Այսօր՝ 2020-02-25 | RSS | FACEBOOK

2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Գագիկ Սուրենյան «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Արմեն Աշոտյանը՝ արցախյան հարցի ձևակերպումների մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Այդ ի՞նչ աշխատանքի համար են այդքան գումար ստացել, եթե նրանցից, հատկապես իշխանամետներից 95 տոկոսը ուղղակի անգրագետ են և դիլետանտ. Գագիկ Համբարյան ՀՀ նախագահը հասկացրել է՝ չի վավերացնի. Փաշինյանն էլ զանգել է Արարատ Միրզոյանին, ասել՝ հետաձգեք. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ»
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պետք է ուղղակի դրանով չսահմանափակվենք, եթե դրանով սահմանափակվենք, ուրեմն չպետք է կոչենք հեղափոխություն․Շահեն Հարությունյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին է՝ Շահեն Հարությունյանը։

-Երբ միանում էիք շարժմանը, ի՞նչ էիք կարծում՝ ինչո՞ւ էր պետք իշխանափոխությունը:

-Դե ինչպես նշեցի, եթե մենք օրվա մեջ 24 ժամ խոսում էինք արժեքների մասին մեր փոքրիկ ռեսուրսով, ֆեյսբուքյան էջերով, հանդիպումներով, բայց իշխանությունը, նույն օրվա մեջ 24 ժամ (պայմանական 24 ժամ) թե՛ եթերով, թե՛ իրենց լծակներով, իրենց ուժով, գումարներով, ամեն ինչով մեր դավանած արժեքների դեմ էր գործում։ Մենք ասում էինք՝ ազատություն, յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի ազատ իր որոշումներում, իր քայլերում, իր մտածողության մեջ, իսկ իշխանությունը յուրաքանչյուր պահի ոտնահարում էր մարդկանց ազատությունը: Մենք խոսում էինք անկախության նկատմամբ հարգնքի մասին, բայց յուրաքանչյուր պահի մեր իշխանությունները քծնում էին Ռուսաստանին և անարգում անկախության գաղափարը, մենք խոսում էինք մարդու իրավունքների մասին, բայց յուրաքանչյուր պահի մեր իշխանությունը ոտնահարում էր մարդու իրավունքները, այսինքն` պետք է փոխել այն իշխանությունը, որն ամբողջովին խանգարում է մեզ մեր երազած Հայաստանը կերտելու գործում: Ես երբեք անձերով չեմ պայմանավորել պայքարը, երբեք անձնական թշնամանք չեմ ունեցել երկրի ղեկավարի, կառավարության նկատմամբ, անձնական ոչինչ, եղել է գաղափարական թշնամանք, որը գուցե ինձ համար ավելի վեր է անձնական թշնամանքից։ Ես երբեք հայհոյախառն արտահայտություններ չեմ արել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, դիտել եմ նրանց քաղաքական-գաղափարական առումով և փորձել եմ միշտ հեռացնել նրանց, հիմա ստացվել է հեռացնելը, մնացածն արդեն պայքարի մյուս փուլերում, պայքարի նոր փուլ ենք թևակոխել:

-Ինչ-որ դրվագներ կհիշեք, էլ ի՞նչ եք արել հենց Դուք, որ հաջողել է այդ իշխանափոխությունը:

-Ինչ որ առումով ես դա կարող եմ հեղափոխություն ասել, որովհետև, եթե երկրում կա փոփոխություն, եթե ժողովուրդը լճացած վիճակում էր գտնվում, անընդհատ ասում էր ոչինչ չի փոխվել, հիմա ասում է` վայ ինչ-որ բան փոխվել է, կապ չունի ինչի համար փոխվեց, ինչպես փոխվեց, ինչու դիմադրություն չեղավ, դա արդեն մի քիչ հեղափոխություն կարող ենք ենթադրել։ Պետք է ուղղակի դրանով չսահմանափակվենք, եթե դրանով սահմանափակվենք, ուրեմն չպետք է կոչենք հեղափոխություն: Սա հեղափոխության սկիզբը համարենք (Սա տերմինաբանության հետ կապված):

Կոնկրետ գործողության հետ կապված, երբ վերադարձանք Երևան առաջինը մտանք Երևանի պետական համալսարանի շենք, դա ընդհանուր մեր առաջին գործողությունն էր, որտեղ ես էլ էի հենց սկզբում, այսպես ասած, առաջին պլանում։ Հետո Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ դա արվեց նրա համար, քանի որ Շահեն Հարությունյանի խմբի նկատմամբ նախորդ օրը բռնություն է եղել հենց համալսարանում, այսինքն՝ նրա ընդհանուր պայքարը ԵՊՀ-ի մուտքով սկսվեց: Իսկ արդեն երբ փակեցինք Ֆրանսիայի հրապարակը դեպի Թումանյան տանող փողոցը, Մաշտոցի պողոտայի հատվածը հանձնվեց իմ վերահսկողությանը, մեր հեղափոխական խումբը` կոմիտեն որոշեց, որ չորս փողոցներից ամեն փողոց ունենա 2 պատասխանատու, ընդ որում՝ Թումանյան տանող փողոցի պատասխանատուներից մեկը ես էի։ Հետո մնացի մենակ, այսինքն՝ մի քանի օրվա մեջ Ֆրանսիայի հրապարակի այդ հատվածի պատասխանատվությունն իմ վրա է եղել, և ընդհանրապես ես էլ չեմ ցանկանա, չհաշված իմ քաղաքական ելույթները, որոնցում ես փորձում էի կրկին արժեքների մասին խոսել, անկախության, ժողովրդի գիտակցության մասին խոսել, չհաշված դրանք՝ ոչ մի արտասովոր բան ես չեմ առանձնացնի կոնկրետ այս հեղափոխության պայքարի մեջ:

-Ինչ-որ բան կա՞ր այդ ամբողջ ընթացքում, որ Ձեզ համար անընդունելի էր:

-Ամբողջ ընթացքում անընդունելի ինչ-որ խնդիր չկար, ուղղակի շատ դեպքերում համարժեք գնահատական և պատասխան չէր տրվում կոնկրտ քաղաքական իրադարձություններին, կոնկրետ քաղաքական հայտարարություններին։ Մի դեպք կարող եմ հիշել իմ ելույթի հետ կապված. ապրիլի 19-ին կամ 20-ին, երբ Ազատության հրապարակում առաջին օրն էր, որ այդքան շատ մարդ էր հավաքվել, ելույթ ունեցա (երևի ապրիլի 18-ին), խոսքս սկսեցի շնորհակալություն հայտնելով Ամերիկայի պետդեպարտամենտին և բոլոր նրանց, ովքեր որոշակիորեն աջակցում են մեր շարժմանը, հստակ նշեցի Ամերիկայի պետդեպարտամենտին, քանի որ նախորդող օրերին` ապրիլի 16-ին, երբ Բաղրամյան պողոտայում ոստիկաններն իրականցրեցին բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ, կարող եմ հենց առանձնացնել Ամերիկայի պետդեպարտամենտի զսպող հայտարարությունները գործող իշխանություններին` Սերժ Սարգսյանի իշխանությանը, որը, բնականաբար, դրական կարող էր անդրադառնալ մեր շարժմանը և անդրադարձավ: Ես կարծում եմ, վստահ եմ, որ հեղափոխական առաջնորդների ամենաբարձր մակարդակով պետք էր պատասխան տալ և շնորհակալական խոսք ասել ԱՄՆ պետդեպարտամենտին իր աջակցության համար, խնդիր էր դա իմ համար։ Չնայած՝ ես լուծեցի այդ հարցը իմ համար, որովհետև ես միշտ գտնվելով քաղաքականության մեջ, հասկացել եմ, որ քաղաքականությունն էնպիսի բան է, որ մարդ պետք է երբեք ապերախտություն չդրսևորի ոչ մի հարցում, դրա համար այդ օրը ես ԱՄՆ դեպարտամենտին շնորհակալություն հայտնեցի: Սա դրանցից մեկն էր, ինչը ինձ դուր չեկավ այդ օրերին: Մի բան կարողացա ինչ-որ չափով կանխել, բայց մնացածը չգիտեմ՝ ստացվել է, թե չէ:

-Ձեր պատկերացրած հանգրվանին հասե՞լ եք:

-Ավելացնեմ ինչ խնդիր կար, երբ նայում ենք ինչ-որ շարժումների քաղբանտարկյալների խնդիրն առաջնային պլան է մղվում։ Նիկոլ Փաշինյանն, այո, միշտ ասել է քաղբանտարկյալների խնդրի մասին, հորս մասին նշում էր, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անհապաղ պետք է ազատ արձակվեին բոլոր քաղբանտարկյալները կամ գոնե նրանք, ում նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, այդ օրերին բոլոր ձերբակալվածները մի քանի ժամում ազատ արձակվեցին, ովքեր հայտնվել էին բանտում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելու համար, եթե այդ մարդիկ ազատ արձակվեցին, ապա ինչու ազատ չարձակվեցին այն մարդիկ, ովքեր կրկին պայքարել էին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, եթե այդ մարդկանց նկատմամբ, ովքեր մեր ընկերներն էին և իմ վրա էլ կար հոդված, ուղղակի իրադարձությունների բերմամբ չհասցրեցին կալանավորել, եթե այդ մարդիկ անօրինական կերպով էին հայտնվել բանտում` իշխանության կողմից սուտ մեղադրանք, շինծու մեղադրանք է դրված եղել և նրանք կալանավորվել էին, նրա հրաժարականից հետո ազատ արձակվեցին, ապա ինչու այլ մարդիկ, ովքեր կրկին շինծու մեղադրանքներով ու կեղծ հոդվածներով բանտարկվել էին, քաղբանտարկյալ էին, ազատ չարձակվեցին անմիջապես:

Շատերը գիտին, որ մեր և Նիկոլ Փաշինյանի առաջին բախումը հենց հորս հետ կապված էր։ Նրանք հորս քաղբանտարկյալ համարելով՝ ազատ չէին արձակում, ժողովրդին ներկայացնում էին իբրև ազատ էին արձակում, բայց նա դուրս չի գալիս, բնականաբար, նման բան չկար, ուղղակի առաջ են քաշում խափանման միջոցի ու պահման-կրման ինչ-որ օրենսդրական փոփոխություն էին առաջարկում՝ առավոտը դուրս գար, երեկոյան վերադառնար։ Մի խոսքով, դա անիմաստ, աբսուրդ բան էր, չնայած՝ այդ հարցը լուծվեց, մենք հաղթեցինք, այսպես եմ ասում, որովհետև հայրս չընդունեց իմ մեղքը, բայց սա նույնպես շատ կարևոր հանգամանք էր, եթե կա երկրում քաղբանտարկյալ, դա պետք է կարևորել, ոչ թե... կոռուպցիան իր հերթին, բայց մարդկային կյանքեր են դրված արդեն, ոչ թե գումարային և նյութական:

Ես այդ օրը հորս մոտ էի, երկարատև տեսակցության էի բանտում, մենք նայում էինք ու ներքին համոզմունք ունեինք, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հենց առաջինն առաջ կքաշի անկախության և ինքնիշխանության խնդիրը , քաղբանտարկյալների խնդիրը և ուղղակի ձախողվեց այդ երկխոսությունը։ Բայց ինձ պետք էր առաջ քաշել քաղբանտարկյալների խնդիրը, ոչ թե որ իմ հայրն էր, այլ որ 70-80 քաղբանտարկյալներ կան, դրանք պետք է կարևորվեն, մարդկային արժեքները դրանցով են կայուն, ոչ թե նյութականով: Դրանք այդ խնդիրներն էին, որ ես տեսնում էի:

-Դուք «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ համարո՞ւմ եք։

-Դա մի տեսակ սադրող հարց է: Ես չեմ ընդունում, երբ իշխանությունը բռնազավթվում և անընդհատ յուրացվում է իշխանության կողմից կամ տապալվում են իշխանության փոոխության բոլոր միջոցները, մեթոդները, երբ ընտրակեղծիքներ են տեղի ունենում, երբ ամենուր ծեծում-ջարդում էին հայերին իրենց իսկ տան մեջ, իրենց իսկ երկրում։ Իշխանության դեմ պայքարի յուրաքանչյուր մեթոդ ինձ համար անընդունելի է, որովհետև հակառակորդը կանգնած է նման անհավասար պայմանների համար, այլ հարց է, որ ես՝ որպես քաղաքացի, չեմ ընդունում զենքով դուրս գալն իշխանության դեմ, պայքարն ամեն կերպ ընդունում եմ, հարգում եմ նրանց պայքարը, այլ հարց է, որ ես դուրս չէի գա, քանի դեռ իմ դեմ զենք դուրս չեն բերել, էնպես չի որ մենք դատարկ ձեռքերով էինք մեր պայքարի ժամանակ, մենք ձեռքերով էինք, մենք ինքնաշեն պայթուցիկներ էինք սարքել, նրա համար, որ, եթե ոստիկանությունը մեր դեմ դուրս է բերում ոստիկաններ, ովքեր զինված են մահակներով և նմանատիպ բաներով, մենք զենք դուրս չենք բերում, եթե զենք դուրս բերեին` ավտոմատներ, ինչպես հայրս է ասում՝ այդ ժամանակ մեզնից ով ողջ մնա հաստատ ավտոմատներով կկռվի նրանց դեմ։ Այսինքն՝ մենք միշտ ձգտել ենք իշխանությանը լինել համարժեք, միշտ ձգտել ենք իշխանությանը պատասխանել այնպես, ինչպես մեզ տվել են, եթե մեզ մահակով են խփում, մենք էլ ենք մահակով, եթե ձեռքովեն խփում, մենք էլ՝ ձեռքով, այնպես չի, որ չենք արել, այդ պայքարի միջով չենք անցել, բայց, համենայնդեպս, զենքով մենք առաջինը դուրս չենք եկել, բայց հարգում եմ նրանց պայքարը:

-Այ հիմա ի՞նչ կանեիք, ի՞նչը կփոխեիք։

-Հենց առաջինը` քաղբանտարկյալների հարցը: Եթե անցնեի իշխանության, հստակ կհանձնարարեի, որ հատուկ հանձնաժողով ստեղծվի, շատ կարճ մի քանի օրվա ընթացքում հասկանան՝ ինչպիսի հոդվածներով են մարդիկ դատապարտված։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ մարդը քաղբանտարկյալ է, օրինակ, հորս դեպքում շատ պարզ էր, շատ ակնհայտ խախտումներով անգամ Սեժ Սարգսյանի մասնակցությամբ, հանրային, բոլորը տեսել են, կան մարդիկ, որ կարող է թվալ քաղբանտարկյալ են, բայց հակառակը պարզվի և հակառակը չթվա թե քաղբանտարկյալ է, բայց իր քաղաքական հարցերի համար է բանտարկված լինի։

Մի քանի օրը, կարծում եմ, բավարար է, որ բացահայտվի, խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր ակնահյտ քաղբանտարկյալ են: Արագորեն, հստակ պետության կողմից ամրագրվեր, որ այս մարդիկ քաղբանտարկյալ են, և պետությունը նախաձեռնում է դատական նոր նիստեր, որտեղ կարդարացվեն այդ մարդիկ, որովհետև պետությունն է դատել այդ մարդկանց ` որպես խուլիգանների, որպես հանցագործների, որպես չգիտեմինչերի: Որպես հանցագործ պետությունն է դատել, պետության ներկայուցուցիչն է մտել դատարան, իսկ հիմա, եթե պետության մեջ փոփոխություն լինի կամ իշխանափոխություն, և իշխանության եկած ներկայացուցիչը, առաջնորդն ասում է՝ քաղբանտարկյալ, ապա ինքը` որպես պետության ներկայացուցիչ, պետք է հանձն առնի, որ նոր իրավական պրոցեսներ սկսվեն և այդ մարդիկ արդարացվեն, օրենքի ուժով արդարացվեն կամ այլ միջոցներով` Ազգային ժողով հարց մտցնելով, քվեարկության դնելով քաղբանտարկյալների հարցը: Ընդհանրապես սա միակ բանն է, որի հետ շատ առնչվեցի կյանքի պատահմամաբ, կյանքի ընթացքում, դրա համար առաջինը դա ասացի, կանեի շատ բաներ եթերներից կհեռացնեի բոլոր այլասերում տարածող հաղորդումները ու ես երևի մի քիչ ավելի չոր կլինեի իմ իշխանության օրոք, հիմք կդնեի, իսկապես, «Արժեքների հեղափոխության»:

-Օրինակ, ի՞նչ արժեքների մասին եք խոսում, ի՞նչ ազատության մասին եք խոսում, որ հիմա չկա կամ չկա այնպես, ինչպես Դուք պատկերացնում եք:

-Մարդիկ ազատ չեն իրենց մտքերում, մարդիկ ազատ չեն իրենց գործերում, մարդիկ չունեն ազատության ընկալումը, մարդիկ չգիտեն՝ ինչ է անկախությունը: Անկախությունն իրենց համար զուտ մի բառ է, որը կարդացել են գրքերում և այդպես շարունակ, ուղղակի ասում են անկախություն, անկախ երկիր, բայց նրանք չեն հասկանում։ Հիմա բերեմ մի օրինակ, Սովետական Միության ժամանակ, երբ Հայստանը Սովետական Հայաստանն էր` ոչ անկախ Հայաստանը, Հայաստանը տվել է մի քանի տասնյակ` մոտ հարյուր այլախոհ, ովքեր պայքարել են Սովետական միության դեմ, հայտնվել են բանտերում հանուն այսօրվա անկախության, իրենք իսկական մարտիկներ են, ովքեր գիտակցել են` ինչ է անկախությունը և պայքարել են սովետական այդ բռնատիրական ռեժիմի դեմ, միշտ հալածվել են, ոչ ոք հաջողության չի հասել: Իսկ ներկա Հայաստանում, եթե նայենք անկախության համար պայքարողներից և ոչ մեկ քաղաքական էլիտա չկազմեց, կազմեցին այն մարդիկ, ովքեր եղել են Սովետական Միության մեջ սովետական պաշտոնյաներ, որ եղել է սովետական պաշտոնյա` աշխատել է Բաքվում և նրա համար, եթե անկախությունը թանկ լիներ, նա կպայքարեր սովետական ռեժիմի դեմ, այ ոչ թե կլիներ սովետական իշխանության մի մասը և հերթական անգամ կնպաստեր նրա կայացմանը, հզորացմանը, որը խլել էր մեր անկախությունը, վաճառել մեր հողերը, նվիրաբերել մերհողերը մեր թշնամիներին: Եթե Սերժ Սարգսյանը համակերպվել է մեր անկախության ոչ անկախության ժամանակաշրջանում մեր անկախությունը խլած երկրի զինվորն է նա եղել, ապա նա անկախության պայմաններում ոչինչ անելու չունի, որովհետև նա ամբողջովին ստրկամիտ մարդ է, քանի որ եթե անկախության կողմնակից ես, չես կարող ապրել սովետական ռեժիմում, չես կարող ապրել, պետք է ըմբոստանաս, պետքէ ընդվզես, անկախության ձգտես: Սա վառ ապացույց, թե ինչի մեզ մոտ չի հաջողվում անկախությունը, անկախության դեմ մարդիկ եկել են իշխանության նույն ժողովրդի մոտ: Ասում են անկախություն, բայց երբ ասում ենք՝ բա Ռուսաստանը, ասում են՝ ի՞նչ է ուզում եք թուրքը և ադրբեջանցին գան մեր երկիրը ուտեն, ասում են՝ իսկ անկախությո՞ւնը։

Սկիզբը՝ այստեղ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: