Այսօր՝ 2019-11-14 | RSS | FACEBOOK

ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները. «Հրապարակ» «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Հունգարիան կողմ է «վախենալու» Թուրքիայից. հանկարծ փախստականներին չթողնի Եվրոպա Ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը 06-ով մխրճվել է 49–ամյա վարորդի քարով բարձված ЗИЛ–ի մեջ Երևանում 25–ամյա վարորդը Porsche-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով. Փաշինյան էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու և մարդկանց անվտանգության հարցերով դատախազը դիմել է Լոռու մարզպետին Հիշենք Սերժ Սարգսյանին. Վրաստանում վախեցնում են Հայաստանի հեռանկարով Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին. «Հրապարակ» Պոլիտեխնիկի նախկին ռեկտորի որդին ու եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ՝ ազատվելով զինծառայությունից. «Ժողովուրդ» Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ» Էրդողանի գլխավոր խորհրդականը ողջույններ է հղել Ղարաբաղին Եղանակն առաջիկա օրերին. 1990-ին այս օրը 20.50C էր Նախորդ տարի կրկին հայկական գերեզմանոցի վրա սանհանգույց էր կառուցվել. Կարո Փայլանն անդրադարձել է հայկական և ասորական գերեզմանոցների վրա զբոսայգի կառուցելուն Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան Երևանի քաղաքա­պետը վերջապես վերադարձել է իր երկարատև արձակուրդից, և կրկին օրակարգում է նրա հրաժարականի հարցը. «Իրավունք» Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը Անձնական երաշխավորմամբ Արսեն Բաբայանը չի կալանավորվի Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան
Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-13 12:14:49 2018-03-30 10:23:07 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-13 11:11:31 2019-11-08 11:02:08

Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան

 

Սերժ Սարգսյանի՝ իշխանական ղեկին անվերջ լինելու հանգամանքը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, դժգոհություն արտահայտելու համար մարդկանց փողոց դուրս բերեց: Ու Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան, որ հաճախ հեղափոխություն է ներկայացվում: Ե՞րբ սկսվեց գործընթացը, ովքե՞ր սկսեցին, ինչո՞ւ... Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք՝ իրադարձությունների տարբեր մասնակիցների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է:

- Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց հեղափոխությունը:

-Ինձ համար հեղափոխությունը սկսվել է 96 թվականի սեպտեմբերի 25-ից: Դե ընտրակեղծարարություն, Բաղրամյան պողոտա, խրհրդարանի շենքի հայտնի իրադարձությունները, որոնք 1996 թ. նախագահական ընտրություններին հետևեցին:

Երբ 2013 թվականին մենք գրում էինք ՔՊ տեքստը, թավշյա հեղափոխությունը ներառել էինք այն ժամանակ: Այսինքն՝ Հայաստան նոր չեմ եկել, եկել-գնացել եմ անընդհատ, պարբերաբար Հայաստանում եմ եղել, ես տենց մի օրով չեմ եկել, էլի: Քայլարշավի նախօրեին՝ մարտի 29-ին էլ, քննարկում էինք, թե ինչ ենք անում, որտեղից ենք սկսում և այլն:

Քննարկումների բոլոր փուլերում եղել եմ: Ընդ որում և ՔՊ-ի հետ եմ եղել, և «Մերժիր Սերժին»-ի: Այսինքն՝ «Մերժիր Սերժին» խմբի էդ քաղհասարակության հետ էլ առանձին եմ եղել: Տենց մի օր չի եղել, դա երկար պրոցես էր: Ես մի բան ասեմ. դեռ 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին կնոջս ասել էի՝ Սերժ Սարգսյանի երրորդ շրջան գնալու դեպքում ես рюкзак-ս վերցնելու եմ, գնամ Երևան:

- Ովքե՞ր էին շարժում առաջ տանողները:

-Իմ կարծիքով, փաստ է՝ քայլարշավի հեղինակը ՔՊ ժողովուրդն էր՝ մի շարք մարդիկ, մի հոգի չէր, բայց ինչ-որ դետալներ առանձին մարդկանց առանձին գաղափարներով են եղել: Բացի այդ, զուգահեռաբար «Մերժիր Սերժին»-ը կար, որը քաղհասարակության էն հատվածն էր, որ պատրաստ էր պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ անգամ իշխանության գալու դեմ: Կար նաև 3-րդ խումբ, որը Սուրենն էր Սահակյան՝ «ՔՈ»-ի, Էդ արդեն մտավոր կենտրոն էր, որտեղ քննարկումներ էին ծավալվում: Եվ իհարկե 4-րդ խումբը՝ ուսանողական խմբերը, որոնք զինապարտության օրենքից հետո շարունակում էին ակտիվ գործ անել բուհերում, նաև որոշ իմաստով ակտիվացած էին և ուսանողական ինչ-որ սեգմենտներ իրար գլուխ էին հավաքվում:

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ Հայաստանում հասունացավ հեղափոխություն անելու անհրաժեշտությունը:

-Հայաստանում հեղափոխություն անելու անհրաժեշտությունը նոր չէր: Գոնե իմ և ընկերներիցս շատերի համար: Շարունակաբար կեղծիքի, ստի, ընտրակեղծարարության և ժողովրդի կամարտահայտությունը գողացած ուժն էր շարունակում երկիր կառավարել, և ինչ-որ պահից արդեն փորձում էր Հայաստանը, ըստ էության, ռեժիմային դարձնել, որը նաև, կարծում եմ, որ մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն էր: Համենայնդեպս, ինձ համար սա առաջին հերթին արժանապատվության խնդիր է եղել:

- Ամեն ինչ հա՞րթ էր ընթանում, եղե՞լ են հուսահատության պահեր:

-Պրոցեսն ինձ համար ուրախության էր, առանձնապես հուսահատ լինելու բան չկար: Ես մի քիչ երկար եմ երևի էս ամենի մեջ եղել, կրկին փորձելու և ամեն ինչ անելու խնդիր կար դրված: Եվ խնդիրն էն էր, որ եթե նույնիսկ մտածում էի, որ ես չեմ կարող չփորձել, սա եղել է իմ հիմնական մոտիվացիան:

Էս իմաստով գուցե անզորությունը կամ ոչինչ չանելը, ոչինչ փոխել չկարողանալը ավելի ուժեղ ստիմուլ էր տալիս: Շատ են եղել հուզիչ պահեր. օրինակ՝ քայլարշավի առաջին գիշերը, երբ առավոտյան հաշվեցի 192 հոգի մարդ էր քնած, իսկ մենք էդ ամբողջ գիշեր չէինք քնել, քայլել էինք, ու էդ ընթացքում գալիս էին, պրովոկացիաներ էին անում, հարբած մարդիկ էին գալիս, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էինք գալիս… Բայց հաջորդ օրը ժողովուրդն ավելացավ, ինչը հուսադրող էր, էլ ավելի էր ուժեղացնում:

-Մարդիկ ավելացան, պայքարի արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Դեպի Ձեր պատկերացրած Հայաստան քայլ արվե՞ց:

- Մենք դեռ մեր ուզած արդյունքին չենք հասել և մի 3 տարի էլ կարող է չհասնենք, խնդիրն էդ չի, խնդիրն էն է, որ առաջնային նպատակը, որ դրված էր, լուծվել է: Հայաստանը արմենբաշի չունեցող երկիր է դարձրել, Հայաստանին շատ լուրջ հնարավորություն ա տվել մաքսիմում զարգացման հեռանկարներ ունենալու, Հայաստանի վարկանիշը բարձրացրել ա միջազգային հանրության տարածքում և ամենակարևոր բանն ա, որ ժողովրդի մոտ վստահություն ա առաջացել, որ ինքը հաղթող ա և ինքը կարող ա փոփոխությունների բերի: Ես համարում եմ, որ ավելի քան մեծ խնդիր ենք լուծել դրանով:

-Իսկ հիմա ի՞նչը պետք է առաջնային փոփոխության ենթարկվի:

-Հիմա շատ բան է պետք փոխել: Հիմա պետք է արագ էն հեղինակությունը, որ կառավարությունը և իշխանությունը ունի կապիտալիզացնել, գնալ ինստիտուցիոնալ ռեֆորմների՝ շատ կոնկրետ ուղղություններով: Որովհետև դրանք սոցիալական հետևանքներ են ունենալու, գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում: Այսինքն՝ մի շարք ուժային և անվտանգության ուղղություններում ռեֆորմներ են լինելու (ոստիկանություն և այլն): Մաքսային, հարկային վարչարարության ոլորտում էական ռեֆորմներ պիտի արվեն, ընդ որում հնարավորինս արագ և շուտ, ինչքան որ կարող ենք: Այսինքն՝ ուղղությունները շատ են, ունենք համապարփակ ինստիտուցիոնալ ռեֆորմի օրակարգ, որը, ինձ թվում ա, որ որոշակիորեն ուշանում ա, բայց պիտի հնարավորինս արագ շարժի գցել, որովգետև ժամանակը մեր դեմ ա աշխատում:

- Ի՞նչը հնարավորություն տվեց իրականացնել, ըստ երևույթին, աշխարհի ամենակարճ տևած հեղափոխությունը:

-Արտաքին ուժերի միջամտության բացակայությունը, հանրային գիտակցումը և երկրում կոռուպցիայի մասշտաբները, պրոբլեմբերը: Այնքան իրականությունից կտրված վիճակ էր, որ գուցե գործող իշխանությունը չէր պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա:

Շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանը ճար չուներ, բայց ես միևնույն ա կարծում եմ, որ եթե իսկապես մինչև վերջ գնար, նոր «մարտի 1» կլիներ: Մի հատ «մարտի 1» տեսել ենք:

Հեղափոխությունը հաջողեց, քանի որ լիդերությունը Նիոլ Փաշինյանը վերցրեց. տարիներ շարունակ ընդդիմությունից ա եղել, տարիներ շարունակ ինչքան էլ փորձել են խփեն, փչացնեն, ինքը շարունակական ու հետևողական պայքար է մղել, ուժեղ: Խարիզմատիկ լիդերի առկայությունը նույնպես շատ կարևոր էր:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: