Այսօր՝ 2019-04-20

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին Նոր մանրամասներ՝ Երևանում «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից․ կասկածյալը համաներմամբ էր ազատվել
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ինձ ու «Ռեստարտ»-ից 2 ուսանողի առաջարկ ա եղել ավագանու ցուցակում լինենք, բայց մենք հրաժարվել ենք. Դավիթ Պետրոսյան

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Մեր զրուցակիցն է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

-Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ձեր ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում ավարտվե՞ց:

-Ցույցերը շարունակվեցին մինչև մայիսի 9-ի ընտրությունները, եղան տարբեր գործողություններ, բայց արդեն Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո մենք՝ «Ռեստարտի» ուսանողներով, քաղաքական գործընթացներում մասամբ ներգրավված մնացինք: Ինձ ու «Ռեստարտ»-ից 2 ուսանողի առաջարկ ա եղել ավագանու ցուցակում լինենք, բայց մենք հրաժարվել ենք՝ նշելով, որ էն գործը, որ մենք հեղափոխությամբ պետք է սկսեինք, դեռ ավարտին չի հասել, ու մենք էլ չենք կարա կիսատ թողնենք:

-Իսկ խորհրդարանական ընտրության ժամանակ առաջարկ չի՞ եղել:

-Մենք ամռանը «Թրանսփարենս Ինթերնեշնլ»-ի և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ հիմնադրել ենք «Ականատես» դիտորդական առաքելությունն ու ներգրավված ենք եղել դիտորդական առաքելության մեջ, թե՛ Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունների ժամանակ, թե՛ պառլամենտական։ Մենք քաղաքական պրոցեսներում ընդհանրապես ներկայացված չենք եղել, «Ռեստարտի» ներսում որոշել ենք, որ չպետք է մասնակցենք քարոզչությանը, ոչ մի քարոզչական կամ հակա կամ կողմ ոչ մի գրառում մեր կողմից չի արվել , մենք միայն ընտրական պրոցեսին ենք հետևել։ Իսկ խորհրդարանականի ժամանակ մենք չէինք էլ կարողանա, չէինք էլ ուզում, որովհետև մեր տարիքը չէր ներում: Այն ժամանակ որոշումը տենց էր, բայց եթե հիմա սենց լինի, միգուցե որոշենք, որ իմաստ ունի, բայց։

-Ի՞նչ նկատի ունեք, այժմ կուզեի՞ք լինել խորհրդարանում:

-Կրթության խնդիրներն անհրաշեժտ կերպով չեն հասցեագրվում, չեն լուծվում, մենք 9 ամիսների ընթացքում չենք տեսել հայեցակարգ կրթական ռեֆորմի: Խմբակային լուրջ աշխատանք է պետք անել, մենք մարդկանց ճանաչում ենք , ստեղ լավ կամ վատ մարդու հարցը չի, կամ անել-չանելու, ես փաստ եմ արձանագրում, հնարավոր է մարդ լինի, ով 200-300 տոկոս ուզենա փոխել, բայց ես ասում եմ էն, ինչ հիմա կա։

-Իսկ ո՞վ չի ուզում այդ փոփոխություններն անել:

-Ես չեմ կարող ասել ՝ ով չի ուզում, չգիտեմ, 9 ամսվա մեջ մենք էդ չենք հասկացել, չեմ կարող ասել՝ ով չի ուզում կամ ով է ուզում:

-Դուք եղել եք կոնկրետ միավորման ներկայացուցիչ և մասնկացել եք շարժմանը, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնցով դուք զբաղվել եք։ Առաջիկայում Ձեր անելիքները որո՞նք են:

-«Ռեստարտ»-ը՝ որպես ուսանողական նախաձեռնություն, մեծանում է ամեն օր, մենք ուսանողներ ունենք Հայաստանի մոտ 10 համալսարանում ու կապեր ունենք մարզային ուսխորհրդների հետ, տարբեր նախաձեռնություններ ենք սկսել՝ քաղաքացիական հասարակության դպրոց, ուսանողական փորձաշրջաններ ենք ուզում սկսել , ուսանողական լրատվական ենք հիմնադրել, ուսանողական հիմնադրամի ստեղծման ճանապարհին ենք: «Ռեստարտի» անդամների թիվը 200-ից ավելի է։

Բացի այդ՝ ընտրությունների ժամանակ որպես դիտորդ ներգրավված ենք եղել, բայց մեր գլխավոր խնդիրներից մեկը մնում է համալսարանւ, ուսխորհուրդները ու ըդհանուր համալսարանի հետ կապված յուրաքանչյուր հարց։ Ու էս ընթացքում մեր գործունեությունը ուղղվելու է փետրվարին մեր կողմից հրապարակված մանիֆեստի խնդիրների լուծմանը:

-Ի՞նչ եք կարծում, որպես քաղաքկտիվիսկ կարո՞ղ եք հասնել վերոնշյալին, թե՞ ինչ-որ շրջանում քաղաքականության մեջ կներգրավվեք:

-Էս պահին մեզ մոտ խոսակցություններ չկան քաղաքական ներգրավվածության, որովհետև մենք կարծում ենք, որ քաղաքական հավակնություններ ունենալու համար պետք է ավելի լուրջ կոմպետենցիա ունենալ թե՛ մասնագիտական առումով, թե՛կամային ու որակական հատկանիշների առումով։ Մենք մեզ դեռևս քաղաքացիական դաշտում ենք պատկերացնում, այստեղ խնդիրներ ունենք լուծելու, վճռել ենք, որ մենք լինելու ենք քաղաքացիական։

- Կնշե՞ք այն 3 գործոննորը, միջոցառումներ, որոնց շնորհիվ հեղափոխությունը հնարավոր դարձավ:

-Իմ կարծիքով շատ կորևոր նշանակություն են ունեցել էն օբյեկտիվ պայմանները, որ եղել են Հայաստանում, իսկ էդ օբյեկտիվը մեծ թվով մարդկանց դժգոհությունն էր ՀՀԿ-ի կառավարումից, այսինքն՝ օբյեկտիվ գործոնը շատ կարևոր էր։ Աշխարհաքաղաքական գործոնը չեմ կարծում, որ ազդել է Հայասատանում տեղի ունեցող փոփոխության վրա, այսինքն՝ օբյեկտիվ, ժողովրդի կողմից առկա դժգոհությունը, մյուսն արդեն սյուբեկտիվ հատկանիշներն էին մարդկանց նախաձեռնության, որ կարողացան էդ բողոքը մոբիլիզացնել՝ ճիշտ մեթոդներ օգտագործելով։

Այդտեղ տարբեր հատկանիշներ կա. ասենք՝ կազմակերպչական, բովանդակություն, տեխնիկական, ամենատարբեր պահերին ճիշտ որոշում կայացնելու։ Էս օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերն են կարևոր և երրորդը ․․․ երրորդը չկա, այս երկուսն են՝ օբյեկտիվ նախադրայալներ և սուբյեկտիվ կողմից այդ ամեն ինչը ճիշտ օգտագործելն ու կազմակերպելը։

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: