Այսօր՝ 2019-09-15 | RSS | FACEBOOK

Թուրքմենստանի նախագահը նոր գիրք է գրել ալաբայների մասին Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ Էրդողանը պատրաստ է Սիրիայի հարցով գագաթնաժողով անցկացնել Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ Ախալքալաքի ասֆալտապատումն ավարտվում է, բայց որոշ փողոցներ կմնան առանց ասֆալտի Քաշաթաղում 27-ամյա բնակչի դի է հայտնաբերվել Ինչ կասի Փաշինյանը Պուտինին ու Ռոհանիին Էրդողանից հետո «Ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխություն տեղի կունենա». Զարուհի Բաթոյան Չարենցավանի մի քանի թաղամասերում ու Կարենիս գյուղում գազամատակարարումը կդադարեցվի Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել «Նիկոլն այսօր հերթական անգամ ազդարարեց իր մոտալուտ քաղաքական վախճանի մասին»․ Շարմազանով Նոր գերեզմանատուն՝ Կալիֆորնիայում. Հանգուցյալներին ամփոփում են ծառերում Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը «Սուպերվարչապետությունից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետություն». Ստեփան Դանիելյան Ռուսական կեղծ ռուբլով գնել էին ծաղկեփունջ․ բերման է ենթարկվել «Օստապ Բենդեր» մականվամբ Ռուդիկը Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. Մեսրոպ Առաքելյան Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը Կլիմայի փոփոխությունները խանգարում են հողին կլանել ջուրը «Սրանից հետո հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Հրապարակ»
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն․ Գոռ Մադոյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը քաղաքագետ, պատմագետ Գոռ Մադոյանն է։

- Ինչպե՞ս ապրիլյան հեղափոխությունը դարձավ հնարավոր:

- 10-ամյակի ընթացքում իշխանության ուզուրպացիան բերել էր սոցիալական լիֆտերի բացակայության, հատկապես հասարակությունը չուներ ինքնադրսևորվելու և մասնագիտական աճի հնարավորություններ։ Պետական բոլոր խողովակները խցանված էին կլիենտական կապերի, հովանավորչության և ԽԾԲ-ների կողմից։ Այդ պատճառով էլ հեղափոխության ամենակտիվ մասնակիցները հենց երիտասարդներն էին։

- Ի՞նչն էր տարբերվում նախկին փորձերից:

- Տարերայնություն, ապակենտրոնացում, ցանցայնություն ու նախաձեռնողականություն։ Ահա հիմնական մեխանիզմները, որոնք սովորել էին նախորդ քաղաքացիական անհնազանդության փորձերի ձախողման վրա։ Առաջին՝ ապակենտրոնացումն ընդդեմ «Էլեկտրիկ Երևանի», երկրորդ՝ նախաձեռնողականությունն ընդդեմ մեկ կենտրոնից կառավարման դասական հանրահավաքային մոդելի։ Եվ, իհարկե, իշխանության գիտակցումը, որ բռնությունը լուծման տարբերակ չէ։

- Ի՞նչ պայմաններ փոխվեցին, կամ մնացին նույնը։

- Գլխավոր պայմանը 3-րդ տարբերակի բացակայության ընկալումն էր․ կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն։ Երկրորդը՝ խարիզմատիկ առաջնորդ, որը չուներ նախկին ձախողումները, պետական կառավարման առումով անբիծ էր ու ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում։

- Ինչպե՞ս և ինչո՞ւ աննախադեպ մասշտաբով ժողովուրդը դուրս եկավ բողոքի։

- Աննախադեպ մասշտաբը պայմանավորված էր 10-ամյա լճացմամբ, անհուսության ընկալմամբ ու խմբային պայքարի ապակենտրոնացած ու վարակիչ բնույթով, երբ օրեցօր ավելի ու ավելի խմբեր էին միանում պայքարին։ Օրինակ, փողոցները փակողները փակում էին նաև աշխատանքի գնացողների և երթևեկության մասնակիցներին՝ նրանց ուղղակի դարձնելով անհնազանդության մասնակից։

- Ինչո՞ւ ապրիլին և ինչո՞ւ հենց այն եղանակով, որով իրագործվեց հեղափոխությունը։

Եղանակի մասին արդեն խոսել եմ, որ նախորդ փորձերի ձախողված պատճառների ուսումնասիրությունն էր՝ ապակենտրոնացման, ցանցայնության ու նախաձեռնողականության։ Իսկ ապրիլին, որովետև երկիրը մոտ մեկ ամիս փաստացի իշխանություն՝ ի դեմս նախագահ-վարչապետի, չէր ունենում և դա լավ հնարավորություն էր պայքարի համար։

- Ո՞ւմ կարելի է համարել հեղափոխության լիդեր կամ լիդերներ:

- Հեղափոխության միակ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ շարժիչը՝ ակտիվ ու ինքնակազմակերպված խմբերը՝ բոլորն իրենց տարբեր օրակարգերով, բայց մի նպատակով՝ կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Հեղափոխությունը բացի Փաշինյանից այլ առաջնորդ չուներ և դրա ցուցիչը նրա համարյա անսահմանափակ լեգիտիմությունն էր հեղափոխության առաջին երկու ամսում։

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: