Այսօր՝ 2019-06-20 | RSS | FACEBOOK

Վրաստանի 85 տոկոսը կգազաֆիկացվի 32,5 մլրդ դոլար և նոր մայրաքաղաք. Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխվի Կալիմանտան կղզի Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը. 168.am Թրամփը մտորում է, թե ինչպիսի պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ Հայաստանի միջուկային էներգետիկայի կարգավորման ոլորտում կադրային ճգնաժամ է հասունանում Հավելյալ գնացքներ Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Մոլդովայի Անվտանգության խորհուրդները կհամագործակցեն «Սա ձեզ բոլորին դաս, որ հաջորդ ընտրություններին «Լուսավորի Հայաստանին» ձայն չտաք». Հայկ Գրիգորյան Նալբանդյան գյուղի գերեզմանատանը 41-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Վերոնիկա Ջիոևան Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները ՌԴ-ն և Իրանը նոր նախագծեր են քննարկում նավթի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների քննարկման հանձնաժողով Արդարադատության նորանշանակ նախարարը 28 տարեկան է Վենեսուելայի նախագահը հայտնել է, թե որքան է արժեցել իր դեմ մահափորձը «Ինչ վեթինգ էլ անենք, կարճ ժամկետում կհայտնվենք նույն ճաքած տաշտակի առաջ». Հովհաննես Մանուկյան Երաժշտության տոն Երևանում Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում». ՆԱՏՕ
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային Մխիթարյանը չի մեկնի Բաքու Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին Հայաստանը երբեք չպետք է դառնա հակաիրանական պլացդարմ. քաղաքագետ Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը «Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով. verelq.am Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» Արցախի կրթության, գիտության և սպորտի ոլորտների ծախսը կազմել է 14 մլրդ 744 մլն դրամ. ԱՀ ԱԺ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Նույն եվրոպացիներն ու ամերիկացիները, որ հարցնում էին՝ ինչ պետք է անել, ասում էինք՝ ոչ մի բան մի արեք, մի մտեք. Արսեն Խառատյանը՝ թավշյա հեղափոխության մասին

 

Globnews.am-ն արդեն ներկայացրել է՝ ինչպես են «Իմ քայլի» անդամներն ու քաղակտիվիստները կազմել հեղափոխության ծրագիրը, ինչպես են հասարակությանը տնից դուրս գալու կոչերը մշակել և ինչպես է ծագել դասադուլ-գործադուլի գաղափարը: Թե ինչպես հեղափոխությունը դարձավ հնարավոր. մեր զրուցակիցը լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է:

-Հեղափոխությունից հետո դուք դարձաք վարչապետ Փաշինյանի խորհրդականը, բայց հրաժարական տվեցիք: Ինչո՞ւ: Այժմ ինչո՞վ եք զբաղվում:

-Ես հիմա անում եմ էն, ինչը պետք է: Հիմա օրինակ արդեն երկրորդ խումբն ենք բերել Վրաստան, վրացական ռեֆորմի օրինակները սովորում են, սխալնեին ծանոթանում: Փետրվարին պատգամավորների արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների և կառավարության պետական կառույցների ներկայացուցիչների 20 հոգանոց խումբ էին բերել: Նրանք արդարադատության կառույցների Վրաստանի փորձն էին ուսումնասիրում և որոշ բաներ, որոնք հնարավոր ա տեղայնացնել: Ապրիլին էլ հատ էլ հարկայինն ու մաքսային ոլորտն են ուսումնասիրելու:

Էս ծրագիրը հատուկ գրել ենք, որ վրացական փորձից հնարավորինս օգտվենք, նոր հեծանիվ չհնարենք: Բացի այդ նոր կայք ենք ստեղծել, որտեղ մեծ հաշվով փորձում ենք բովանդակային խոսակցություն ծավալել՝ բոլորին ներառելով: Ես և իմ նման մարդիկ պետք է հնարավորինս շատ կոմունիկատիվ խողովակներ ապահովենք հանրային տարբեր խմբերի և գործող կառավարության, նոր օրենսդիրի, քաղաքական գործիչների միջև, որպեսզի մարդիկ հնարավորինս ներգրավված լինեն էն ռեֆորմի օրակարգին, որը հիմա ձևավորվում ա:

- Իսկ որևէ բան փոխվե՞ց Ձեր աշխարհընկալման մեջ իշխանական օղակում հայտնվելուց հետո:

- Իշխանության մեջ լինելը, իշխանության կողքին լինելը դժվար ա ասել ազդել ա, թե չէ: Ես միշտ ապակենտրոն եմ եղել, անսովոր ա եղել կառավարման համակարգում լինելը: Որովհետև ես իմ ազատությունները երբեմն ստիպված եմ եղել սահմանափակել, ուստի էդ իմ համար կյանքի ամենահաճելի փուլը չի եղել: Եվ անձամբ ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ և եմ՝ իմ ազատությունները ունենալով՝ գործ անելու տեսնկյունից: Բայց բնականաբար տրանսֆորմացիաների ենթարկվել եմ, որովհետև էլի կարգավիճակի փոփոխություն կար, և վարքագիծը, ասելիքը, ասելիքի չափը, էդ ամեն ինչը լուրջ սահմանափակվում էին, որը ամեն մարդ յուրովի ա տանում:

- Բեկումնային պահեր եղե՞լ են, որոնք չեն մոռացվի:

-Բեկումնային մի կետ չեմ նշի, մի քանիսն են եղել: Երևի մեկն էն էր, երբ 1.5 րոպե տևած Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում Սարգսյանը կարծես սպառնաց, և այդ երեկո ես հրապարակում տեսա մարդկանց, որոնց անհնար էի համարում, որ կարող եմ փողոցում տեսնել: Ոչ այն պատճառով, որ վախենում էին, այլ որովհետև շատ բաներ իրանց համար կարող էին չլինել, բայց վերջին փամփուշտը գործեց: Նաև հաստատ ապրիլի 16-17-ը, երբ որ մենք Բաղրամյան պողոտա գնացինք, ու Նիկոլն անցավ փշալարերի վրայով, էդ երեկո ես շատ լավ հասկացա, որ հավաքվել ենք, զգում էինք, որ իսկապես հեղափոխություն ա, որովհետև ամենատարբեր տիպի մարդիկ էին եկել ու ամենատարբեր տիպի մարդիկ էին ինչով ասես օգնում:

Այսինքն՝ պրոցեսը հնարավոր չէր կանգնացնել: Ռադիո մտնելը ցույց տվեց մեր կամուրջներ այրելու խնդիրը, էն օրը, երբ մենք ապակենտրոնացրինք էդ ամբողջ պրոցեսը, և ոչ թե մի կետի վրա սկսեցինք գնալ, այլ քաղաքի տարբեր հատվածներում, ըստ էության, կարողացանք պարալիզացնել գործընթացը: Եվ իհարկե, նաև պետք է անպայման նշեմ հենց հրաժարականի օրը, երբ խաղաղապահները ռազմական հագուստով դուրս եկան փողոց, կարծում եմ՝ շատ կարևոր ազդեցություն ունեցավ:

- Եղե՞լ են դեպքեր, երբ քաղաքական տարբեր ուժեր, ինչպես նաև արտաքին ուժերը փորձեն բանակցություններ վարել շարժման առաջամարտիկների հետ:

-Արտաքին ուժերը հետևում էին այս պրոցեսին, մենք էլ հանդիպում էինք այդ արտաքին ուժերի ներկայացուցիչների հետ, և նույն եվրոպացիներն ու ամերիկացիները, որ հարցնում էին՝ ինչ պետք է անել, ասում էինք՝ ոչ մի բան մի արեք, մի մտեք: Զուգահեռաբար ռուսներն էին շատ մանրամասն հետևում էս պրոցեսին: Կարծում եմ, որ ստեղ նաև դերակատարում ուներ Պուտին-Սարսգյան հարաբերությունների բարդ լինելը, որտեղ, այնուամենայնիվ, եթե ուրիշ լիդեր լիներ, Պուտինը նույնիսկ կմիջամտեր:

Բայց ամեն դեպքում, ապրիլի 23-ը անսպասելի էր, որովհետև պրոցեսը, որ «Ջինը շշից դուրս էր եկել», պարզ էր, բայց մենք երբևէ չեինք ունեցել էսպիսի նախադեպ, մենք մի օրինակ ենք ունեցել 1998 թվականի փետրվարին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դա արդեն իսկ ժողովրդական շարժումը ճնշելուց, լռեցնելու և տարի ու կես իշխանության մնալուց հետո ա տեղի ունեցել, և ոչ ուղիղ ժողովրդական ճնշման արդյունքում: Այսինքն՝ երևույթը էնքան չեղած, էնքան աննախադեպ էր, որ 20 տարի անց չգիտեինք, այսինքն՝ ենթադրում էինք՝ հիմա ինչ պիտի անեն, մտածում էինք, բայց դե միևնույն ա, անսպասելի էր:

- Տարբեր կարծիքներ են հնչում, շատերը պնդում են, որ տեղի ունեցածը իշխանափոխություն էր, այլ ոչ հեղափոխություն: Կասե՞ք Ձեր կարծիքը:

-Տեղի ունեցածը հեղափոխություն էր, քանի որ բացառիկ իրավիճակ էր էսօրվա աշխարհում, միակը չի, եթե խոսելու լինենք հեղափոխության տեսության մասին, եթե խոսելու լինենք ակադեմիական տեսական տրամաբանությամբ, ֆրանսիական հեղափոխությունից հետո հեղափոխություն չի եղել: Մոնարխիայից հանրապետության անցնելուց հետո հեղափոխություն չի եղել, բայց հեղափոխություն էր էն առումով, որ, ըստ էության, առաջիմ հերթին փոխվեց մեր մենթալիտետը: Առաջին անգամ ժողովրդի կոնկրետ ճնշման ու ազդեցության արդյունքում մենք ստիպեցինք, որ պետական ամբողջ ապարատը ղեկավարող խումբը կամ դրա գլուխը դուրս գա և ընդունի իր պարտությունը, ինչը ինքը նաև ֆորմալ արեց, և երկրորդը, որ էս պրոցեսը տեղի ունեցավ, ըստ էության, առանց արյան, առանց զոհերի, առանց մի պատուհան ջարդելու: Էդքանով հեղափոխություն ա, էդքանով սպեցիֆիկ պրոցես ա: Հիմա ամենակարևորը՝ դեռ անտիկ շրջանի փիլիսոփաներն են ասել, եթե չհաջորդի էսօրվա գոյություն ունեցած նեխած պետական համակարգի հաջող փոփոխությունը, ապա հետո էս հեղափոխությունը կարա քննադատվի: Բայց որ էդ տեղի ա ունեցել: Ու որ պատմական ա ու հեղափոխական պրոցեսի արդյունքում ա իշխանափոխություն եղել, էդ փաստ ա ինձ համար:

-Իսկ ովքե՞ր էին շարժման առաջամարտիկները:

Դե բնականաբար Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Դավիթ Պետրոսյանը, Սուրեն Սահակյանը, ինքս ինձ չեմ ասի, որ գլուխ չգովեմ, լրագրողները շատ ուժեղ, Սոնա Այվազյանը, Գայանե Աբրահամյանը, Արարատ Միրզոյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Բարսեղյանը, Շահեն Հարությունյանը, Միքայել Նահապետյանը, Վահան Կոստանյանը, Թագուհի Ղազարյանը, Լենա Նազարյանը:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: