Այսօր՝ 2019-03-19

Դիդիե Մարուանին նոր դատական հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ Լոռիում մտել են 82-ամյա տարեց կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու գողացել խնայած փողերը Պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Արման Բաբաջանյան Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան Իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու մեր քաղաքը մաքրելու համար․ Հայկ Մարության (տեսանյութ) Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն․ Սաֆրաստյան «Դալմա գարդեն մոլում» թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ հափշտակելով կես միլիոն դրամ Հայաստանը վճռական է խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. ԱԺ նախագահ Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները»․ ՀԺ Հայաստանի FAST հիմնադրամի եւ Ինդոնեզիայի BeKraf գործակալության միջեւ հուշագիր է ստորագրվել «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին Կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն․ Գոռ Մադոյան SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Օդեսսա և հակառակ ուղղությամբ Ի դեմս իտալական ընկերությունների՝ մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում. նախարար 206 արտակարգ դեպք՝ 1 շաբաթում Շամլուղ համայնքի նախկին ղեկավարն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել․ ոստիկանություն (տեսանյութ) Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք. Քոչարյանի փաստաբան
Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան Մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան Քաղաքացին ահազանգում է. հավի թևիկի փոխարեն սառույց են վաճառում- տեսանյութ Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ» Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1 Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանով Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան Թե ինչպես կիսատ թողեց ուսումը և Կիևից եկավ Հայաստան՝ շարժմանը մասնակցելու. Գոհարիկ Տիգրանյանը՝ թավշյա հեղափոխության մասին «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել․ կասկածյալները հայտնաբերվել են (տեսանյութ) Գեղարքունիքում տղամարդուն ողջ-ողջ այրել են. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար». Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ» Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում. դատախազություն

 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ:

Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները, ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները:

Դատախազությունից հայտնում են, որ արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝ 91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը: Ընդ որում՝ մարզում բնակարանային գողությունների բացահայտման անկման միտումը դրսևորվում է վեջին 5 տարիներին շարունակ:

Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն անընդունելի է համարել իրավիճակի հետագա

հանդուրժումը: Նա նշել է, որ այս հանցագործությունների բացահայտման ցածր

մակարդակն ինքնին հանդիսանում է բնակարանային գողությունների աճի հիմնական

պատճառներից:

Մարզում բնակարանային գողությունների բոլոր դեպքերում հանցագործության համար նպաստավոր պայմաններ են հանդիսացել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, բարձր հարկերում մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի լուսավորության, տեսախցիկների բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մարզի դատախազը նշել է, որ բնակարանային գողության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցը այդ պայմանները չեզոքացնելն է: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հրատապ կարգով քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության

բացակայության ծավալները, այնուհետ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության վերոնշյալ տեխնիկական միջոցներով կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար:

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրումն իրականացնելուց հետո, ըստ գողությունների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել նշված ծրագրերն իրագործելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը: Առանձին համայնքների ղեկավարներ նշել են, որ բյուջեներով արդեն իսկ նախատեսված են միջոցներ՝ բնակավայրերի մուտքերը տեսանկարահանող սարքերով վերազինելու համար: Արարատի փոխմարզպետ Ա. Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում հարցը կքննարկվի նաև մարզխորհրդի ընդլայնված նիստում՝ հորդորելու համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել նախանշված խնդիրների լուծման հարցում:

Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ մարզի դատախազությունը, հետևողականություն է դրսևորելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու ինչպես փաստացի կատարված, այնպես էլ, ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

Մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչությանը հանձնարարել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների (բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն), ֆիզիկական անձանց կողմից շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև բնակավայրերի՝ գողերի կողմից առավել թիրախավորված հատվածներում ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը:

Մարզի դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է հետևողականություն դրսևորել համայնքների կողմից ժամանակին տեղեկատվության տրամադարման հարցում, մասնակցել աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում կազմակերպվելիք քննարկումններին, անհրաժեշտության դեպքում շրջայցերի միջոցով տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին: