Այսօր՝ 2019-11-20 | RSS | FACEBOOK

Մովսես Հակոբյանի «միգրացիան». նոր նշանակումներ ՊՆ-ում Արքեպիսկոպոս Աթեշչյանը ներկայացնում է, թե ինչ կանի պատրիարք ընտրվելով Ինչո՞վ են զբաղված եղել Ապարանի համայնքապետարանում 2016-2019թթ. ՊՎԾ բացահայտումները Թուրքիան Ադրբեջան կարտաքսի ԻՊ 29 ահաբեկչի. regionmonitor 51–ամյա հովիվն ընկել է բեռնատար գնացքի տակ և ժամեր անց հիվանդանոցում մահացել է. shamshyan.com Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին. tert.am ...Սպասվում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին. այս խոսքերից 1.5 տարի անց ներդրումների ոլորտում պատկերը տխուր է. «Մեկ Հայաստան» կուսակցություն Իշխանության ներսում լուրջ տագնապ կա. «Իրատես» Կարդինալ փոփոխություններ՝ ՊՆ-ում․ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում. «Ժողովուրդ» Ինչ կապ կա Արցախի ընտրությունների եւ Մովսես Հակոբյանի ազատման միջեւ. սցենար է գծվել. «Իրատես» Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» «Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել. «Հրապարակ» Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում. «Իրատես» Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել. Էրմենիհաբեր Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից. «Հրապարակ» «Քրեական աշխարհն» անհանգստացած է. կլինի լուրջ «սխոդկա». Կլինեն ռուս, վրացի, եզդի «օրենքով գողեր». «Փաստ» Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ. «Փաստ» «Մել» ֆիլմի թրեյլերը - տեսանյութ
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Հուզիչ էր՝ ուսանողները իջնում էին Մատենադարանից` բոլորովին անտեղյակ, թե Ֆրանսիայի հրապարակում ում են գտնելու. Մարիա Կարապետյան. Մաս 2

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես է ձևավորվել «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, ովքեր են եղել շարժման առաջամարտիկները և ինչ նպատակ են հետապնդել քաղակտիվիստները: Այժմ ներկայացնում ենք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ անցկացված հարցազրույցի 2-րդ մասը:

- Ինչպե՞ս էին շարժման հաջորդական քայլերը գծագրվում: Որոշումներն ընդունելիս լինո՞ւմ էին հակասություններ:

-Ես շատ եմ ընդդիմացել, երբ առանձին ինչ-որ մի խումբ ասել է, որ իրենք հեղափոխության հեղինակներն են, կազմակերպիչներն են, առաջնորդներն են և այսպես շարունակ: Ես կարծում եմ, որ նման հայտարարություն անելը հակասում է հեղափոխության ողջ տրամաբանությանը, քանի որ այն այնքան ապակենտրոն էր, այնքան հորիզանական, այնքան ներառական էր: Ես աշխատում եմ զգուշորեն ընտրել իմ բառերը` նախաձեռնող խումբ, կորիզ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, անհնար կլիներ, եթե նման մասնակցություն չլիներ ու հավատարմություն` հռչակված սկզբունքներին: Նաև խմբի ներսում ինձ համար դժվար է առանձնացնել, թե իմ անհատական գաղափարը կամ ներդրումը որն է եղել, որովհետև մեր բոլոր ակցիաներն ու ցանկացած որդեգրված մեթոդաբանություն երկար քննարկումների արդյունք է եղել:

Բնականաբար ես ոչ բռնի պայքարի մոտեցման կողմնակիցն էի, այս քննարկումը միկրո մակարդակով խմբերում տեղի ունենալուց բացի՝ տեղի էր ունենում նաև փողոցում, որովհետև առաջին ակցիաներին գալիս էին մարդիկ, որոնք համոզված էին, որ ինչ-որ պահի բախում է լինելու, այսինքն, նրանք գալիս էին այն համոզմունքով, որ մեզ պետք են, իրենց ձևակերպմամբ, մինչև վերջ գնալու պատրաստ մարդիկ ու կարծես, համապետական թրեյնինգ էր ոչ բռնի գործողությունների, որով հնարավոր էր դառնում մարդկանց ինչ-որ մի կերպ համոզելու, որ ընտված սկզբունքը, բաց ձեռքերի պայքարը գործուն է լինելու: Ուզում եմ ասել, որ այնքան բազում քննարկումների արդյունք է եղել մեր ամեն մի որոշումը, մեր ամեն մի գործողությունը, որ իմ անհատական, մասնավոր ներդրումը այդ ամենի մեջ ես դժվարանում եմ առանձնացնել:

Բեկումնային պահերն եմ հիշում, օրինակ, մեր Ազատության հրապարակ գալը քայլերթով ու այնտեղ մարդկանց գտնելն ու տեսնելը ամենահուզիչ պահերից է եղել` 2018թ.-ի ապրիլի 13-ին: Անկանխատեսելի էր, թե մարդկանց ինչ քանակ կգա, արդյոք դա կլինի այն կրիտիկական զանգվածը, որը մեզ թույլ կտա շարունակել շարժումը: Այդ մտավախությունը կար ու հիշում եմ, Փաշինյանն այդ օրը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ մի արտահայտություն օգտագործեց, որ իսկապես փշաքաղություն առաջացրեց: Նա ասաց, որ մենք գտանք միմյանց, այսինքն, մարդիկ գիտեին, որ իրենք գոյություն ունեն, նրանք, ովքեր դժգոհ են իրադրությունից ու ուզում են մի բան անել, մենք գիտեինք, որ մենք կանք, բայց մենք իրար չէինք գտել, այդ օրը հրապարակում մենք իրար գտանք: Դրանից հետո Ֆրանսիայի հրապարակ գնալն ու գիտակցելը, որ այստեղ մնալու էինք մի քանի օր, նույնպես շատ հուզիչ էր: Մինչ այդ բոլոր նախաձեռնություններին ես մասնակցել եմ, ասենք, մի քանի ժամ, իմ քաղաքացիական պարտքն եմ համարել գալ, կանգնել հրապարակում, լսել ինչ-որ ելույթները, աջակցություն հայտնել և այլն:

- Ո՞ր պահին հասկացաք, որ շարժումը կարող է բերել հեղափոխության:

-Երբեք չեմ եղել որևէ նախաձեռնողական խմբում, երբեք փողոցում չէի գիշերել մինչ այդ: Դա իմ առաջին փորձառությունն էր: Իհարկե, գործընկերներիս ավելի հարուստ փորձն ինձ օգնում էր հասկանալ, թե այդ ամեն ինչ հունով է ընթանալու: Բայց կրկին մեր առաջին ակցիաների ժամանակ երթուղին կարող էր կտրուկ փոխվել, այսինքն, նախապես գծված ինչ-որ ուղով չէինք ընթանում, շատ բաներ տեղի էին ունենում ըստ գործողությունների ընթացքի, ինչ-որ մի բան հաջողելու, մարդկանց քանակից կախված, տրամադրություններից՝ օդում կախված, շատ բաներ ոչ ըստ պլանի են գնացել: Շատ տրավմաներ ունեին մարդիկ նախորդ շարժումների հետ կապված, որ առաջնորդները կդավաճանեն, կգնան համաձայնության, որի հետ մասնակիցները համաձայն չեն: Բոլոր մտավախությունները, անցյալի շարժումների հետ կապված տրավմաները աստիճանաբար հաղթահարվում էին:

Ապրիլի 16-ն է մտապահվել ուղեղումս, Բաղրամյան փողոց բարձրանալու ու կրկին վերապրելու զգացողությունը, որ դա կարծես ուխտագնացություն լիներ նախորդ բոլոր շարժումների համար` հաղթահարելու այդ փողոցը, հասնելու այդ նպատակակետին ու կրկին չհաջողելը` ես «պարտվել եմ քանիցս»-ի լրիվ վերահաստատումն էր, քանի որ կրկին անհնար դարձավ սահմանադրական դատարանից առաջ գնալը: Մենք նորից հետ դարձանք Ֆրանսիայի հրապարակ: Լա՛վ, այս անգամ էլ չստացվեց, գուցե պետք չի փորձել այդ չարաբաստիկ փողոցով բարձրանալ վերև ու գուցե պետք է մեթոդաբանությունը փոխել: Ու այդ օրվանից հետո էր, որ ապակենտրոն լինելու գաղափարը ձևակերպվեց՝ որպես միակ հաղթելու հնարավորություն տվող գաղափար: Այսինքն մենք չպետք է ձգտենք կատարել այն, ինչ ի սկզբանե ծրագրված էր:

Շատ տպավորիչ էր այն պահը, երբ Ֆրանսիայի հրապարակում Արմեն Գրիգորյանն էր ելույթ ունենում, ու մեզ թվում էր, որ մենք շատ ենք, մեկ էլ ինչ-որ մի պահի աղմուկ լսվեց ու բոլորս շրջվեցինք դեպի մատենադարանի կողմ: Այնտեղից ուսանողները ծփալով, ալիքաձև իջնում էին` իրենք բոլորովին անտեղյակ, թե Ֆրանսիայի հրապարակում ում են գտնելու, իրենք գործողություն էին կատարել համալսարանի մոտ ու այնտեղից գալիս էին: Մենք էլ էինք անտեղյակ՝ մարդկանց ամբողջ մի բազմություն որոշել էր գալ Ֆրանսիայի հրապարակ:

Ես կարծում եմ, որ քաղաքական հեղափոխությունն, այո, կայացել է: Բայց հեղափոխությունն իր մշակութային իմաստով, արմատացնելու այն ներհասարակական հարաբերությունների նոր մշակույթը, որը կար հեղափոխության օրերին, մեծ ջանքեր պետք է գործադրենք, որ դա տեղի ունենա: Կամ շարունակական տեղի ունենա, իհարկե, շարունակական հեղափոխությունը նաև մարդկանց հանդարտության զգացողություն չի տալիս, բայց մյուս տիպի հեղափոխությունները, ոչ քաղաքականները, կարող են լինել շարունակական:

-Ըստ Ձեզ, ովքե՞ր են հեղափոխության սիմվոլները: Առանց ո՞ւմ շարժումն այսպիսի լուծում չէր ստանա:

-Առաջնորդներն են «Իմ քայլը» նախաձեռնության կորիզը, «Մերժի՛ր Սերժի՛ն» նախաձեռնության կորիզը, այն մարդկանց խումբը, որ երբեմն հավաքվել է ՔՊ կուսակցության գրասենյակում, երբեմն շատ պատահական վայրերում: Այս պահին այդ մարդիկ հանրությանը շատ ավելի ծանոթ են, քան այն ժամանակ, օրինակ, մեր նախարարներից շատերը` Արայիկը Հարությունյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լենան Նազարյան, Մխիթարը Հայրապետյան, Սուրեն Պապիկյանը, Արմենը Գրիգորյան, Դավիթը Սանասարյան, Թագուհին Ղազարյան, Արենը Մկրտչյան, Սուրենը Սահակյան, Միքայելը Նահապետյան, երևի թե այս խումբը: Պետք է նշեմ, որ տարբեր օրերի շատ տարբեր կազմերով ենք հավաքվել: Օր է եղել` 3 հոգով ենք որոշում կայացրել, օր է եղել` 13 հոգով, օր է եղել` 50 հոգի է սենյակում եղել: Պրոցեսն իսկապես շատ ապակենտրոն էր:

Շատ հաճախ դերերի բաշխում էր տեղի ունենում, Թագուհին Ղազարյան «Մերժի՛ր Սերժի՛ն»-ի ֆեյսբուքյան էջն էր վարում, գիշերները ընդհանրապես չէր քնում, կարող է առավոտյան 4-8-ը, մեդիամոնիթորինգով էր զբաղվում, ու շարժման ողջ ընթացքում այդ էջը գեթ մեկ ապատեղակատվություն չի տարածել: Ինքը ամեն ինչ ստուգում էր, նոր էր ինֆորմացիան տալիս, շատ կարևոր էր լինել ինֆորմացիայի հուսալի միջոց:

-Այնուամենայնիվ, թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչը կփոխեք:

-Ես ուզում եմ, որ Հայաստանում ժողովրդավարութունն ամրանա, կայուն լինի, անդառնալի լինի: Ես գիտեմ, որ ստանձնում եմ պատասխանատվություն մեր նախաձեռնած գործընթացի համար արդեն որպես ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ գտնվող անձ: Մեր նախընտրական ծրագրում մի քանի դրույթ կա, որ ինձ համար ապագայի ուղենիշ է: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում այնպիսի համակարգ գործի, որ հնարավորություն կտա քաղաքացիներին ձևավորել իշխանության մարմիններ և հետո փոխել այդ իշխանության մարմինները խաղաղ ընտրությունների ճանապարհով: Էդ էն բաղձալի օրն է ինձ համար, որը հույս ունեմ կարող ենք բերել: Հատկապես որ մենք հակամարտություն ունեցող հասարակություն ենք, Ղարաբաղյան հակամարտությունը նկատի ունեմ, մեր պատկերացումները ազգային համախմբվածության մասին շատ ուժեղ են: Այսինքն, հասարակությունը վախ ունի իր մեջ ֆրագմենտացված լինելու, տարբեր քաղաքական ճամբարներում լինելու, տարբեր քաղաքական տեսլականների հարելու հետ կապված, որովհետև համախմբված լինելու մեծ ճամբար կա:

-Ի՞նչն է խանգարում վերոնշյալ ժողովրդավարական համակարգն ունենալուն:

-Առողջ ժողովրդավարություն ունենալու համար մենք իսկապես պետք է ունենանք ոչ թե բևեռացում, այսինքն, այն, ինչ որոշ ժողովրդավար երկրներում տեղի է ունենում, ասենք ծայրահեղ բևեռներ են գոյանում հասարակության մեջ, որոնք քաղաքական պայքարի մեջ են, այլ առողջ ֆրագմենտացում՝ ըստ քաղաքական օրակարգերի: Եվ ես շատ կցանկանայի, որ մի օր առողջ մրցակցության միջոցով կազմավորվեն իշխանության մարմիններ, որոնք կարտացոլեն հասարակության բազմաշերտությունը:

Ես շարունակում եմ պնդել, որ նույնիսկ տեսական իմաստով տեղի ունեցածը հեղափոխություն էր, որովհետև շատերն ասում են` դե ինչ հեղափոխություն: Հեղափոխության ժամանակ, ասենք, հասարակության կազմակերպման ձևն է փոխվում` անցում ենք կատարում, օրինակ, ֆեոդալականից դեպի կապիտալիստական համակարգ կամ միապետությունից` հանրապետություն: Բայց ես կարծում եմ` մեր պարագայում սա դասական իմաստով հեղափոխություն է եղել, քանի որ մենք թղթի վրա ժողովրդավար, իրավական, սոցիալական պետություն էինք, սակայն իրականում մենք այդպիսին չէինք: Ինչ-որ անհասկանալի նեո-ֆեոդալիզմ էր գործում Հայաստանում, ոչ մի հասարակարգի առողջ ձևակերպման մեջ ձևակերպված չի, այսինքն, մենք թղթին չէինք համապատասխանում ու հիմա հեղափոխությունը մոտ է բերել մեզ` մեր` որպես հասարակություն կազմակերպման ձեւին: Ես ուզում եմ, որ էլ ավելի մոտենանք ու եթե մենք համաձայն չենք այդ թղթի վրա գրվածին, թղթի վրայի գրվածը փոխենք, ոչ թե անվերջ հասարակությունը մի նորմերով ապրի, իսկ թղթի վրա այլ բան ամրագրված լինի: Օրինակ` կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը` գրված է, ամրագրված է, բայց արդյոք մենք իրականության մեծ իրավահավասար ենք` ոչ: Ուրեմն հիմա պետք է այնպես անենք, որ իրականությունը համապատասխանի էդ թղթում գրվածին:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: