Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կա խորհրդարան, որը խորհրդարանի նման չի, որտեղ բանավեճեր չկան, օրենսդրական փոփոխություններ չկան, կառավարության ծրագիր, որն անհեթեթություն է. Ստեփան Դանիելյան

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Թե ինչպես հեղափոխությունը դարձավ հնարավոր. մեր զրուցակիցը քաղաքագետ, խմբագիր Ստեփան Դանիելյանն է:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր շարժման հիմնական պատճառը: Ի՞նչը առաջ մղեց մարդկանց՝ ՔՊ-ի հանդեպ վստահությո՞ւնը:

-Քաղաքական համակարգը, ըստ էության, դեգրադացված էր, չկար վստահություն ոչ միայն իշխանության, իշխող կուսակցության հանդեպ, այլ առհասարակ կուսակցությունների հանդեպ, որովհետև մի քանի պարզ հարցադրումների պատասխանը ոչ ոք չուներ: Եթե դուք համարում եք, որ ընտրությունները կեղծվում են, ապա ինչու եք մասնակցում այդ կեղծիքին. այդ հարցի պատասխանը չկար:

Եթե մասնակցում եք, ապա ինչու ես այդպես արագ փոփոխություն անում՝ կոալիցիա իշխող կուսակցության հետ, և սենց մի պահ էր առաջացել, որ կար արդեն անվստահություն կուսակցական մարդու նկատմամբ: Եթե մարդը կուսակցական էր դառնում, դա արդեն որոշակի պիտակ էր: Եվ այս առումով առաջացան քաղաքական համակարգից դուրս շարժումներ՝ քաղաքացիական, բնապահպանական և այլն, որոնց նկատմամբ արդեն ավելի շատ վստահություն կար, և դա նենց պիտակ չէր, ոնց որ կուսակցական լինելը: Տեսանք, որ այդ շերտը որոշակի ակտիվություն ցուցաբերեց: Այսինքն՝ սա անվստահություն էր նաև քաղաքական համակարգի հանդեպ:

-Այսինքն՝ հասարակությունը վստահեց քաղաքակտիվիստների՞ն:

Այո, ստացվեց այնպես, որ ոչ քաղաքացիական ուժը մտավ խորհրդարան, և իրենք սկսեցին հիմա իրենց պահել քաղաքական կուսակցությունների պես, այսինքն՝ մի մասը մոռանալով իրենց արժեհամակարգը. կոնկրետ դեպքեր մենք տեսնում ենք՝ շենք է քանդվում, էկոլոգիական խնդիրներ կան, իսկ մարդկանց մի մասը փողոցում պայքարի է մնացել: Եվ խնդիրները փոխվել են, իսկ դա անհասկանալի իրավիճակ է ստեղծել ոչ միայն քաղաքական համակարգի հանդեպ, այլ նաև քաղաքացիական համակարգի հանդեպ, որը արդեն ողջունում է ատելության խոսքը, մասնակցում ֆեյսբուքյան տարբեր ստաստուսագրության. նրանք մարդու իրավունքի պաշտպաններ էին, ազատության համար պայքարած մարդիկ, որոնք հայհոյանքներով ու ատելության խոսքով ստատուսներ են գրում: Սա, իհարկե, այդ քաղաքացիական շարժումներն է վարկաբեկում, ու հիմա ստեղծվել է մի անհասկանալի իրավիճակ, որտեղ մարդիկ դժվար են կողմնորոշվում:

-Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հետևից գնաց հասարակությունը:

- Դեպքերից առաջ մարդկանց որոշակի շերտ, որը կարողանում էր հանրության հետ շփվել, կարողացավ տրամադրություն ստեղծել: Էդ առումով Նիկոլ Փաշինյանը նույնպես իր դերում էր: Բայց էդ ապրիլյան շարժման ընթացքում մենք տեսնում էինք գորշ զանգված ու մի հոգի, զանգվածը գորշ էր՝ նրան չէին ճանաչում: Հարթակից ներքև կանգնած մարդիկ կարող էին նստացույց անել, մի քանի բառ ասել, բայց նրանք հանրային տրամադրության վրա ազդող մարդիկ չէին: Կար մեկ հոգի, ով ազդում էր այդ տրամադրության վրա, և մարդիկ, ովքեր ուղղակի կարծիքներ էին հայտնում:

Եվ եկավ մի խորհրդարան, որտեղ, պայմանական ասած, նույն գորշ զանգվածն է, ու մի հոգի: Այսինքն՝ մի հոգու վստահելով հասարակությունը ձայն է տվել այդ 1 հոգու ներկայացրած ցուցակին: Այո, ցուցակում անծանոթ մարդիկ կային: Եվ դա նաև էսօրվա վիճակում բերել է նրան, որ էդ 1 հոգուց բացի, ըստ էության, խոսող չկա, մյուսները 80 տոկոսով անլրջություններ են դուրս տալիս և անհարմար վիճակ է ստեղծվում: Իմ կարծիքով՝ սա ապագայում որոշակի խնդիրներ առաջ կբերի:

Իսկ հեղափոխության պատրաստվելը երկարատև գործընթաց է, մարդիկ տարբեր կարծիքներ հայտնելով այդ տրամադրությունը ստեղծել էին, և իշխանության մեջ կար հակասություն, և իրենց կողմից էլ հանրության վրա ազդեցություն ունեցող մարդիկ չկային, որովհետև ասելիք չկար:

- Որտե՞ղ սխալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը:

- Սերժ Սարգսայնը էդ համակարգը ստեղծել էր իր համար, և կային թևեր, որոնք հավասարակշռություն էին պահում: Այնտեղ կար Կարեն Կարապետյանի թև, օլիգարխների թև, կար իշխանություն, կար ընկալումների տարբերություն ՀՅԴ-ի և իշխանության մեջ, ԲՀԿ-ի և Հանրապետականի մեջ: Էնտեղ կային էլի մի շարք հակասություններ, և քանի որ Սարգսյանը ինքը կարողանում էր որոշակի հավասարակշռություն պահել, հասկացավ, որ եթե գա որևէ ժառանգորդ, էդ համակարգը կփլուզվի: Ինքը այլ ելք չուներ, ժառանգորդ հնարավոր չէր պատրաստել, և այդ համակարգը փլուզման կգնար: Նա այդ պատճառով ուզեց ժամանակավոր ինքը լինի, որ տեսնի՝ ինչ է անում: Ինքը լուծում չուներ:

-Նոր իշխանությունը հասե՞լ է այն կետին, որի համար պայքարի էր դուրս եկել 1 տարի առաջ: Կա՞ ժողովրդի իշխանություն:

- Կա խորհրդարան, որը խորհրդարանի նման չի, որտեղ բանավեճեր չկան, օրենսդրական փոփոխություններ չկան, կառավարության ծրագիր, որն անհեթեթություն է: Չկան տրամաբանված քայլեր, կառավարությունում փոփոխություններ են անում առանց հայեցակարգի, չգիտեն՝ ինչ են անում, ընթացքում են որոշում: Տնտեսական վիճակը բացասական է, որովետև կա անորոշության զգացում շատերի համար, ովքեր ուզում են էստեղ գործ բերել, շատերը գործը չեն շարունակում, որովհետև անհանգստություն առաջացնող բաներ կան տնտեսվարող մարդկանց համար:

Տնտեսական վիճակը գնալով վատանալու է, որը կարող է մարդկանց սպասումները չարդարացնել ու խնդիրներ առաջացնել: Խնդիրներից մեկն էլ այն է, որ Փաշինյանի հեղինակության անկումից հետո այլ դեմքեր չեն լինի, դեռևս չկան, ովքեր կարող են դերն իրենց վրա վերցնել ու ստանալ հանրության վստահությունը: Դա քաոտիկության վտանգ է ներառում:

Վիճակը ամբողջությամբ պոպուլիստական է, մանիպուլյացիաներ են գնում, և հիմնական լեգիտիմությունը նրա վրա է, որ ասվում է՝ մենք չլինենք, կգան նախկինները, իսկ նախկինները ձեզ թալանողներն են: Եթե մենք չլինենք, նրանք են գալու, այլընտրանք չկա: Այսինքն՝ լեգիտիմությունը ոչ թե նրա վրա է, որ մենք եկել ենք անենք այ էս քայլերը, այլ հիմնականում վախեցնելու վրա, որ կա սև-սպիտակ, ու էդ սևերը կգան: Բայց այդպես շատ երկար ձգել հնարավոր չի լինի, պետք է պոզիտիվ ծրագրով ներկայանալ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: