լրիվ համահունչ էր մեր մոտեցմանը, մեր փիլիսոփայությանը և մեր պայմանավորվածությանը: Լավ էր, որ մարդիկ վերցնում էին նախաձեռնությունն իրենց ձեռքը: Դրա վառ օրինակներից է «վրանների» ակցիան Մաշտոցի պողոտայում: Այն ժամանակ գործընթացը դեռ «ձնագնդիկի էֆեկտ» չէր ստացել, և մենք գիտեինք, որ այդ ակցիան տևելու է ընդամենը 15 րոպե, այդ ակցիան կատարվել էր «Մերժի՛ր Սերժի՛ն» նախաձեռնության անունից: Հենց դա էր հրաշալի, որ թեև կար այդ կորիզը, բայց գործընթացը մեր շրջապատի միջոցով ավելի էր տարածվում:

-Ո՞րն էր շարժման հիմնական տեսլականը, ի՞նչ հնարավոր զարգացումների էիք սպասում:

-2018-ի աշնանը՝ նախընտրական շրջանում, ես իմ հավաքած նյութերի մեջ մի թուղթ գտա, որի վրա մեր նախաձեռնության անելիքներն էին գրած: Նշված էին մեր նպատակները. կարճաժամկետ նպատակ` տոնը փչացնել, միջնաժամկետ նպատակ` կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, երկարաժամկետ նպատակ` հեղափոխություն:

Մենք այդ բառը կիրառել էինք, դեռևս երբ նախաձեռնություն էինք և այն դիտարկել էինք որպես իդեալական ելք: Մենք ունեցել ենք համարձակությունը՝ արտաբերելու այդ բառը մեր աշխատանքային հանդիպումների շրջանակում: Այժմ շատ հեշտ է հետահայաց մակարդակով խմբագրել և ասել, որ մենք նպատակասլաց գնում էինք դեպի հեղափոխություն, բայց իրականում այդպես չէր: Հայաստանում հուսալքության, հուսահատության, ապատիայի, անտարբերության մի այնպիսի մթնոլորտ էր տիրում, որ թեև գիտեինք՝ կան մարդիկ, ովքեր դժգոհ են, հասարակության մեջ դուրս գալու, բողոք արտահայտելու պոտենցիալ կար, բայց գրեթե անհնար էր թվում, որ կկարողանանք այդքան մարդ մոբիլիզացնել: Գիտեինք, որ եթե մոբիլիզացնենք, ապա փոփոխությունը հնարավոր է: Սրա մեջ համոզմունք հաստատ կար, այսինքն՝ ինչ-որ մի կրիտիկական զանգվածի փողոցում գտնվելու պարագայում փոփոխություն տեղի կունենա, բայց կրիտիկական զանգված կհավաքվի՞, թե՞ ոչ՝ դրանում համոզվածություն չկար: Այդ պատճառով մեր մինիմալ նպատակն էր փչացնել Սերժ Սարգսյանի տոնը, այսինքն` ինքը եթե անգամ դառնալու էր վարչապետ, դա չանցներ տոտալ համակերպվածության մթնոլորտում: Դա այն մինիմալն էր, որին մենք ցանկանում էինք հասնել: Շատ մարդիկ, ովքեր հարում էին նախաձեռնությանը, ասում էին` սա քաղաքացիական սկզբունքի հարց է, շատերը փորձում էին լինել իրատես և ոչ երազկոտ: Նրանք ասում էին, որ ընդամենը հարում են, որովհետեւ դա իրենց նախորդ քաղաքական պայքարների պահանջն է: Կար գաղափար. եթե ես եղել եմ փողոցում նախորդ փուլերում, երբ Հայաստանը դառնում էր ավելի ու ավելի ավտորիտար, ապա իմ պարտք է այս անգամ ևս այդտեղ լինել, թեպետ մեծ հույսեր չեմ կապում:

Հաճախ մեզ մարտահրավեր էին նետում այլ խմբեր, որոնք քննարկում էին այս կամ այն հարցը, ասելով՝ մենք թիրախը սխալ ենք ընտրել, ասում էին` Սերժը չի խնդիրը, անձի շուրջ չէ խնդիրը, այլ հարկավոր է համակարգը փոխել: Մեր առաջին ակցիայի ընթացքում՝ մարտի 24-ին, շատ նեղ պաստառների վրա գրված էր` «Սկզբում Սերժը, հետո համակարգը»:

Մենք ընկալել էինք քննադատությունը: Եվ իսկապես, որոշված էր՝ մեր թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը, որովհետև անհնար է բուրգը կազմաքանդել, եթե բուրգի գագաթը և կազմակերպման առանցքը տեղում է: Մեր պատկերացմամբ անհնար էր դա, բայց, այնուամենայնիվ, մենք գիտեինք, որ նրա` բուրգի գագաթից հեռանալուց հետո, աշխատանքը չի ավարտվում, իհարկե, համակարգն էլ հարկավոր էր փոխել:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի