Այսօր՝ 2019-06-20 | RSS | FACEBOOK

Վրաստանի 85 տոկոսը կգազաֆիկացվի 32,5 մլրդ դոլար և նոր մայրաքաղաք. Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխվի Կալիմանտան կղզի Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը. 168.am Թրամփը մտորում է, թե ինչպիսի պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ Հայաստանի միջուկային էներգետիկայի կարգավորման ոլորտում կադրային ճգնաժամ է հասունանում Հավելյալ գնացքներ Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Մոլդովայի Անվտանգության խորհուրդները կհամագործակցեն «Սա ձեզ բոլորին դաս, որ հաջորդ ընտրություններին «Լուսավորի Հայաստանին» ձայն չտաք». Հայկ Գրիգորյան Նալբանդյան գյուղի գերեզմանատանը 41-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Վերոնիկա Ջիոևան Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները ՌԴ-ն և Իրանը նոր նախագծեր են քննարկում նավթի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների քննարկման հանձնաժողով Արդարադատության նորանշանակ նախարարը 28 տարեկան է Վենեսուելայի նախագահը հայտնել է, թե որքան է արժեցել իր դեմ մահափորձը «Ինչ վեթինգ էլ անենք, կարճ ժամկետում կհայտնվենք նույն ճաքած տաշտակի առաջ». Հովհաննես Մանուկյան Երաժշտության տոն Երևանում Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում». ՆԱՏՕ
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային Մխիթարյանը չի մեկնի Բաքու Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին Հայաստանը երբեք չպետք է դառնա հակաիրանական պլացդարմ. քաղաքագետ Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը «Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով. verelq.am Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» Արցախի կրթության, գիտության և սպորտի ոլորտների ծախսը կազմել է 14 մլրդ 744 մլն դրամ. ԱՀ ԱԺ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն

 
Հանրապետության հրապարակ, ապրիլ, 2018թ., Հեղ.՝ Դավիթ Այվազյան

Խաբված հույսերը, այդպես էլ չիրականացող խոստումներն ու կոռուպցիան Հայաստանում հանգեցրին փոփոխությունների գնալու մեծագույն ցանկության, հզոր մի ալիքի, որ հեղափոխական ուժով ու բռնության բացառման ճանապարհով 2018թ.-ի գարնանը Հայաստանում հասարակական երկրաշարժ առաջացրեց:

Բողոքի ահագնացող ալիքն առաջին մեծ հանգրվանին հասավ 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց երկրի վարչապետ, մինչ այդ երկու ժամկետ նախագահ պաշտոնավարած, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Որոշակի դիմադրությունից հետո, քանի դեռ խորհրդարանում մեծամասնություն էր մնում առանց քաղաքական ղեկավարի մնացած Հանրապետական կուսակցությունը, իրավունքի ուժով ցրվեց նաև Ազգային ժողովը: 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ:

2019թ. մարտի դրությամբ, 2008թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց գնահատական է տրվում՝ հասկանալու, թե ինչպես, ինչի շնորհիվ, ինչ պայմանների զուգադիպությամբ, թե բերումով և, ի վերջո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որ աշխարհին հայտնի դարձավ որպես «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»:

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ, ապրիլի 29, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

«...Լեգիտիմության բոլոր հնարավոր կետերը սպառվել էին»

2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից հետո` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, բողոքի ակցիաների ժամանակ իշխանության կողմից ուժի կիրառման հետևանքով հրազենի վիրավորումից սպանվեց 10 քաղաքացի: 1990-ականների կեսերից ամեն մի ընտրության հաջորդում էին բողոքի ակցիաներ՝ հնչեցնելով ընտրությունների կեղծված լինելու մեղադրանքներ: Բողոքները կամ ճնշվում էին իշխանությունների կողմից, նաև բռնության կիրառմամբ, կամ մարում՝ հուսահատությունը դարձնելով ընդհանուր տրամադրություն:

Երկրում տիրող անբարենպաստ իրավիճակի, արդար ընտրություններ ունենալու ցանկության անկատարության, բողոքի ակցիաները ճնշելու իրողությունները իշխանությունների հասցեին ավելացնում էին մեղադրանքները, ուժգնանում էր դժգոհությունը:

100-ից ավելի մարդկային կորուստներով 2016թ.-ի արցախյան 4-օրյա պատերազմի , «Սասնա ծռերի» դեպքից հետո, երբ 2016թ. հուլիսին մի խումբ զինյալներ պատանդառությամբ գրավեցին պետական պահպանության գունդը և պահանջեցին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանությունների համար արդարացումը, թե վատը և ոչ լեգիտիմ լինելով հանդերձ իրենք միակ ուժն են, որ պահպանում է Արցախում ստատուս-քվոն, այլևս չէր աշխատում:

55-ամյա քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ներկայացմամբ, լեգիտիմության բոլոր հնարավոր կետերը սպառվել էին: «Մյուս կողմից, քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ իր հաջորդին ընտրել և որոշեց ինքը գնալ 3-րդ ժամկետով, նորմալ իշխանափոխություն տեղի չունեցավ և իշխող համակարգում առաջացան ճեղքեր, այսինքն՝ պայքարը գնում էր միմյանց դեմ, տարբեր կենտրոններ էին ձևավորվել»։

Հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Քաղաքական համակարգը, ըստ էության դեգրադացված էր, չկար վստահություն ոչ միայն իշխանության, իշխող կուսակցության, այլ առհասարակ կուսակցությունների հանդեպ: Մի կողմից հայտարարվում էր, թե ընտրությունները կեղծվում են, մյուս կողմից՝ մասնակցում էին այդ ընտրություններին: Կամ այսօր ընդդիմադիր ներկայացող կուսակցությունը վաղը դառնում էր իշխանական կոալիցիայի մաս, և հակառակը:

Դանիելյանը կարծում է, որ այդ պատճառով էլ առաջացան քաղաքական համակարգից դուրս շարժումներ՝ քաղաքացիական, բնապահպանական և այլն, որոնց նկատմամբ արդեն ավելի շատ վստահություն կար: «Այդ շերտը որոշակի ակտիվություն ցուցաբերեց: Այսինքն՝ սա անվստահություն էր նաև քաղաքական համակարգի հանդեպ»:

Ո՛չ ավտորիտարին, օլիգարխիկին

Տարիներ շարունակ ընդդիմադիր շարժումներին հետևած 43-ամյա քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն ուշադրություն է հրավիրում հանրային տրամադրությունների վրա. «Մարդիկ չէին ուզում, որ պահպանվի այդ ռեժիմը՝ ավտորիտար, օլիգարխիկ, շահարկող, ճնշող, կեղեքող»:

Վարդանյանի խոսքով, եթե անգամ ժողովուրդը մերվել, համակերպվել էր փափուկ ավտորիտարիզմին, այդուհանդերձ, անպատկերացնելի էր կոշտ ավտորիտարիզմի հանդուրժումը: «...Այստեղ ոչ թե խաբելն էր, այլ հիմարի տեղ դնելը, երբ ասում էին, թե մենք այդպիսի բան չէինք ասել, որ սա երրորդ ժամկետ չէ, բայց դա նաև չի նշանակում, որ ես չեմ առաջադրվի… խոսքի մանուպուլյացիա, որ ծիծաղելի էր»:

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան: Հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Քաղաքական վերլուծաբանը հետահայաց գնահատում է. «Իշխանությունները թերագնահատեցին այս պայքարը, նախաձեռնողներին, թե մի քիչ իրենց բողոքը կարտահայտեն, կհոգնեն՝ կգնան: Բայց բողոքն օրեցօր ավելի ուժեղ էր դառնում, մարդկանց ինքնավստահությունը մեծանում էր»:

Պայքարի ոչ բռնի մոտեցումն էլ մարդկանց, ըստ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի, դրդեց միանալու, որովհետև շատերը սկսեցին մտածել, որ դա վտանգավոր բան չէ, «և, վերջ ի վերջո, իշխանությունները ո՞նց կարող են այս տոտալ, խաղաղ մթնոլորտում ինչ-որ կտրուկ, կոշտ դիրք բռնել և ուժ կիրառել. նրանք մարտի 1–ը դեռ չեն մարսել»:

Արվեստագետ, տարիներ շարունակ ընդդիմադիր գործունեությամբ հայտնի Գագիկ Չարչյանը կարծում է, որ բողոքի դրսևորման ձևը կարևոր գործոն էր:

«...Ե՛վ քաղաքական, և՛ քաղաքացիական փորձառությունը մեծ էր: Կային փոքր հաղթանակներ, ասենք՝ Մաշտոցի այգին (2012թ. Փետրվարին տեղի ունեցան բողոքի ակցիաներ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հաստատված մի նախագծի, որի համաձայն մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի այգիներից մեկում կառուցապատում էր իրականացվելու՝ ոչնչացնելով շատրվաններն ու կանաչ գոտին, 100 դրամները (բողոքի ակցիաներ, որ կազմակերպվել էին 2013թ. Հուլիսին՝ ընդդեմ Երևանում երթուղային տրանսպորտի՝ 100 դրամից 150 դրամ թանկացման: Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ուղղակի չընդունել թանկացումը, վճարել 100 դրամ և իջնել և այլն»:

10-ամյա լճացման, անհուսության ընկալման ու խմբային պայքարի վարակիչ բնույթով պայմանավորված օրեցօր ավելի ու ավելի խմբեր էին միանում պայքարին։ Ըստ 27-ամյա քաղաքագետ Գոռ Մադոյանի, «Փողոց փակողները փակում էին նաև աշխատանքի գնացողների և երթևեկության մասնակիցներին՝ նրանց ուղղակի դարձնելով անհնազանդության մասնակից»

«10-ամյակի ընթացքում իշխանության ուզուրպացիան բերել էր սոցիալական լիֆտերի բացակայության, հատկապես հասարակությունը չուներ ինքնադրսևորվելու և մասնագիտական աճի հնարավորություն», վստահ է Մադոյանը։

Ստեփան Դանիելյանի հարցազրույցից, հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Նա գտնում է, որ պետական բոլոր խողովակները խցանված էին կլիենտական կապերի, հովանավորչության և ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ - խմբ.) կապերի հետևանքով, ինչի պատճառով էլ հեղափոխության ամենաակտիվ մասնակիցները հենց երիտասարդներն էին, իսկ գլխավոր պայմանը «3-րդ տարբերակի» բացակայության ընկալումն էր. կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն։

Գոռ Մադոյանը՝ հարցազրույցի ժամանակ, հեղ.՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Նա հետևյալ կերպ է մեկնաբանում նախկին ցույցերի դասերը. «1. Ապակենտրոնացում vs Էլեկտրիկ Երևան 2. Նախաձեռնողականություն vs մեկ կենտրոնից կառավարման դասական հանրահավաքային մոդելի։ Եվ, իհարկե, (Սերժ Սարգսյանի - խմբ,) իշխանության կողմից գիտակցումը, որ բռնությունը լուծման տարբերակ չէ»։

Կարևոր էր նաև, թե ով էր առաջնորդում այդ ամենը: Ըստ Մադոյանի, «խարիզմատիկ առաջնորդը, որ չուներ նախկին ձախողումներ, պետական կառավարման առումով անբիծ էր ու ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում»։

«Հեղափոխության իմպուլսը»

«Հեղափոխության բուն իմպուլսը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է՝ իր մեկնարկով, որը կարելի է համարել փոթորիկի համար արած առաջին հովհարային շարժում», վստահ է արվեստագետ, հեղափոխության ակտիվ մասնակից 52-ամյա Գագիկ Չարչյանը:

2018թ.-ին, 2008թ.-ի համեմատությամբ, փոխվել էին ինչպես որոշ գործոններ, այնպես էլ մոտեցումներն ու դերակատարները: Չարչյանի համոզմամբ, կարևոր էր ինքնակազմակերպվելու հնարավորությունը, երբ մարդիկ՝ ինքնությունները, բազմությունը սկսեցին գործել ցանցային: «2008թ.-ին հավաքված էին մեկ տեղում, 2018թ.-ին՝ արդեն ցանց էր աշխատում: Կազմակերպվում էին՝ առանց առաջնորդի կարիքի»:

Գագիկ Չարչյան, հրապարակախոս, արվեստագետ: Լուսանկարը՝ Չարչյանի արխիվից

«Նիկոլի ասած՝ 1-ը դու ես, այ էդ 1-երը կարողացան գտնել ընդհանուր մի օրակարգ, դրա շուրջը համախմբվել, միավորվել: Այ, տարբերությունը դա էր, ու դա ամենակարևոր գործիքն էր», վստահ է Չարչյանը:

2008-ի մարտավարական, տեղական լիդերությունից հրաժարումը 2018-ին փոխեց իրավիճակը: «Այդ ինչպե՞ս էր նախկին իշխանությունն այդքան տարի բոլորին համոզում, որ իր գոյությունը, օրինական բոլոր պարզ ճշմարտությունների խախտումն ունի մի այլ, թաքնված, բայց կարևոր իմաստ. այ դա է զարմանալի», - հարցնում է հրապարակախոս, խմբագիր և հրատարակիչ, քաղաքական էսսեների հեղինակ 50-ամյա Արա Նեդոլյանը:

Նեդոլյանը խոսում է Փաշինյանի օրինակից. «Էական էր նաև Փաշինյանի այն որակը, որ նա օրերով քայլում էր, փշալարերը հատելով վիրավորվում, բայց ուրիշներին հորդորում էր դա չանել»:

Փաշինյանը ձերբակալվածների թվում էր, առաջին շարքերում՝ մշտապես ներգրավված բոլոր քայլերում: Դրան զուգահեռ պահպանվում էր հիմնական առանձնահատկությունը, որ հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն: Նույն տրամաբանության մեջ է նաև վենդետայից հրաժարումը»:

Նեդոլյանն հիշեցնում է ձախողման նախադեպը և բացատրում 2018թ.-ի հեղափոխության բանալին. «...Բավական էր իրականացնել ռազմավարական լիդերություն, որը Նիկոլ Փաշինյանինն էր և իր համախոհների խմբինը: Մնացածը անում էր մարդկանց նախաձեռնողականությունը, որի պակասը, ինչպես տեսանք, չկար»:

Ազատության հրապարակում, ապրիլի 13, 2018թ., հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Լիդերը Նիկոլ Փաշինյանն էր: Մյուս կողմից, մարդիկ բազմաթիվ հատվածներում ունեին ինքնուրույնություն, երբ, օրինակ, փողոց էին փակում… Ընդհանուր ռազմավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը:

Գոռ Մադոյանը վստահ է, որ հեղափոխության միակ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ շարժիչը՝ ակտիվ ու ինքնակազմակերպված խմբերը՝ իրենց տարբեր օրակարգերով, բայց մի նպատակով՝ կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ «Հեղափոխությունը, բացի Փաշինյանից, այլ առաջնորդ չուներ և դրա ցուցիչը նրա համարյա անսահմանափակ լեգիտիմությունն էր հեղափոխության առաջին երկու ամսում։

Առցանցն՝ ընդդեմ սադրանքի

Բողոքի նախկին փորձերից տարբերվող իրավիճակում կար տարերայնություն, ապակենտրոնացում, ցանցայնություն ու նախաձեռնողականություն։ «Ահա հիմնական մեխանիզմները, որ յուրացվել էին քաղաքացիական անհնազանդության նախորդ փորձերի ձախողումներից», պնդում է 27-ամյա քաղաքագետ Գոռ Մադոյանը։

«2008թ.-ին չկար սոցցանցերի ֆենոմենը, dvd-երով էին բաժանում (տեղեկությունները)...», մեկնաբանում է արվեստագետ, երկար տարիներ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Գագիկ Չարչյանը:

Նա համոզված է, որ լայֆի հանգամանքն իշխանություններին չտվեց հակաքայլեր մշակելու հնարավորություն: «Մինչ նրանք մտածում էին պրովոկացիայի մասին, էդ իրադարձությունն արդեն ուղիղ եթերով գնում էր, այսինքն՝ իմաստ չուներ նստել և խափանելու ճանապարհներ մտածել, դեզինֆորմացիա և պրովոկացիա ներմուծել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, 2018թ., սեպտեմբերի 9-ը, հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Սոցիալական ցանցերում ի սկզբանե կար ինչպես հետաքրքրություն Նիկոլ Փաշինյանի սկսած քայլարշավի ու արդեն Երևանում հանրահավաքային ակցիաների նկատմամբ,, այնպես էլ ակտիվ հետևողների զգալի թվաքանակ, որ, սակայն, ոչ մի կերպ ֆիզիկական ներկայության չէր վերածվում փողոցներում, հրապարակներում: Անհրաժեշտ էր աշխատանքի ու դասերի չներկայանալու ընդունելի ուղի, իրավաչափ հիմք:

Հայաստանում, օրենսդրորեն, գործադուլ կարող են հայտարարել արհմիությունները , այն էլ բացառիկ պայմանների առկայության դեպքում: Արհմիություններն իրադարձություններին մասնակից չէին, ուրեմն օրինական գործադուլի/դասադուլի տարբերակը հասանելի չէր:

Ելքն, ըստ էության, դարձավ փողոցներ փակելն ու երթևեկության պարալիզացումը: Այդկերպ հիմք ստեղծվեց աշխատանքի չներկայանալու ու սոցիալական ակտիվությունը ֆիզիկական ներկայության փոխակերպելու համար:

Հանրապետության հրապարակ, 2018թ. ապրիլի 20, ընդդիմության հանրահավաքը, հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Ակնառու լիդեր ունենալով հանդերձ՝ բողոքի ակցիաները մի շատ կարևոր հատկանիշ էլ ունեին՝ պայքարի ու գործողությունների ապակենտրոնությունը: Ցանցային իրականությունը հնարավոր էր դարձնում առավել զարգացնել ապակենտրոն մոտեցումը, լինել ոչ վերահսկելի, պահպանել անկանխատեսելիությունը:

«...Որոշները գիտակցաբար, որոշները՝ ենթագիտակցաբար՝ անում էին գործողություններ, և այդ մթնոլորտն, ըստ էության, թուլացնում էր իշխանություններին, և իշխանությունները չէին հասկանում՝ ում հետևից ընկնել, ում դեմն առնել, և սա վարակիչ էր», վստահ է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Աննկուն կանայք, ստեղծագործ կանայք

Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկ, ապրիլի 22, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Նման մասշտաբներով թերևս առաջին անգամ էր, որ կանայք ամենաակտիվ մասնակցություն ունեին բոլոր ակցիաներին. ոչ թե տղամարդկանց թիկունքում էին, այլ կողքին, ոչ թե ոստիկանություն-ակտիվիստներ բարիկադներից հեռու, այլ հենց կիզակետում:

Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկ, ապրիլի 22, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Այդ ամենին եթե գումարենք տարբեր փոքր ակցիաների ստեղծագործ մոտեցումը, երբ քայլերն արվում էին ոչ ստանդարտ, աննախադեպ մոտեցմամբ, դա, մի կողմից, լիցքավորում էր ակցիաները, մյուս կողմից՝ շփոթեցնում իշխանությանը:

Գոռ Մադոյանը կարծում է, որ թեև կանանց ներգրավվածությունն, իհարկե, ակնառու էր ու զգալի, բայց այն նորություն չէր, քանի որ նախկին քաղաքացիական պայքարներում՝ «Մաշտոցի պուրակ», «100 դրամ», «Էլեկտրիկ Երևան», նրանք նույնպես շատ ակտիվ էին։ «Այլ հարց էր մասնակցության մասշտաբը, որը նորություն էր և նաև լոկալ խմբերի ընդհանուր օրևակարգի շուրջ համախմբվելը։ Միգուցե կանանց և աղջիկների մասնակցությունը որոշակիորեն սահմանափակում էր ոստիկանական բռնության հնարավոր կիրառումը...»։

24-ամյա Գոհարիկ Տիգրանյանը Կիևում փոխանակման ծրագրով սովորում էր իրավագիտության բաժնում, բայց քայլարշավի մեկնարկից հետո՝ ապրիլի 12-ին, ընկերուհուց գումար խնդրելով տոմսն առավ ու միացավ քաղակտիվիստների խմբին: Կրթությունը կարող էր անավարտ մնալ, կամ որևէ մեղադրանքով ոստիկանությունում հայտնվելու դեպքում Կիև մեկնելու ճանապարհը փակվեր, սակայն Գոհարիկն ակտիվորեն փողոց էր փակում՝ ուսանողական 17 հոգանոց խմբի հետ ապրիլի 17-ին հայտնվելով Նոր Նորքի ոստիկանական բաժնում:

Գոհարիկ Տիգրանյանի հետ հարցազրույցից, հեղ․՝ Նարե Գնունի, Գլոբնյուզ

«Ոստիկանության բաժնում աշխատակիցներից մեկը եկավ, մեր հեռախոսը վերցրեց, թե եկեք միասին ուղիղ եթերին հետևենք. իր հեռախոսով չէր ուզում: Երբ հարցրի՝ ոնց, նայո՞ւմ եք, ասեց այո, ընկերներ ունի, ովքեր հենց շարժման առաջամարտիկներից էին»:

Փողոցներ փակելիս օգտագործում էին աղբամաններն ու նստարանները: «Դնում էինք, ոստիկանները գալիս հավաքում էին: Մի 3 անգամ էդպես արեցինք… ու մտածեցինք այլ բան: Հենց լուսացույցով անցորդների համար կանաչ լույս էր վառվում, սկսում էինք ուղղակի քայլել, անընդհատ քայլում էինք, և ոստիկանը չէր կարողանում որևէ բան անել»:

Ոստիկանները շփոթվում էին կանանց վարքագծից, բռնություն չէր գործադրվում, թեև նույն արարքի՝ տղամարդու կողմից կատարվելու դեպքում դա կլիներ հիմնական պատասխանը:

Ամիրյան փողոց, 23.04.2018, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իմանալուց հետո, Գոհարիկ Տիգրանյանի անձնական արխիվից

Ֆեմինիստ Գոհարիկի համար մանկասայլակով կինը՝ որպես ընդհանուր հավաքական կերպար է: «Ավելի խաղաղություն ապահովող էր, որովհետև ինձ նման աղջիկները ավելի շատ ոստիկաններին, էսպես ասած, չասեմ գազազեցնող, բայց անընդհատ փախնող, ճանապարհների վրա ինչ-որ խոչընդոտներ դնող վիճակում էին: Իսկ նրանք, բնականաբար, դա չէին կարող անել: Ինչ-որ տեղ նրանք եղել են հեղափոխության ավելի խաղաղ միջավայրն ապահովողը»:

Գոհարիկի հիշողություններում հակառակն էլ է տպավորվել, երբ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության ժամանակ հատուկ ջոկատայինները օդ էին կրակում՝ չնայած տարածքում նաև երեխաներ կային. «Եթե իմ ականջները էդ խլացուցիչներից ցավում էին, ես պատկերացնում եմ՝ էդ երեխեքն ինչ շոկ են ապրել»:

«Ֆեմինիստական բլոկը հրաշալի էր աշխատում: Սա անհատների հեղափոխություն չէր, սա ամեն դեպքում քաղաքացիական մի մեծ համախմբում էր»:

Անհնարինն՝ ակնհայտ

Գագիկ Չարչյանի խոսքերով, հասարակության հետ դիստանցիաների բացակայությունը, խոսքի ինտոնացիան, ամեն մի իմաստային արտահայտության կրկնությունը շատ ճշգրիտ աշխատեց: «Իհարկե, խարիզման նույնպես շատ կարևոր էր»:

Ամենակարևոր գիտակցումն անհնազանդությունն էր, խաղաղ անհնազանդությունը, երբ քաղաքացուն բռնում են, նա չի դիմադրում, երբ բռնանում են՝ չի դիմադրում, չի արվում այն, ինչ սպասելի կարող էր լինել…

Անհամաձայնութունն իշխանության հետ ևս դիմադրություն է, որի դեպքում հանրությունը, ըստ Չարչյանի, հասկանում է, որ ինքը քվեաթերթիկ լրացնող չի, և որպես քաղաքացի միայն անձնագիր կրող չի:

Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ, 2018թ. ապրիլի 13, հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Տեղի ունեցածը հասարակական կարծիքի հեղափոխություն է համարում քաղաքագետ Գոռ Մադոյանը, վերապահումով, որ դա վերաբերում է միայն հասարակության ամենավերին մասին և պարզաբանմամբ, որ խոսքը 10-ամյա իշխանության չվերարտադրվելու գիտակցման մասին է:

Մինչդեռ լոկալ մակարդակում, ըստ Գոռ Մադոյանի, առայժմ առկա է տարբեր խմբերի պատասխանատվության, զուգահեռ օրակարգերի համադրման ու ընդհանուր տեսլականի գիտակցման՝ տեսական մակարդակում «լավ կյանք, բարեկեցիկ ապագա, երջանիկ քաղաքացի» մոտեցումը։ «Իսկ ահա այդ կարգախոսների իրականացման ճանապարհները ու իրականացնողների անձնական ու խմբային պատասխանատվության հարցը և լծակների խնդիրը դեռևս առկախված է», վստահ է քաղաքագետը։

«Հեղափոխությունը ձևակերպված չի, չկա մտավոր, ինտելեկտուալ դիսկուսիա», կարծում է Ստեփան Դանիելյանը: Նրա ներկայացմամբ, 2018թ.-ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվեց իրավիճակ, որում «ոչ քաղաքական ուժը մտավ խորհրդարան»:

Ստեփան Դանիելյանը՝ հարցազրույցի ժամանակ, հեղ.՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Դանիելյանը գտնում է, որ այդ ուժերը սկսել են իրենց պահել որպես քաղաքական կուսակցություններ՝ «մի մասը մոռանալով իրենց արժեհամակարգը»: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մարդու իրավունքների համար պայքարած մարդիկ, իսկ Դանիելյանի, այսօր «հայհոյանքներով ու ատելության խոսքով ստատուսներ են գրում»:

Կա խորհրդարան, որը խորհրդարանի նման չի, որտեղ բանավեճեր չկան, օրենսդրական փոփոխություններ չկան, կառավարության ծրագիր, որը անհեթեթություն է: Չկան տրամաբանված քայլեր, կառավարությունում փոփոխություններ են անում առանց հայեցակարգի, չգիտեն ինչ են անում, ընթացքում են որոշում:

Դանիելյանը մտահոգություն է հայտնում, որ Փաշինյանի հեղինակության անկումից հետո այլ դեմքեր չեն լինի, դեռևս չկան, ովքեր կարող են դերն իրենց վրա վերցնել ու ստանալ հանրության վստահությունը: Դա քաոտիկության վտանգ է ներառում:

Գոռ Մադոյանը գտնում է, որ համակարգային փոփոխությունները դեռ առջևում են, դեռ չկան վերափոխումների հստակ ու կտրուկ քայլեր։ «Ներկա պահին անհանգստացնում է վերափոխումների դանդաղ, խայտաբղետ ու ոչ տարերային լինելը։ Որոշ օրակարգերի առկախումը՝ սահմանադրական փոփոխություն, դեկապիտալիզացիա՝ հանրային համերաշխություն, ուղիղ ժողովրդավարոթոյն և այլ սրանք հռչակվեցին բայց ավելին ոչինչ դեռ չի արվել և նույնիսկ չեն էլ ուրվագծվում հնարավոր ուղղությունները»։

Հանրապետության հրապարակում, մայիսի 1, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Հեղինակներ՝ Աղավնի Հարությունյան

Անուշ Մարտիրոսյան

Նարե Գնունի

Նելլի Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է ԳլոբՆյուզ մեդիայի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: