Այսօր՝ 2019-05-19 | RSS | FACEBOOK

Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը. ՀՅԴ Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու «01»-ը. բժիշկները պայքարում են վիրավոր դպրոցական տղայի կյանքի համար Հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա- տեսանյութ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին Շուրջ 3,3 մլրդ դոլար. հայտնի է «Գահերի խաղի»՝ ԱՄՆ-ի տնտեսությանը հասցրած վնասի չափը Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը Սպասվում է անձրև և ամպրոպ Տատն իրեն ծեծելու մեջ մեղադրում է թոռանը, ով ուսուցիչ է Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվել է Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Դատախազության հայտարարությունը «Սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին». Էլինար Վարդանյան Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երեւան Քաղաքացին տանը բարեկարգում անելիս հայտնաբերել է հրացան, փամփուշտներ, նռնակ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ իրեն վնասած կինը հարբած է եղել․ նոր մանրամասներ ՊՆ ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել «Ճռո Ռաֆոյի» որդուն Ախալքալաքում արգելել են եկեղեցու տանիքի վերանորոգումը Ֆուտբոլային հանդիպում հայ և օտարերկրյա դատապարտյալների միջև «Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն». 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան Կրկեսի միջազգային օրն է «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Կամ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել կամ ստել է». Էդուարդ Շարմազանով

 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել կամ ստել է:

Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները:

Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր:

Արձանագրենք.

Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր ելույթում խոսում է Արցախի հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չի ասում Արցախի հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ:

Կրկնում եմ՝ Փաշինյանի ելույթում Արցախի հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին որևէ բառ չկար:

Նիկոլն իր ելույթում գիտակցված կամ ենթագիտակցաբար օգտագործում է Ղարաբաղի հայություն եզրույթը, որը, չեմ կարծում, թե հաջող ձևակերպում է, մասնավորապես, նաև բանակցությունների կամ հրապարակային ելույթների ժամանակ:

Հիշեցնեմ, որ Արցախը իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային գործող բոլոր իրավական նորմերին համապատասխան դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին կրկին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության համաձայն՝ Արցախը հանրաքվեի միջոցով անկախացել է ԽՍՀՄ-ից:

Ի գիտություն Փաշինյանի՝ տեղեկացնեմ, որ Արցախում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 82,2 տոկոսը, այսինքն՝ 108,736 մարդ մասնակցել է հանրաքվեին, որից ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը, այսինքն՝ 107, 648 քաղաքացի «այո» է ասել Արցախի անկախությանը:

Հետևաբար, Արցախի հանրապետության անկախության օգտին արտահայտվել են Արցախում ընտրության իրավունք ունեցողների 80 տոկոսից ավելին, իսկ ընտրություններին մասնակցածների 99 տոկոսը:

Ուստի, Փաշինյանի արտահայտած Ղարաբաղի հայություն միտքը կամ եզրույթը կարծում եմ՝ այդքան էլ նպատակահարմար չէ:

Սա միջհամայնքային վեճ չէ, սա Արցախում ապրող քաղաքացիների որոշումն է, և բոլորը պետք է հարգեն և հաշվի նստեն այդ որոշման հետ:

Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախյան կարգավորման գործընթացում նրա ծրագիրը նման չէ ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ նախագահների ռազմավարությանն ու հայեցակարգին, և նա

ունի հայանպաստ ծրագիր կամ հայեցակարգ:

Ու՞ր է այդ հայեցակարգը, բա ասում էր հայանպաստ ծրագիր ունեմ արցախյան հարցում: Չլսեցինք դա:

Համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ղարաբաղյան կարգավորման հետ կապված նոր փաթեթ կամ փաստաթուղթ քննարկել Փաշինյանի հետ:

Սակայն ամիսներ առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ նախկին իշխանությունները բանակցել են բացառապես հող հանձնելու վերաբերյալ և կան փաստաթղթեր: Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկան բանակցությունների նոր փաստաթղթեր, կամ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել կամ ստել է: Թող որոշի ինքը:

Եվ վերջում, եթե Արցախի նախագահը չմասնակցի Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ սուտ խոստում է տվել:

Հ.Գ. Սպասում եմ օտարերկրյա գործակալների Փաշինյանի ցուցակին