Այսօր՝ 2019-03-19

Դիդիե Մարուանին նոր դատական հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ Լոռիում մտել են 82-ամյա տարեց կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու գողացել խնայած փողերը Պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Արման Բաբաջանյան Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան Իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու մեր քաղաքը մաքրելու համար․ Հայկ Մարության (տեսանյութ) Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն․ Սաֆրաստյան «Դալմա գարդեն մոլում» թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ հափշտակելով կես միլիոն դրամ Հայաստանը վճռական է խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. ԱԺ նախագահ Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները»․ ՀԺ Հայաստանի FAST հիմնադրամի եւ Ինդոնեզիայի BeKraf գործակալության միջեւ հուշագիր է ստորագրվել «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին Կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն․ Գոռ Մադոյան SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Օդեսսա և հակառակ ուղղությամբ Ի դեմս իտալական ընկերությունների՝ մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում. նախարար 206 արտակարգ դեպք՝ 1 շաբաթում Շամլուղ համայնքի նախկին ղեկավարն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել․ ոստիկանություն (տեսանյութ) Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք. Քոչարյանի փաստաբան
Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան Մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան Քաղաքացին ահազանգում է. հավի թևիկի փոխարեն սառույց են վաճառում- տեսանյութ Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ» Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1 Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանով Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան Թե ինչպես կիսատ թողեց ուսումը և Կիևից եկավ Հայաստան՝ շարժմանը մասնակցելու. Գոհարիկ Տիգրանյանը՝ թավշյա հեղափոխության մասին «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել․ կասկածյալները հայտնաբերվել են (տեսանյութ) Գեղարքունիքում տղամարդուն ողջ-ողջ այրել են. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար». Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ» Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ»

 

Shamshyan.com-ը մարտի 3-ին տեղեկացրեց, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ կայքի` ժամը 18:00-ին սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մհեր Մանուչարյանն իր վարած Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին եւ հայտնվել Տանձուտ գետում: Վթարի հետեւանքով վարորդ Մ. Մանուչարյանն ու նրա ուղեւոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի փրկարարները եւ օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Կայքի տեղեկություններով` վարորդ Մ. Մանուչարյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր է, իսկ Ա. Թաթոյանը՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով կապիտան է:

Այնուհետ Ֆեյսբուքում եւ որոշ կայքերում տեղեկություններ հրապարակվեցին, որ մինչ փրկարարների ժամանելը, Վանաձորի դպրոցականները կանխել են հրդեհի վտանգը եւ տուժողներին ցույց տվել առաջին օգնություն։ Դպրոցականները, ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների, սովորում են Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցներում, գրում է «Ասպարեզը»։

Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք ստացավ եւ այսօր ԿԳ նախարարը նրանց հրավիրել էր հանդիպման:

Անդրադառնալով մամուլում դպրոցահասակ երեխաների մասին պատմող հոդվածների բովանդակությանը` ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Մխիթարյանը որոշ մանրամասներ է հրապարակել` նշելով, որ պատմությունը կեղծված է:

«Խիստ վիրավորված ու վրդովված եմ այսչափ կեղծիքից…….Այդ օրը պապաս տուն եկավ ձեռքերը վիրավոր, մատի արյունը չէր կտրվում, բատինկաները թաց, վերարկուի վրա արյան կաթիլներ ու ցեխոտ, ինքը քրտինքի մեջ կորած: Ես ու մամաս վախից քարացանք …. պապան պատմեց` ինչ է եղել: Պապաս առաջինն էր հասել օգնության, երկու հոգի էլ էին միացել, ջարդել էին մեքենայի առաջի ապակին, որ վիրավոր վարորդին հանեին, բայց չէր հաջողվել, քանի որ մեքենան կողքի վրա էր ընկել, երեքով փորձել էին մեքենան շրջել այդ ժամանակ ԱԻՆ-ի փրկարարները հասել էին միահամուռ ուժերով շրջել էին, նոր հաջողվել էր դուռը բացել ու վիրավորներին հանել: Ինչ եք կարծում, եթե երեք տղամարդ չեն կարողացել մեքենան շրջել, ԱԻՆ-ի տղաների օգնությամբ է դա արվել միահամուռ ուժերով, երեք մանկահասակ երեխաները ոնց էին դա անելու…»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

«Ասպարեզը» զրուցել է Նարինե Մխիթարյանի հոր` վանաձորցի 81-ամյա Համլետ Մխիթարյանի հետ (նա դերասանուհի Մարինե Մխիթարյանի հայրն է): Համլետ Մխիթարյանը եղել է ավտովթարի առաջին ականատեսը եւ պատմում է դեպքի մանրամասները:

Հ.Մխիթարյանի խոսքով` ինքը հողամաս ունի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեից 100 մետր հեռավորության վրա, այդ օրը տուն վերադառնալիս է եղել, երբ տեսել է, թե ինչպես է Mercedes մակնիշի ավտոմեքենան ձախ թեքվելիս ընկել փոսը:

«Ես 5 մետր էի հեռու դրանից, ընկավ փոսը, ես վազեցի, իջա փոսը, սկի մարդու ձեն էլ չէր գալիս, ջրի մեջ մտիկ արի, այդ ընթացքում մենակ ես էի, դուրս եկա նորից փողոցի վրա, մեկ էլ տեսա` գայի մի աշխատող վազելով գալիս է, ըլը ինձ չմոտեցավ, ես ասի` շտապ օգնություն զանգի, ինքը ետ գնաց` զանգելու, ես առաջ եկա, սանմաքրման գրասենյակը էդտեղից մի 100 մետր է հեռու, տղեք էին կանգնած, երկու հոգի եկավ, դառանք երեք հոգի, էլ հնար չկար, ասինք` մեքենան շուռ տանք, բայց չկարացանք շուռ տալ: Մեքենայի առաջին ապակին ջարդված էր, բայց ոչ անջատված, իրար կպած մանր կտորների էին, հետի տղան մի երկաթի կտոր ճարեց ու ջարդեց էդ ապակին, ուզում էինք մեքենայի միջից հանել այդ տղուն, բայց չկարացանք, գլուխը հանեցինք, քաշեցինք, ոտքը ընկել էր ռուլի արանքը, հետո որ ուզում էինք հանել, կողքի շուշեկը գունդ-գունդ կախված էին, ես ձեռքերով պոկեցի, աչքերիս էլ ուրիշ բան չէր երեւում, ոչ էլ գործիք կար էդտեղ: … Կողքի դուռը վերեւի մասից բաց կլիներ, բայց կիսաբաց էր, չկարացանք դա բաց անել, այդ տղան ուշքի եկավ, գլուխը բարձրացրեց, ճվաց` օգնություն, օգնություն, ԱԻՆ-ի տղեքը եկան, արդեն դարձանք 5-6 հոգի, մեքենան մի քանի անգամ փորձեցինք շուռ տալ, մեքնենան շուռ եկավ, դռները կարացանք բաց անել ու փրկարարները մեջից հանեցին երկուսին էլ, իհարկե, մենք էլ օգնեցինք, բայց հիմնականը ԱԻՆ-ի տղեքն արեցին: Սկզբից հանեցին, թեք վիճակ կար, էդտեղ պառկացրին, մինչեւ շտապ օգնությունն էկավ, ԱԻՆ-ի տղեքը բարձրացրեցին վերեւ ու ճանապարհ տվինք:

Իմ ձեռքերն էլ սաղ արյունլվիկ էր եղել, ջրի մեջ էինք գործ անում, թրջվել էին ոտքերս»,-պատմում է Համլետ Մխիթարյանն ու ավելացնում, որ այդ վայրում դպրոցահասակներին չի տեսել մինչեւ դեպքի վայր են հասել ԱԻՆ-ի փրկարարները: «Երբ ԱԻՆ-ի տղաները եկան, իրենք արդեն եկան էդտեղ: Գայի աշխատողն էլ էրեխեքին ասաց` խանգարըմ եք, մի կողմ գնացեք, էդքան բանը ես անձամբ տեսել եմ: Իրիկունը ցույց են տալիս, զարմանում եմ ուղղակի, էդքան սուտ կլինի՞: Մթամ իրենք են շրջել մեքենան, զանգել են շտապ օգնություն, սուտ բաներ են»,-արձագանքնելով մամուլի հրապարակումներին ու դպրոցականների հարցազրույցներին` ասում է Հ.Մխիթարյանն ու ավելացնում.

-Իրենք ասում են` մենք անջատեցինք հոսանքը… ԱԻՆ-ի աշխատողներն են անջատել մեր հանելուց հետո, ինչ-որ արեցին, իրենք արեցին:

Հ.Մխիթարյանն ասում է, որ հավանաբար, ԱԻՆ եւ շտապ օգնություն զանգել է իրեն հանդիպած ոստիկանության աշխատակիցներից մեկը, ում առաջինը ինքն է հանդիպել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ shamshyan.com-ի