Այսօր՝ 2019-04-20

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Գագիկ Սուրենյան Ի վերջո, պետք է дух ունենալ, այո,՛ дух․ Շարմազանով Կրկեսի միջազգային օրն է Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Էն, որ շատ մարդիկ շահեցին, որոնք անգամ հեղափոխության առաջամարտիկները չեն եղել, փաստ ա. Գոհարիկ Տիգրանյանը՝ «թավշյա» հեղափոխության մասին

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Մեր զրուցակիցը քաղակտիվիստ քաղակտիվիստ Գոհարիկ Տիգրանյանն է: Ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը:

-Հաճախ է նշվում, որ «թավշյա հեղափոխությունը» չէր լինի, եթե կանայք մասնակցություն չունենային: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր էին կին առաջամարտիկները:

-Ինձ համար գուցե հենց մանկասայլակով կինն ա, որպես ընդհանուր հավաքական կերպար՝ ինքն ավելի խաղաղություն ապահովող էր, որովհետև ինձ նման աղջիկները ավելի շատ ոստիկաններին, էսպես ասած գազազեցնող էին, անընդհատ փախնող, ճանապարհների վրա ինչ-որ խոչընդոտներ դնող վիճակում էին: Իսկ նրանք, բնական ա, որ դա չէին կարող անել: Հա, ինչ-որ տեղ նրանք եղել են հեղափոխության ավելի խաղաղ միջավայրն ապահովողը, չեմ կարող ասել, որ էդպես չի: Այդ խաղաղությունն էին ապահովում նաև փոքր երեխաները: Ես տեսել եմ, հայրիկ, ով իր երեխայի հետ ա եկել:

Բայց ես դրա հակառակն էլ եմ տեսել. Էրեբունիում, երբ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բռնեցին, հատուկ ջոկատայինները մեծ հաշվով թքած ունեին՝ էնտեղ ով կար: Որովհետև կիրակի էր, առավոտյան ժամ, ծնողներն իրենց երեխաների հետ էին գալիս, ու հատուկ ջոկատայինները օդ էին կրակում: Եթե իմ ականջները էդ խլացուցիչներից ցավում էին, ես պատկերացնում եմ՝ էդ երեխեքն ինչ շոկ են ապրել ու ինչ ա եղել:

-Իսկ եթե խոսենք կոնկրետ հեղափոխության կին ջահակիրներից, ո՞ւմ կառանձնացնեք:

-Ֆեմինիստական ամբողջ բլոկը: Այնտեղ ես շատ ընկերներ ունեմ և ինքս էլ ինձ ֆեմինիստ եմ համարում: Էդ բլոկը հրաշալի էր աշխատում, իրենց մեսիջնեերն ընտիր էին ինձ համար: Անհատների չեմ ուզում նշել, որովհետև սա անհատների հեղափոխություն չէր, սա ամեն դեպքում քաղաքացիական մի մեծ համախմբում էր: Ֆեմինիստական բլոկին կնշեմ, նույն մորն ու երեխային կնշեմ, լրագրողներին կնշեմ՝ որպես խաղաղության գրավական, որովհետև ամեն դեպքում իրենք օնլայն հեռարձակումները, ինչ ուզում ես արա, եթե չլինեին, լիքը բան այլ կերպ էր լինելու:

-Առաջին բառը կամ երևույթը, որ աչքի առաջ է գալիս «թավշյա հեղափոխություն» ասելիս:

-Առաջինը ուսանողական խումբն էր, որ ընկավ բաժին: Մեզ ամենաերկարը պահեցին, քանի որ դրանից հետո տեղ չկար, որ երեխեքին երկար պահեին: Ոստիկանության բաժանմունքում աշխատակիցներից մեկը եկավ, մեր հեռախոսը վերցրեց, ասեց եկեք միասին ուղիղ եթերին հետևենք: Ինքը իր հեռախոսով անգամ չէր ուզում օնյալն հեռարձակումներին հետևել: Երբ հարցրի՝ ոնց, նայո՞ւմ եք, ասեց այո, ասեց, որ ընկերներ ունի, ովքեր հենց շարժման առաջամարտիկներից էին: Հենց էդ ոստիկանի կերպարը կառանձնացնեմ, որ դեմ չէր տեղի ունեցողին և ուզում էր, որ էդ ամենն արդյունք ունենա:

Երկրորդը կնշեմ էն, որ Բրյուսովի ուսանողները չէին կարողանում փողոցները փակ պահել, մեզ կանչեցին: Սկսել էինք օգտագործել աղբամաններն ու նստարանները: Դնում էինք, ոստիկանները գալիս հավաքում էին: Մի 3 անգամ էդպես արեցինք, հետո Սանիտեկն եկավ սկսեց հավաքել էդ ամենը: Ինքս էլ որևէ ցանկություն չունեի մեկ անգամ ևս ոստիկանական բաժանմունքում հայտնվելու, ու մտածեցինք այլ բան: Հենց լուսացույցով երևում էր անցորդների համար նախատեսված կանաչ լույսը, մենք սկսում էինք ուղղակի քայլել, անընդհատ քայլում էինք, և ոստիկանը չէր կարողանում որևէ բան անել: Ինչ-որ պահից սկսած իրենք էլ արդեն հոգնում էին որոշակի քայլ անելուց, մենք էլ օրինականության սահմանում ամեն ինչ անում էինք:

-Կա՞ր գաղափարախոսություն, որի հետևից գնում էիք:

-Տարիներ շարունակ եղել եմ ՔՊ-ի համակիր, միշտ կես քայլ ա բաժանել կուսակցական դառնալուց: Հետո հասկացել եմ, որ դեռ ժամանակը չի: Հետևաբար ասեմ, որ «Իմ քայլը»-ի հետ եմ եղել, քանի որ իմ ընկերներն էին: Իսկ թե ինչի հետևից եմ գնացել, մի քիչ երկար պատմություն ա: Տատիկս 80-ականներին շարժման մասնակից ա եղել, ու ես 5-6 տարեկանից անընդհատ պատմություններ եմ լսել շարժման մասին, ակտիվիզմի մասին: Տատիս պատմում էր՝ ինչի համար են պայքարել, ինչ են ուզել: Անգամ ինձ իր հետ ընտրատեղամաս էր տանում. ու ես էդ ամեն ինչի մասին սիրով լսել եմ ու էդ պրոցեսի միջով անցել եմ: Բայց, օրինակ մայրս ընտրություններին չէր հավատում ու երբեք չէր մասնակցում: 2008 թվականին ես 14 տարեկան էի: Մամաս չէր ուզում գնալ նախագահական ընտրություններին, ես ասեցի՝ չէ պիտի գնաս: Միասին գնացինք ու այդ ժամանակ հասկացա՝ ինչ-որ բան էն չի: Իսկ ես 2013 թվականին առաջին անգամ մասնակցեցի ընտրություններին, և ձայնիս հետևից փողոց դուրս եկա: Դրանից հետո, բացի «Դեմ եմ»-ից, քանի որ դեռ չէի հասկանում, չի եղել որևէ պայքար, որի մեջ եղած չլինեմ: Իմ պայքարը արդարության համար էր: Այն Նիկոլի համար չէր: Ես հավատացել եմ նրան, բայց ավել շատ նրա կողքի մարդկանց եմ հավատացել՝ Արարատին, Լենային: Ես գնացի, որ երկիրը ամենավատից գոնե գնա վատի: Ես տեսել եմ տարիներ շարունակ անարդարություն, ու իմ պայքարը ժողովրդավարության համար էր:

- Հիմա կա՞ այդ ժողովրդավարությունը, որի համար պայքարում էիք:

- Չէ, չկա: Չկա, որովհետև գուցե մենք ժողովրդավար դառնալու ճանապարհին ենք: Ասել, որ շղթայի մեջ ժողովրդավարությունն ուղղակի բառ ա, չէ: Էդ ամբողջական շղթա ա, որի արդյունքում միայն նոր կարող ենք քայլեր անել: Հա, էս տարի որոշակի ինդեքսներում կարողացանք գրանցել որոշակի արդյունքներ, որովհետև հեղափոխություն եղավ, որ արյունոտ չէր, դրանից հետո ընտրությունները ավելի միաձայն և թափանցիկ էին: Ես չեմ կարող ժխտել՝ մեր առաջին թափակցիկ ընտրություններն են եղել: Դրանք քայլեր էին դեպի ժողովրդավար երկիր: Բայց դու չես կարող լինել ժողովրդավար, եթե ունես քաղաքացիներ, ովքեր օրինակ 5 տարին մեկ մասնակցում են ընտրություններին, դու կարողանում ես մանակցության 45%-ը դարձնել 46, դա էլ դարձնել 51%: Քանի դեռ մենք դա չենք կարողացել գրանցել, չենք կարող ասել՝ ժողովրդավարության ճանապարհին ենք: Ամեն դեպքում, մենք ավտորիտարից մի քայլ ենք էս կողմ, հիբրիդ ռեժիմ ենք, ժողովրդավարության ճանապահին ենք, բայց չենք հասել դեռ էն կետին, որ կկոչվենք ժողովրդավար: Այսինքն՝ ավտորիտարի ու ժողովրդավարի մեջտեղում ենք, ու հույս ունեմ, որ կգնանք դեպի ժողովրդավարություն: Եթե դա չլինի, ապա կունենանք ավտորիտար համակարգ, որտեղ կլինի միանձնյա կառավարում, ինչը իրականում լավ բանի չի բերի:

-Հետհայաց անելով՝ կնշե՞ք, թե ինչ է փոխվել Հայաստանի ներքաղաքական կյանքում 1 տարվա ընթացքում:

-Էն, որ շատ մարդիկ շահեցին, որոնք անգամ հեղափոխության առաջամարտիկները չեն եղել, փաստ ա: Բայց էն մարդիկ, ովքեր հիմա կան ԱԺ-ում, կառավարությունում, հույս ունեմ, որ շարունակելու են հաջող ձևով կառավարել: Իրենք ամենօրյա ձևով աշխատելու են իրենց վրա և ավելի լավն ա լինելու ամեն ինչ: Բայց նաև վստահ եմ, որ որոշ մարդիկ կմաղվեն: Որովհետև ժողովուրդը դեռևս ցույց է տալիս՝ ում չի սիրում, ոնց երևում է՝ ձախողած մարդկանց չի սիրում: Կարծում եմ, որ լավ գործունեության դեպքում վատերը մաղվելու են, քանի որ դա լինելու է ժողովրդի պահանջը:

Իսկ ես քաղհասարակությունում եմ, ուզում եմ, որ այն հաջողի, քանի որ քաղահասարակությունն է իշխանությանը շարժի գցող ամենամեծ ուժը: Եթե էդ ուժը չլինի, իշխանությունները ձախողելու են և գնալու ենք դեպի ավտորիտարիզմ: Ժողովրդավարության գրավականներից մեկն էլ առողջ քաղհասարակությունն ա:

- Ասացիք, որ շատերը շահեցին և պաշտոն ստացան: Ինքներդ նման սպասելիք ունեի՞ք կամ ունե՞ք:

-Ես քաղհասարակությունում եմ, ավարտել եմ մագիստրատուրան, գնալու եմ ասպիրանտուրա և ավելի գիտական գործունեությանը կմոտենամ: Միշտ խուսափել եմ քաղաքականությունից, բայց քաղաքական պայքարներից չեմ խուսափել: Քաղհասարակությունը նախագծեր առաջարկողի, հանրային քննարկումներ նախաձեռնողի դերում է, բայց ամեն դեպքում որոշումներ կայացնող, օրենքներ գրողը և էդ որոշումների տակ ստորագրողը իշխանությունն ա: Եվ ասել, որ բացառում եմ՝ մի օր կհայտնվեմ քաղաքականությունում, սխալ կլինի, գուցե օրենսդիրում հայտնվեմ, վստահ չեմ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: