Այսօր՝ 2019-11-21 | RSS | FACEBOOK

Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել. «Փաստ» Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի». «Փաստ» 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի թանկացումից բացի, կթանկանա նաև տեղական արտադրանքը. «Փաստ» Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ» Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ» Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ. «Ժամանակ». «Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր... Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա». Միքայել Մինասյան Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ» Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար. վարչապետ Փաշինյանի պատասխանը «Նովոռոսիա»-ին Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ. «Փաստ» Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am 410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am Ուժեղ հայկական ընտանիքով հպարտ Փաշինյանը քաջալերում է ակտիվ կնոջը
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Դա դառնում է փաստ, երբ հանրությունը հասկանում է, որ ինքը քվեաթերթիկ լրացնող չի. Գագիկ Չարչյանն՝ 2018-ի իրադարձությունների մասին

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը արվեստագետ Գագիկ Չարչյանն է:

-Որո՞նք են հեղափոխության կարևոր քայլերը:

-Էս պրոցեսը գործեց շատ միաձև, բայց դինամիկ զարգացմամբ: Հենց այդ ցանցային զարգացումն էր, որ ուժային կառույցների գործունեությունը դարձրեց ուղղակի անիմաստ: Այսինքն՝ բռնություն գործադրել մի տեղ, ուր ամբողջ հանրությունն է, ոչ մի ձև հնարավոր չէր: Իհարկե, փորձեր միշտ էլ եղել են, վերջերում հասկացան, որ իմաստ չունի:

Ամենակարևոր գիտակցումը անհնազանդությունն էր, խաղաղ անհնազանդությունը, երբ որ դու բան չես անում, ոչ մի բան չես անում ուղղակի, բայց չես շարժվում իշխանության նորմատիվներով: Քեզ, ասենք, բռնում են, դու չես բռնանում, քեզ քշում են, դու չես դիմադրում, բայց չես անում էն, ինչ իրանք են ուզում: Այսինքն՝ բան չեն կարա, եթե նույնիսկ մի 2 անգամ բռնություն են գործադրում, տեսնում են, որ դա անիմաստ է: Էդ անհնազանդությունն ամենակարևոր բանն է, և ընդհանրապես քաղաքական էլեմենտը գտնվում է էդ անհնազանդության տակ: Մեր իրականության մեջ քաղաքական դաշտում լրիվ պարալիզացված էր: Ոչ մի քաղաքական երևույթ չկար, հենց հանրությունը, հենց բազմությունը սկսեց նորմատիվները խախտել, միանգամից քաղաքական էլեմենտը խախտվեց: Երբ դու չես համաձայնում իշխանության հետ, դու դիմադրում ես, միանգամից քաղաքական բաղադրիչը սկսում է ի հայտ գալ: Իսկ դա դառնում է փաստ, երբ որ հանրությունը հասկանում է, որ ինքը քվեաթերթիկ լրացնող չի, և որպես քաղաքացի մենակ անձնագիր կրող չի, և ինքը կարող է իրեն օժտի լիազորություններ ունենալու իրավունքով: Էդ բաներն են, որ քաղաքական էլեմենտը դարձնում են հնարավոր և քաղաքականությունը դարձնում են իրական: Էդ նաև ուղիղ դեմոկրատիայի անմիջական մասն է:

-Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը փաստ է:

-Ինձ թվում է՝ պրոցեսի մեջ է, ձևակերպումներն արված են, իշխանության լծակները հանրության ձեռքերում են, հասարակության թեկնածուն իշխանության կրողն է, և հարկավոր է էդ ձևակերպումներն արդեն դարձնել գործիք: Հիմա էդ պրոցեսն ա: Փաշինյանի արած ուղիղ ձևակերպումները դեմոկրատիայի, հանրաքվեի ինստիտուտները դառնալու են գործիք, յուրաքանչյուրն ունենալու է էդ գործիքներն աշխատացնելու հնարավորություն, թե չէ: Հիմա այ էդ պրոցեսն է: Կարելի է համարել հեղափոխությունն ավարտված, երբ որ էդ գործիքներն աշխատեն:

-Ինչի՞ հեղափխություն էր, արժեքների՞:

-Դե հեղափոխությունը ենթադրում է ֆորմացիայի հեղափոխություն, որը չի կարող չունենալ էդ բաղադրիչները: Եթե համաձայն ենք, որ հեղափոխություն է, ուրեմն էդ բոլորը անմիջականորեն կան: Հարց է՝ դրանք արդեն աշխատում են, թե չէ, բայց դրանց սաղմերն արդեն դրված են: Հանրությունն արդեն շարժվում է էդպես, ասենք արժեքների փոփոխությունը գործում է արդեն, թե չէ, բայց առայժմ էդ ուղենիշը կա: Եթե մենք համաձայն ենք, որ սա հեղափոխություն է, ապա դա ֆորմացիա է արդեն, ֆորմացիա մենք հասկանում ենք, երբ քրեաօլիգարխիկ կառավարման մոդելին փոխարինում է ուղիղ դեմոկրատականը: Ես համաձայն եմ Ռանսերի հետ, որ դեմոկրատիան կառավարման մոդել չի, դեմոկրատիան հայտնվում է էն ժամանակ, երբ հանրությունն ինքն իրեն օժտում է լիազորություններով:

-Ո՞ր քայլերն են եղել սխալ և անտեղի: Կա՞ն նման քայլեր:

-Կարծում եմ՝ ոչ: Մեծ հաշվով՝ կարելի է նախկին իշխանության քայլերը համարել անտեղի, ժամանակավրեպ, սխալ: Ես համոզված եմ, որ ոչ մեկը հենց սկզբից չգիտեր՝ ինչ է լինելու, ու շատ դժվար էր պատկերացնել, որ նման ավարտ կարող է տեղի ունենալ ու որ էս մեթոդը կարող է աշխատել՝ ցանցային ու տոտալ, որ մարդիկ կարող են ինքնակազմակերպվել, որ ինքնությունները կարող են ընդհանուր եզր գտնել: Էդ ֆենոմենալ բան է, էդ իդեալական հասարակության մոդել է: Ու էդ սիրո ու համերաշխության լոզունգը հենց ես դրանում եմ տեսնում էլի, էդ կարճ ժամանակի մեջ, երբ ստեղծվեց էդ իդեալական մոդելը: Որտեղ որ չի գործում ոչ մի օրենք, երբ որ հանրությունը ինքը կարող է սամանի օրենքներ իր ներսում: Այսինքն՝ փողոցը, որ, նախ, նորմատիվ տեղաշարժվելու համար է գծած, մարդիկ դա դարձնում են գնդակ, խաղալու տեղ: Դա սկսվեց Ֆրանսիայի հրապարակից: Հետո մի շատ կարևոր պահ էլ կար, որ Նիկոլը և իր թիմը շատ ուշադիր լսում էին բոլոր խոսակցություները, խորհուրդներն ու քննադատությունները: Եվ դա շատ արագ հասնում էր տեղ, և նրանք վերանայումներ էին անում: Հատկապես առաջին օրերին դա ցայտուն երևում էր: Այսինքն՝ քննադատությունները, որ չի կարելի միացնել հին երաժշտություն, չի կարելի հին լոզունգները հնչեցնել, կարելի է երիտասարդներին առաջ տանել:

Նիկոլ Փաշինյանն իրեն շատ ճիշտ, կարելի է ասել՝ ճշգրիտ է պահել: Հասարակության հետ դիստանցիաների բացակայությունը, խոսքի ինտոնացիան, ամեն մի իմաստային արտահայտության կրկնությունը շատ ճշգրիտ աշխատեց: Իհարկե, խարիզման նույնպես շատ կարևոր էր: Նա, ամեն դեպքում, խարիզմատիկ մարդ է:

Սկիզբը՝ այստեղ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: