Այսօր՝ 2019-03-19

Դիդիե Մարուանին նոր դատական հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ Լոռիում մտել են 82-ամյա տարեց կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու գողացել խնայած փողերը Պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Արման Բաբաջանյան Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան Իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու մեր քաղաքը մաքրելու համար․ Հայկ Մարության (տեսանյութ) Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն․ Սաֆրաստյան «Դալմա գարդեն մոլում» թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ հափշտակելով կես միլիոն դրամ Հայաստանը վճռական է խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. ԱԺ նախագահ Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները»․ ՀԺ Հայաստանի FAST հիմնադրամի եւ Ինդոնեզիայի BeKraf գործակալության միջեւ հուշագիր է ստորագրվել «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին Կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն․ Գոռ Մադոյան SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Օդեսսա և հակառակ ուղղությամբ Ի դեմս իտալական ընկերությունների՝ մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում. նախարար 206 արտակարգ դեպք՝ 1 շաբաթում Շամլուղ համայնքի նախկին ղեկավարն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել․ ոստիկանություն (տեսանյութ) Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք. Քոչարյանի փաստաբան
Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան Մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան Քաղաքացին ահազանգում է. հավի թևիկի փոխարեն սառույց են վաճառում- տեսանյութ Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ» Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1 Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանով Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան Թե ինչպես կիսատ թողեց ուսումը և Կիևից եկավ Հայաստան՝ շարժմանը մասնակցելու. Գոհարիկ Տիգրանյանը՝ թավշյա հեղափոխության մասին «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել․ կասկածյալները հայտնաբերվել են (տեսանյութ) Գեղարքունիքում տղամարդուն ողջ-ողջ այրել են. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար». Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ» Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կրթական առումով մեր սպասելիքները չեն արդարացել. Դավիթ Պետրոսյան

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Մեր զրուցակիցն է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

-Իսկ ավելի վաղ որպես քաղակտիվիստ հանդես եկե՞լ եք:

-ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիոտության բաժնի 3-րդ կուրսում էի սոքվորում, երբ մասնակցեցի «Սասնա ծռերի» բողոքի երթերին` նրանց ապստամբության հետ կապված, իսկ դրանից հետո արդեն ես ու Կոստանյան Վահանը միացանք պատմականի ուսանողներին (Բադալյան Սարգիս, Պետրոսյան Հայկ, Մոնթե Մաթևոսյան) ու սկսվեց տարկետման նախաձեռնությունը։ Տարկետման նախաձեռնությունն արդեն, երբ ավարտվեց, մենք` ուսանողներով հասկացանք, որ բացի տարկետման խնդրից շատ խնդիրներ կան, որոնցով մենք ցանկանում ենք զբաղվել և ընտրեցինք ԵՊՀ-ն։

2018թ․ փետրվարի 5-ից ԵՊՀ-ում սկսեցինք «Ռեստարտ» նախաձեռնությունը ։ Մենք սկսեցին խոսել համալսարանում տարբեր խնդիրների մասին , ակադեմիական ազատության, սոցիալական պայմանների, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխման, ֆակուլտետներում կրթության որակի, բուֆետների գների , գրադարանների համալրվածության մասին։ Չարենցի այգում հրավիրում էինք բանախոսների, որոնք համալսարանում չէին դասավանդում, բայց մենք իրենց ցանկանում էինք լսել ու էդտեղ խոսում էինք, օրինակ, մեդիագրագիտությունից, պոպուլիզմից, պրոպագանդայից, քաղաքացիական շարժումների մասին ենք խոսել։

-Այլ ակցիաներ եղա՞ն:

-Էդտեղ զուգարանի թղթի հետ կապված մեր ակցիան եղավ, որը հիմնականում «Ռեստարտին» բերեց հայտնիություն։ Ու էդ ժամանակ արդեն ես ճանաչում էի հիմնականում բոլորին, ովքեր ակտիվ ներգրավվեցին ապրիլ-մայիսի գործընթացներին, ու իրանք մեզ հրավիրեցին, որ «Ռեստարտը» նույնպես մասնակցի , Սուրենենց քննարկումներին ես մասնակցում էի դեռևս հունվարից, էդ քննարկումները կային։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը երբ ձևավորվեց, Գրիգորյան Արմենն ու Սանասարյան Դավիթն ինձ հրավիրեցին, ու ես մասնակցեցի քննարկումներին , երթին էլ եմ մասնակցել։

Հետո արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարկետման նախաձեռնության ակտիվիստներին հրավիրեց իրանց գրասենյակ . մոտ 40 ակտիվիստներ էդ ժամանակ հրավիրված են եղել` իրանց պլանը ներկայացնելու, բայց մենք էդ ժամանակ ասեցինք, որ «Ռեստարտ»-ը կրթական նախաձեռնություն է ու մենք էդտեղ խմբով չենք որոշելու, կներգրավվենք քաղաքական պրոցեսի մեջ, թե չէ։

-Ցույցերի ժամանակ դուք ինչ –որ մարդկա՞նց էիք համակարգում:

-Չէ, համակարգում կոնկրետ չի եղել։ Ամսի 15-ին, երբ առավոտյան էդ քննարկումը եղավ, էսօրվա պես հիշում եմ, առավոտյան իջանք քաղաք ու գնացինք Սարյանի արձանի մոտ սրճարան կա, էդտեղ խոսացինք ու երբ որոշումը կայացվեց, ես ասեցի, որ ուսանողներով հավաքվենք հենց էդ այգում . էդ ժամանակ որոշեցինք, որ ուղղակի իվենթ կդնենք երեկոյան,: 8.30-9.00 արդեն «ՍԱՍ»-ը փակեցինք` Իսահակյանի արկղերը բերեցինք ու բարձրացանք մինչև Բժշկական, հետևն էլ փակեցինք ու շրջան արեցինք բոլոր խաչմերուկներից, հետո երբ մարդիկ սկսեցին շատանալ, սկսեցինք էդ շրջանը մեծացնել։ Հետո արդեն 1։30-2-ի կողմերը մենք իջանք ու միացանք ժողովրդին ու գնացինք դեպի Բաղրամյան։ Գնացինք Բաղրամյան էդ բախումը եղավ, հաջորդ օրը հայտարարվեց, որ էլի նույն ձև պետք ա էդ ապակենտրոնացված շարժումը շարունակել։ Էդպես սկսվեց

-Դուք ինքներդ ի՞նչ եք արել, հիշո՞ւմ եք Ձեր քայլերից, ի՞նչ եք զգում:

-Ես մի քիչ թերահավատ էի սկզբից, բայց անհատապես չկարողացա կողքից նայել, կային մարդիկ , ում վստահում էի , որովհետև իրանց շատ շուտվանից ճանաչում էի, 2 հոգի են իրանք` Խառատյան Արսենն ու Գրիգորյան Արմենը։ Իրանք , որ պրոցեսի մեջ ամբողջովին ներգրավվեցին, ես էլ որոշեցի մասնակցել։

Բայց արդեն ամսի 16-ին, երբ իսկապես ուսանոնղերը հավաքվեցին ու Բաղրամյանում եղան էդ կրակոցները, մեր ուսանողներից 4 հոգի՝ Արամը, Յուրին Ավագյան, Անի Վարդանյանն ու Շուշանը Հարությունյան վիրավորվեցին։ Մենք որոշեցինք, որ արդեն իսկապես ինքնասիրության ու արժանապատվության շարժում ա, ու էդ ժաման ընդհանրապես քննարկումներ չկային, թե ով պիտի լինի վարչապետ, կամ ինչպես պետք է իշխանություն ձևավորվի, էդ ժամանակ նպատակը հենց Ս․ Սարգսյանի հրաժարականը ստանալն էր։

-Իսկ դրանից հետո` ապրիլի 23-ին ի՞նչ զգացիք:

- Դե 23-ի առավոտյան մենք Արսենի հետ իջնում էինք , հասանք Կիևյան, փակ էր, որոշեցինք ոտքով գալ քաղաք, Պռոշյանի մոտ մեզ ուզում էին բռնել, բայց Արսենը մի կողմ փախավ, ես՝ մի կողմ։ Ես գնացի Այգեձոր, որտեղ մի տուն կա, այնտեղ թաքնվեցի: Պաշտոնական հրաժարականից առաջ ինձ զանգեցին ու ասեցին, որ հրաժարական ա տվել, ես էլ դուրս եկա:

-Այսինքն՝ հայտարարելուց ու կայքերում դնելուց ժամեր առա՞ջ է պարզ եղել, որ հրաժարական ա տալու:

-Ինձ զանգեցին ու ասեցին, որ հրաժարական ա տվել, կարաս դուրս գաս, ես էլ դուրս եկա:

-Հավատո՞ւմ էիք:

- Արդեն հա, հետո արդեն Կարեն Կարապետյանը ուզեց վարչապետ դառնալ, բայց չստացվեց։ Ամսի 24-ին ամենամեծ ուսանողական երթն եղավ, ժողովուրդն էլ, իհարկե, շատ ակտիվ էր:

-Այդ ամբողջ ընթացքում ինչ-որ բան կա՞ր, ինչին համաձայն չէիք, որը Ձեզ համար անընդունելի էր:

- Չէ, որոշումները կայացվել են շատ թափանցիկ ձևով, ես էդ բոլորին մասնակցել եմ ամեն երեկո, երբ հավաքվում էինք «Քաղաքացիական պայմանգրի» շտաբում, առանձին քննարկումներ են եղել: Միակ խնդիրը օդանավակայնները, բանկերը փակելու հետ կապված էր։ Բանկերը փակելու որոշում կայացվեց, որ պետք չի բանկերը փակել, օդանավակայանի հետ կապված Փաշինյանը զանգեց ու ասեց , որ էդ ճանապարհը բացեն, որովհետև խնդիր ա առաջացնում , իսկ մանացած որոշումները շատ ժողովրդավար ձևով կայացրել են ու տեղյակ եմ եղել ՝ ինչ ա կատարվում։

-Իսկ հիմա Ձեր պատկերացրած հանգրվանին հասե՞լ եք, թե՞ ինչ-որ բան կփոխեիք:

-Դե էդ արդեն խոսակցության ամբողջովին ուրիշ թեմա է, հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են արվում, ինչ քայլեր են արվում: Ես ավելի շատը կրթության ոլորտից եմ ինֆորմացված ու կարծիքները հիմանակնում վերաբերում են դրան, թե՛ լավ կողմերի հետ կապված, թե՛ քննադատությունների հետ կապված։ Կրթական առումով մեր սպասելիքները չեն արդարացել, հենց հիմա մեր ուսանողները ԵՊՀ-ում նստացույց են անում, էս առումով խնդիրներ կան, որ պետք ա ավելի արագ լուծվեին:

Համալսարաններ կան, որ ռեկտորներ են փոխվել, բայց ԵՊՀ-ում շարունակում ա պաշտոնավորել էն ռեկտորը, ով թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին հետապնդել ա իրանց քաղաքական հայացքների համար, սպառնացել են , հանել են համալսարանից։ Դեկանատներում նույն դեկաններն են, որոնք 40 տարի ա դեկան են ու էդ ֆակուլտետներում կրթության որակի մասին խոսալն ուղղակի անիմաստ ա , որովհետև այնտեղ դիկտատուրական կարգեր են, ուսխորհուրդները ոչ լեգալ շարունակում են համալսարանում ներկայացնել ուսանողների ձայնը, ոչ լեգալը ասում եմ ոչ թե նրա համար, որովհետև ուսխորհուրդների իրավական կարգավիճակը տվող առաջին հիմքը էն ա, որ իրանց կանոնադրությունները պետք է հաստատված լինեն լիազոր մարմնի կողմից, իսկ դա ԿԳՆ-ն ա, բայց իրանց կանոնադրությունը հաստատված չի։ Հանրապետությունում մենակ 2 ուսխորհրդինն ա հաստատված՝ Պոլիտեխնիկի և Բրյուսովի, մնացած ուսխորհուրդներն իրավունք չունեն ներգրավված լինելու համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում։

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: