Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1

 

Սերժ Սարգսյանի՝ իշխանական ղեկին անվերջ լինելու հանգամանքը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, դժգոհություն արտահայտելու համար մարդկանց փողոց դուրս բերեց: Ու Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որ հաճախ հեղափոխություն է ներկայացվում: Ե՞րբ սկսվեց գործընթացը, ովքե՞ր սկսեցին, ինչո՞ւ... Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ իրադարձությունների տարբեր մասնակիցների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

-Ինչպե՞ս կամ ինչի՞ց սկսվեց հեղափոխությունը. պա՞հն այդպես թելադրեց, թե՞ ամեն ինչ վաղուց կանխամտածված էր:

-Ինձ միշտ հետաքրքրել ա՝ հանրույթը, որ առաջին հայացքից քնած է, ոչ մի բանի ընդունակ չի, կարա՞ 10 օրվա ընցաքում 300 հազարանոc խմբով դուրս գա երկրի մայրաքաղաքի փողոցներ. փաստորեն կարող ա: Բայց, ճիշտն ասած իմ համար էնպես չի, որ մի առավոտ վեր կացա ու տեսա, որ հեղափոխություն ա: Եթե փիլիսոփայության մեջ խորանանք` երբ ա այդ կետը եղել, որից հետո հեղափոխությունը անդառնալի էր, ինձ համար էդ 2013 թվականից է, ընդհուպ այն ժամանակվանից, երբ ես դեռ ոչ մի կապ չունեի հասարակական գործունեության հետ:

2013 թվականին Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հետաքրքիր փոփոխություն. ավանդաբար քաղաքականությամբ զբաղվող կուսակցական շերտին փոխարինելու եկավ քաղաքացիական-քաղաքականության շերտը: Այդ պահից արդեն Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունների հետագա զարգացումը բեկումնային էր լինելու: Եվ 2013-ից մինչև 2017 թվական հետևողականորեն աշխատանք է տարվել ավտորիտար համակարգի պայմաններում կուսակցությունների մերժման ուղղությամբ, այսինքն` հանրության հետ տևական աշխատանք են տարել քաղաքացիները` ապացուցելու, ցույց տալու, որ ավտորիտար համակարգի պայմաններում ընտրական գործընթացները ուղղակի բեմադրություններ են, իսկ դրանց մասնակցող կուսակցությունները գիտակցված կամ չգիտակցված համագործակցություն են ցուցաբերում ավտորիտար ռեժիմին: Այդ պահից ինձ համար հեղափոխությունը սկսվել է:

-Այսինքն, թավշյա հեղափոխության մեկնարկը և՞ս, ըստ Ձեզ, 2013 թվականին տրվեց:

-Բուն ապրիլյան գործընթացը ես կարծում եմ՝ սկսվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն՝ էն պահին, երբ Ազգային ժողովում ընդդիմություն ընտրվեց: Եվ պարզ դարձավ, որ իր ամբողջության մեջ դա ֆարս ա, որովհետև գնացել ընդեղ նստել են ու էական հարցերի մասին ոչ կարողանում են խոսալ, ոչ էլ` լծակներ ունեն: Հա, ու մինչ էդ էլ համոզվել էին, որ զենքը չի աշխատում. մարդկանց համար պարզ դարձավ, որ զենքը չի աշխատում, պառլամենտը չի աշխատում, բա լավ` ի՞նչն է աշխատում… Շատ հուսահատական վիճակ էր մինչև գարուն, նույն էդ ակցիզային հարկերը, որ բարձրացրեցին փետրվարին, թանկացման դեմ ինչ-որ շարժման փորձ եղավ, որին 300 հոգի մարդ մասնակցեց: Էլի կուսակցություններն էին առաջ տանում այդ գործընթացը: Շատ հուսահատական վիճակ էր, բայց հենց այդտեղից էլ սկսվում ա հեղափոխությունը, երբ ինչ-որ բան փոխելու բոլոր մեխանիզմները սպառված են, էդտեղ սկիզբ է առնում հեղափոխությունը:

-Ձեզ համար ե՞րբ պարզ դարձավ, որ նման լայնամասշտաբ շարժում է սկսվելու:

-Տեխնիկական, իրադարձային առումով այս գործընթացի խաղաքարտերը բացված են եղել մարտի 29-ին կամ 30-ին տեղի ունեցած մի հավաքով: Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամների հրավերով՝ կուսակցության գրասենյակում հասարակական գործունեությամբ զբաղվող տարբեր մարդկանց, մոտ 60 ոչ կուսակցական մարդկանց և ՔՊ վարչության անդամների միջև հանդիպում տեղի ունեցավ, որտեղ ներկայացրեցին քայլարշավի սցենարը: Գործիքակազմի մասով ես ու իմ ընկերները, թեկուզ փոքր թվով, բայց մոբիլիզացված էինք, այսինքն մինչև էդ էլ աշխատում էինք ու մտածում էինք` ինչ և ինչպես հարցերի շուրջը: Գործիքակազմի մասով թերահավատորեն էինք մոտենում, որ միայն քայլելը ու միայն գալ Ազգային ժողովի շուրջ կանգնելը հարցի լուծում կտա, ու այդ գործիքակազմի մասով մեր անվստահությունը արտահայտնեցինք, հարց հնչեց հակադարձ` բա լավ` ինչ անել, ու այդ հարցի քննարկումը շարունակվեց ևս 7 օր:

-Իսկ հետագա գործողությունների պլանը ինչպե՞ս էր մշակվում: Ամեն ինչ մարտի 31-ին արդեն որոշվա՞ծ էր, թե՞ ընթացքում էր ծրագրային քարտեզը գծագրվում:

-Երբ որ ճամբարներ էին հիմնում, և քայլարշավի մասնակիցները կանգ էին առնում, ես իմ ընկերների հետ գնում էի էնտեղ, քննարկում էինք:

Ամսի 13-ին մոտ 4000 մարդ հավաքվեց հրապարակում, ամսի 14-ին մոտ 3000 մարդ հավաքվեց Ֆրանսիայի հրապարակում ու արդեն պարզ էր, որ ակտիվության կորը նվազման միտում ունի:

Ամսի 14-ի երեկոյան ես զանգ ստացա ՔՊ կուսակցության անդամներից մեկից, ասաց, որ հաջորդ օրը ժամը 12-ին Նիկոլ Փաշինյանն ուզում է հանդիպել մեզ հետ: Ֆրանսիայի հրապարակի կողքին բացօթյա սրճարան կա, էնտեղ հավաքվել ենք ու շատ կարճ զրույց ա եղել. նշվեց, որ համակողմանի աջակցություն Փաշինյանը տեսնում է, այսինքն` ֆինանսական փոխացումները սփյուռքից ու երկրի ներսից, ֆեյսբուքյան քոմենթները, բայց ֆիզիակական ներկայություն մարդիկ չեն դրսևորում: Հարց էր` ի՞նչ անել, որ մարդիկ իրենց ֆիզիկական ներկայությունը բերեն պրոցեսին: Այդտեղից էլ արդեն պարզ է դարձել հեղափոխության հետագա ընթացքը տեխնոլոգիական առումով, թե ինչպես ա պետք մարդկանց մղել դեպի գործողություն:

Բառացիորեն արտահայտությունը Սուրեն Սահակյանի արտահայտությունն է եղել: Դա երկու մասով է եղել, առաջին մասը փիլիսոփայական է եղել, այիսնքն՝ եթե դու ռուպըրը վերցնում ես ու ամբողջ ժողովրդին տանում ես էստեղ, էնտեղ, մարդիկ ուղիղ եթերով նայում են ու ասում են` է լավ էլ հանրային ռադիոյի շենքը գրավում են, էլ մենք ի՞նչ գործ ունենք էնտեղ, էն ա, անում են: Դրա համար պետք է պատասխանատվությունն ու մասնակցությունը անհատականացնել, որ մարդն իմանա իր անելիքն էստեղ, դա փիլիսոփայական մասն էր:

Իսկ տեխնիկական մասով առաջին օրը խնդիր է դրվել կանգնեցնել Երևանի մետրոպոլիտենը, փակել Հրազդան գետի աջ ափը ձախ ափին կապող բոլոր կամուրջները, քաղաքը կիսել երկու մասի ու փակել բոլոր խաչմերուկները, որոնք հնարավոր է, ու երթևեկությունը պարալիզացնել: Այս երեք առաջարկն է եղել: Սկզբում քննարկվում էր տարբերակ, որ դա կարելի ա սեփական` ներքին ուժերով անել, այսինքն՝ աշխատանքը բաժանել իրար մեջ, այ դու մի քանի հոգու հետ կանես սա, նա կանի այն մեկը, հետո պարզ դարձավ, որ այնտեղ ոտքից գլուխ մի 40 հոգի կար ու անհնար էր դա անել ներքին ուժերով: Այդտեղ հնչեց երկրորդ հարցը` Նիկոլ Փաշինյանի կողմից` բառացի եմ ասում. «Իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին»: Էդտեղ փոխադարձ ժպիտներ եղան ու ասեցինք, որ հա, ճիշտը դա ա, որ հայտարարվի ու մարդիկ իմանան` ինչ է պետք անել: Հետևեց ամսի 15-ի հայտնի հայտարարությունը, որ վաղը առավոտվանից սկսում ենք բլոկադան, դրանից հետո ֆեյսբուքով շատ արագ թռուցիկների տարածում և այլն, մաքսիմում շատ մարդկանց տեղյակ պահել:

Հաջորդ օրն աշխատեց. ինչ խնդիր էր դրված` մեզ պետք էր գործադուլ ու դասադուլ, այսինքն՝ մարդկանց պետք էր պոկել իրենց զբաղվածությունից, որ գան իրենք գործողությունների: Հայաստանում ավանդաբար դասադուլներ ու գործադուլներ մասսայաբար չեն լինում, ինչո՞ւ, քանի որ քաղաքացիական այդպիսի գործողությունների գնալիս մարդը օրենքով պաշտպանված չի ու թե աշխատանքային օրենսդրության մասով մենք մեծ թերություններ ունենք, գործադուլն ինչպես է հայտարարվում, ինչով է պաշտպանված: Լավ, եթե հայտարարեցիր, պաշտպանված ես, դու մասնակցեցիր, ու քեզ հանեցին գործից, երեք տարի դատարաններով քարշ ես գալու, ոչ մեկի դա չի հետաքրքրում, էլի: Հետևաբար պետք էր մարդկանց համար ստեղծել պատճառաբանություն, որ ճանապարհները փակ են, չեմ գալիս ու դրանից հետո ամեն ինչ ինքն իրեն ստացվեց, ու ամսի 16-ի ցերեկը 20 քանի հազար մարդ կար փողոցում. շատ հուզիչ պահ էր:

-Իսկ «պլան Բ» ունեի՞ք: Եթե այո, ապա գործարկվե՞ց:

Էս Շարժման տեխնոլոգիան մշակվել է թանկացման դեմ ակցիայի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի մնացած սուբյեկտների հետ թանկացման դեմ ինչ-որ շարժում էր ուզում հարուցել: Էդ ժամանակ մեր հարաբերությունները ամենալարված վիճակում էին քաղաքական առումով, քանի որ մենք անվստահություն ունեինք քաղաքական այդ ուժի նկատմամբ, քանի որ չէինք հավատում, որ նրանք հաջողության կհասնեն ու չէինք էլ հավատում, որ ուզում են հաջողության հասնել: Քանի որ չկար վստահություն, մենք սպասում էինք, որ իրենք գնան տուն:

Բայց հեղափոխության ընթացքում եղած գործիքները փետրվարին եղած իդեայի արդյունք են: Դրանք քանի որ չէին կիրառվել, բերել ապրիլին առաջարկել ենք:

Իսկ երթևեկությունը պարալիզացնելը ինչո՞վ էր պետք արդարացնել, ասել, որ մի թանկացրեք, լուրջ չէր, քանի որ մի քանի տնտեսագետ եթերով կխոսեին ու կարդարացնեին, թե ինչու է պետք թանկացնել: Պետք էր գտնել մի բան, թե ինչ ենք ուզում, որ իրենք չանեն, որ չթանկանա: Մենք տնտեսագետների հետ խորհրդակցեցինք, ու նրանք ասեցին, որ եթե մենք չենք դնում քաղաքական օլիգարխիկ համակարգի խնդիրը, դրա հարցը, ապա այդ դեպքում թանկացումները առավել քան օրինաչափ են:

Ու քաղաքական հիմնավորման խոցելիության պատճառով, քանի որ դա անընդհատ կարելի էր մանիպուլացնել, մենք որոշեցինք այդ պրոցեսը բաց թողնել:

Մշակված գործիքակազմը, սակայն, եկավ, հասավ ապրիլ ու կիրառվեց: Սկզբում այլ տեխնոլոգիա էլ կար, որը մայիսին կիրառվեց, անհատական պատասխանատվության հարցի մասին է խոսքը,: Այնտեղ մի հայտարարություն կար, մի պատգամավոր ասել էր՝ մի քանի հարյուր հազար մարդ էլ փողոց դուրս գա, ինչ են անելու, կնոպկեն իմ ձեռքի տակ ա, մենք այ հենց էդ հարցն էինք ուզում դնել հիմքում. պիտի գնայինք էդ մարդկանց տան մոտ ու սիրով բացատրեինք, որ էդ կնոպկեն իրա ձեռի տակ ա ու, ըստ սահմանադրության, մենք ենք տենց որոշում:

Այդ ժամանակ լարված էր վիճակը, ցանկալի չէր գնալ էդ մարդկանց տներում բլոկել, բայց տեխնոլոգիան հետո կիրառվեց, երբ մայիսի 1-ին դեմ քվեարկեցին, մայիսի 2-ին դաստիարակչական աշխատանքներն այդ առումով իրականացել են, մի քանի պատգամավորների բացատրեցին, որ այդպես վարվելը ճիշտ չէ:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: