Այսօր՝ 2019-05-19 | RSS | FACEBOOK

Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը. ՀՅԴ Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու «01»-ը. բժիշկները պայքարում են վիրավոր դպրոցական տղայի կյանքի համար Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա- տեսանյութ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին Շուրջ 3,3 մլրդ դոլար. հայտնի է «Գահերի խաղի»՝ ԱՄՆ-ի տնտեսությանը հասցրած վնասի չափը Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը Սպասվում է անձրև և ամպրոպ Տատն իրեն ծեծելու մեջ մեղադրում է թոռանը, ով ուսուցիչ է Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվել է Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Դատախազության հայտարարությունը «Սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին». Էլինար Վարդանյան Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երեւան Քաղաքացին տանը բարեկարգում անելիս հայտնաբերել է հրացան, փամփուշտներ, նռնակ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ իրեն վնասած կինը հարբած է եղել․ նոր մանրամասներ ՊՆ ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել «Ճռո Ռաֆոյի» որդուն Ախալքալաքում արգելել են եկեղեցու տանիքի վերանորոգումը Ֆուտբոլային հանդիպում հայ և օտարերկրյա դատապարտյալների միջև «Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն». 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան Կրկեսի միջազգային օրն է «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Երեւանն ու Ստեփանակերտը անցան հետդարձի կետը. Հայաստանը փոխում է իր քաշային կատեգորիան․ «Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը գործնականում կարող է պատմական դառնալ Արցախի հարցի պատմության համատեքստում: Պատմական այն իմաստով, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահների առաջ կամ, այլ կերպ ասած, բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց, որն այլ բան չէ, քան մինչ այժմ բանակցային հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում:

Երեւանն ուղիղ չի հայտարարում այդ մասին, սակայն գործնականում ազդարարում է, որ համանախագահները պետք է ներկայացնեն ավելի հստակ եւ աներկբա բանակցային հիմք, որը չտա նենգափոխումների կամ տարբեր մեկնաբանությունների տեղիք: Աներկբա է այն, որ Երեւանը սկսել եւ գործնականում շրջադարձային կետի է հասցրել նոր քաղաքականություն Արցախի հարցում, եւ մարտի 12-ը, մեծ հաշվով, այսպես ասած՝ հետդարձ բացառող կետն է:

Եվ այստեղ թերեւս անհրաժեշտ է արցախյան հարցից սահուն անցում կատարել տնտեսական հարցերին, քանի որ Երեւանն ակնհայտորեն սահմանում է բավականին բարձր քաղաքական, անվտանգային նշաձողեր, ընդ որում պետք է ասել, որ սահմանում է արդարացիորեն եւ անհրաժեշտաբար:

Սա միաժամանակ մեզնից, որպես ազգ եւ պետություն՝ ներառյալ բնականաբար Արցախը, պահանջելու է ավելի մեծ դիմադրունակություն, որում, անկասկած, հույժ կարեւոր պայման է իշխանության լեգիտիմությունը, սակայն ոչ բավարար, քանի որ այդ պայմանը կարող է սպառվել, եթե չամրապնդվի տնտեսական կարողություններով, տնտեսական ներուժի աշխույժ գեներացիոն գործընթացով:

Մարտի 12-ի շարունակությունը պետք է լինի տնտեսական դաշտում, անշուշտ ոչ կամ-կամ-ի սկզբունքով՝ կամ այս, կամ այն դաշտում, սակայն նախօրեին ասվել են կարեւորագույն բաներ, եւ այժմ պետք է ինտենսիվացնել զուգահեռ աշխատանքը այդ ամենի, այլ կերպ ասած՝ հայկական պետական սուբյեկտության նոր մակարդակի տնտեսական ամուր պատվանդանը կառուցելու համար:

Այն, ինչ կա ներկայումս, բավականին թույլ է քաղաքական այն ծանրակշռությունը երկար պահելու համար, որում գործելու հայտ է ներկայացնում Երեւանը: Հայաստանն ակնհայտորեն փորձում է տեղափոխվել ավելի ծանր քաղաքական քաշային կատեգորիա, ինչը պահանջելու է ավելի մեծ տնտեսական հենման կետ, ավելի ամուր եւ հաստատուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում