Այսօր՝ 2021-09-25 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իրականում ես ամենախելոքն եմ եղել հեղափոխության օրերին, հարյուր հազարավոր մարդիկ կան, ովքեր ինձնից ավելի մեծ խիզախությունների են գնացել այդ օրերին. Միքայել Նահապետյան. Մաս 2

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Մեր զրուցակիցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն է: Ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը:

-Ովքե՞ր էին նախ թանկացման դեմ պայքարի, ապա թավշյա հեղափոխության կիզակետում: Կներկայացնե՞ք առաջամարտիկներին:

- Երբ ասում եմ, որ մենք աշխատում էինք թանկացման դեմ գործողություններ մշակող խմբում, նկատի ունեմ ինձ, Սուրեն Սահակյանին, Գարեգին Միսկարյանին, Արամ Թարվերդյանին, Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Վահագն Մինասյանին, Վահե Գևորգյանն է եղել ու թող ներեն ինձ մեր մյուս ընկերները, ում հիմա չեմ կարողանում հիշել:

Իրականում ես ամենախելոքն եմ եղել հեղափոխության օրերին, հարյուր հազարավոր մարդիկ կան, ովքեր ինձնից ավելի մեծ խիզախությունների են գնացել այդ օրերին: Զբաղված եմ եղել ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանը կոմիտեներ ձևավորելու առաջարկով հանդես եկավ: Առաջին ու վերջին կոմիտեն, որ ձևավորվեց, ինֆորմացիոն կոմիտեն էր, հիմա մեդիադաշտում հայտնի է որպես ինֆոկոմ, հեղափոխության օրերին այն աշխատում էր որպես ագրեգատոր, հավաքում էր ինֆորմացիոն հոսքերն ու ճշտված տեղեկությունները մի կենտրոնից տարածում:

Մեզ պետք էր ունենալ մի հոսանք, որին մարդիկ կհետևեն, 3-4 հոգով կառավարում էինք դա, Տելեգրամում ակտիվանալու գաղափարը եղել է շատ ավելի շուտ, հայտնի մի մեդիամագնատ սկսել էր տելեգրամը գրավել, բայց քանի որ հետաքրքիր իրադարձություններ չկային, այդ գաղափարը կյանքի չէր կոչվում: Հեղափոխության օրերին որոշվեց գաղափարն իրագործել: Հիմա դա տելեգրամում ամենախոշոր հայկական ալիքն է: Հիմա ես ինֆոկոմի հետ կապ չունեմ: Ես դրանով էի զբաղվում: Պլյուս «Մերժիր Սերժին» ու «Իմ քայլը» նախաձեռնությունների հետ ակտիվ կապի մեջ էի, երբ ինչ-որ անորոշ կամ լարված վիճակ էր լինում, նորություններ, իրադարձություններ էին լինում, քննարկումներին փորձել եմ ներկա լինել, բայց որ ասեմ` փողոցներում ու հրապարակներում սխրագործություններ եմ գործել, սխալ լինի:

-Հեղափոխությունից հետո իրականացա՞ն սպասելիքները:

-Չենք հասել այն հանգրվանին, որը պատկերացնում էինք: Սա չի նշանակում, որ ամեն ինչ նույնն է, բան չի փոխվել ու ամեն ինչ նույնն է, ինչ հանրապետականների ժամանակ: Բայց, առաջին բանը, որ պետք էր փոխել, ու արդեն կետանց պարտավորություն է, ընտրական օրենսգրքի հետ կապված պարտավորությունն է, ես կարծում եմ, որ այդ պարտավորությունը, ոնց որ խոստացվել էր, մինչև ընտրությունները պիտի կատարվեր, բայց ընտրություններից հետոն ա արդեն, ու ես չգիտեմ քաղաքական առումով ինչքան հեղափոխական նշանակություն կունենա դրոշը փոխելը կամ օրհներգը փոխելը, գուցե դա ժողովրդավարության կայացման ճանապարհին առաջին կարևոր քայլն ա, բայց դրա ստվերում ես կուզեմ, որ նաև ընտրական օրենսգիրքը մարդիկ նկատեն, խիստ անկարևոր մի բան, ես կարծում եմ, լավ կլինի, որ տեսնեն դրա անհրաժեշտությունը:

Երկրորդ բանը, որ պետք է արվի, որ ի վերջո փակվի հին Հայաստանի էջը, դա անցումային արդարադատությունն է իր բոլոր ատրիբուտներով, դրա մեջ ներառվում է թե էդ կոռուպցիոն համակարգերի պատմությունը, թե էդ մերիտոկրատիայի տապալումը, քանի որ պետական ապարատ են սարքել, որ իր զգալի չափով ոչ արժանի մարդկանց կառավարման համակարգ է, խոսքը պետական ապարատի մասին է, որ ստեղծված է ու անփոփոխ է, բայց ես չեմ ուզի, որ այս խոսքիցս հասկացվի, որ պետական ապարատում աշխատող Սերժի ժամանակվա բոլոր կադրերը վատն են ու գործ անել չգիտեն, այդպես չէ, ես աշխատել եմ մարդկանց հետ, այնտեղ պատվարժան մասնագետներ կան, թե այդ ապարատի առողջացման հարցն է անցումային արդարադատության մեջ, թե ապօրինի կուտակված սեփականության հարցերն են: Սրանք հանրային համերաշխությունը խարխլող խնդիրներ են, որոնց առկա իրավական համակարգում անհնար ա լուծում գտնել, ու հետևաբար, անցումային արդարադատությունն անխուսափելի անհրաժեշտություն ա:

Ուղիղ ժողովրդավարության հարցն եմ կարևորում՝ հեղափոխության հաղթականի հետ կապված: Մինչև այժմ ես միայն վատ ազդակներ եմ տեսնում, այսինքն՝ հեղափոխության հարթակից հայտարարվել ա, որ ուղիղ ժողովրդավարություն է լինելու, մենք բոլոր հարցերը քննարկելու ենք հանրության հետ ու հանրությունն ա որոշելու, բայց էս պահին բոլոր էն կետերը, որտեղ ժողովրդավարականություն կա, իրենք մտնում են ֆեյսբուք, տեսնում են՝ մարդիկ ինչ են ասում, ու գնում են ըստ այդմ որոշում են կայացնում, բայց բոլոր էն տեղերում ուղիղ ժողովրդավարության փոքրիկ դրսևորում է լինում, կոշտ ընդդիմության է առաջանում: Վերջին հարցը Ամուլսարի հանքավայրին հարակից հարցն է` Ջերմուկի ավագանու որոշումը, որ Ամուլսարի վրա, ըստ էության, չի տարածվում, կառավարության կողմից կոշտ միջամտություն ու կոշտ արձագանքներ եղան: Իսկ դա ուղիղ ժողովրդավարության բառացի ու դասական դրսևորում է, երբ 3000 հոգի ստորագրում են ու իրենց ավագանուն պարտավորեցնում են ընդունել որոշում, որ իրենք իրենց հետագա կյանքը պատկերացնում են որպես էկո-տնտեսական ռեգիոն: Հիմա, եթե դա էլ չի կարա որոշի ժողովուրդը, ապա ինչ կարա որոշի: Ուղիղ ժողովրդավարության մեջ սա կարդինալ հարցադրում ա` ով ա որոշում` ժողովուրդը ինչ կարա որոշի, ամենակարևոր հարցը սա է, որովհետև, օրինակ, Հայկ Մարությանը, ասում ա՝ կարմիր գծեը հանենք` մանկապարտեզները չֆինանսավորենք, սենց համաձայն եք, եկեղ ուղիղ ժողովրդավարական մեխանիզմով սա քննարկենք: Բայց, եղբայր, դու ով ես, որ որոշես, այդ հարցի երկընտանքը որն է, դու մենեջեր ես, այս մարդիկ ասում են` կարմիր գծեր չեն լինելու, մենք փողը չենք տալու, հիմա եթե դու կարում ես մանկապարտեզի խնդիրը լուծել, թե չես կարում, եթե կարում ես` լուծի, եթե չէ` հրաժարական տուր, գնա, դու կատարող մարդ ես, դու չես որոշում, էդ մարդիկ ինչի ու ինչի միջև որոշում կայացնեն:

-Հեղափոխությունից հետո դուք ևս պետական ապարատում աշխատանքի անցաք, ապա հրաժարական տվեցիք: Ո՞րն էր պատճառը, արդյո՞ք հեղափոխության օրերին ունեցած սպասելիքները չարդարացան:

-Երբ ես պիտի որոշում կայացնեի` ընդունել, թե չէ ծառայության առաջարկը, շատ կառուցվածքային քննարկել ենք այն սահմանագծերը, որոնք չեմ երբեք չեմ հատի: Եվ այդտեղ եղեն ել հարցեր, որ ասել եմ` արի հիմիկվանից պայմանավորվենք, եթե այսպիսի խնդիրներ առաջանալու են, ես այն գլխից չընդունեմ առաջարկը: Ի պատիվ թե փոխվարչապետի, թե մեր համագործակցության պատմության, երբեք առիթ չենք ունեցել այդ գծերը անցնելու հարցը քննարկելու: Ընտրական օրենսգրքի մասով էդ խնդիրը եղել ա, այսինքն, ոչ իր կողմից, այլ ընդհանուր կառավարության գործունեության առումով, որովհետև այդ կետերից մեկն այն է եղել, որ ես անցնում եմ ծառայության օգնելու այն կառավարությանը, որը հրապարակից հանձն է առել կատարելու այս, այս այս քայլերը, դրանցից մեկը ընտրական օրենսգրքի փոփոխությունն է եղել: Հենց դա է եղել հրաժարականի պատճառը, թե չէ մեր համագործակցությունը գնահատում եմ շատ էֆֆեկտիվ: Իմ համար շատ լավ ժամանակներ էին ու ես սիրում էի պետական ծառայությունը, ու շատ կարեւոր փորձ էր դա ինձ համար: Չգիտեմ` աշխարհում կա էլի նման մի կետ, որտեղ 21-22 տարեկանում մարդուն բախտ ա վիճակվում այդպիսի փորձառություն հավաքել, փորձ կուտակել: Այդ հնարավորության համար շնորհակալ եմ, բայց քաղաքական առումով իմ համար այնտեղ մնալը արդեն աննպատակահարմար էր, քանի որ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցն ինձ համար շատ-շատ սկզբունքային հարց ա էղել:

-Իսկ քաղաքկտիվիստից պետական ծառայող դառնալու ճանապարհին որևէ բան փոխվե՞լ է Ձեր բնավորության, աշխարհընկալման մեջ:

- Փոխվել եմ, իրականում շատ-շատ եմ փոխվել: Այն ժամանակ եթե ինչ-որ հարցերի էմոցիոնալ կարող էի արձագանքել, հիմա համակողմանի նայելու արդյունքում հասկանում եմ, որ այդտեղ կարիք չկա մի բաժակ ջրում փոթորիկ սարքելու: Փոխվել եմ էն առումով, որ ամենակարեւոր բաներից, որ ինձ պակասում էր` սպասելու կարողությունը, փոխվել է: Ընդհանրապես, նման աշխատանքի մեջ, ինչպիսին քաղաքականությունն ա, երբ դու անընդհատ ազդակներ ես տալիս ու պատասխան ռեակցիաներ ստանում, մեծ է գայթակղությունը եղած իրադարձությանը 10 վայրկյան հետո շատ բուռն արձագանելու, շատ են լինում այնպիսի դեպքեր, երբ քեզ զգում ես տոտալ շրջափակման մեջ, երբ ելք չկա, որևէ բան անելու հնարավորություն չկա ու այդ պայմաններում սպասել չկարողանալու բնավորությունը կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ: Կառավարությունում աշխատելու ժամանակաշրջանը ինձ ևս մի մակարդակով այդ առումով բարձրացրել ա. ես սովորել եմ սպասել

Լռելու մասով` երբեք չեմ լռել, այսինքն` ինչի հետ անհամաձայնություն եմ ունեցել, էդ տարածությունը, էդ մթնոլորտը էղել ա, որ ես ասեմ, որ ես համաձայն չեմ, որ ես չեմ անի դա, իմ սկզբունքներին ա դա հակասում, ոչ թե ինչ-որ ապօրինի բանի մասին է խոսքը, այս ասենք, ինչ-որ պորեկտ, որի քաղաքական նպատակահարմարությունը ես չեմ տեսել, օրինակ: Այդպիսի քննարկումներ եղել են ու չեմ լռել:

Մտածածս բարձրաձայն արտահայտելու առումով ինձ համար շատ-շատ տարօրինակ մի բան հայտնաբերեցի: Գրաքննություն մեր մոտ չի եղել, դրսից էլ երբեք որևէ մեկը մեզ ոչ մի բան չի ասել, բայց ես բացահայատեցի, որ հանրությունն է գրաքննող, այսինքն, դու կարող է բան գրել, իսկ մարդիկ պահանջում են, որ դու տենց բաց չարտահայտվես, քանի որ դու պաշտոնյա ես, ոչ թե որովհետև վատ բան ես ասում, սխալ բան ես ասում կամ էթիկա ես խախտում, այլ ուղղակի իրենք չեն պատկերացնում, որ պաշտոնյան իրավունք չունի էդպես արտահայտվելու, գուցեև իրենք ճիշտ են, բայց ինձ համար հետաքրքիր բացահայտում էր, որ դրսից կարող են քեզ ստիպել քիչ շփվել մարդկանց հետ:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: