Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում ուղերձ հղեց. Մարուքյան (տեսանյութ)

 

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկանելը շատ կարևոր ուղերձ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից հետո, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Նիկոլ Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր, նաև կարևորում եմ, որ գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, շեշտադրումներով, հստակ ուղերձներով: Երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունը Արցախի հարցում ուղերձ հղեց»,- ընդգծեց Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ այդ ուղերձն ուղղված է միջազգային հանրությանը և Ադրբեջանին:

«Դա ներքին օգտագործման ուղերձներ չէին, դա արտաքին օգտագործման ուղերձներ էին: Սպասում ենք բանակցություններին»,- հավելեց Մարուքյանը:

Անդրադառնալով բանակցությունների հարցին՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ մեծ ակնկալիքներ չունի սպասվող հանդիպումից: «Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսեսուս և աջակցություն իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: