Այսօր՝ 2019-09-17 | RSS | FACEBOOK

«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երեւանում. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները բացահայտնվել են Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը Լուկաշենկոն Ռուսաստանին հիշեցրել է նավթի դիմաց փոխհատուցման մասին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵԱՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը կեղծ լրատվություն իրականացնողներին Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Բաց նամակ Փաշինյանին Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա «ԱԺ-ն պետք է գնահատական տա ոչ միայն ՍԴ-ի, այլ ողջ պետության զավթմանը». Դանիել Իոաննիսյան Ամուլսարի հարցով վարչապետի անհաջող ու անիմաստ հայտարարությունը բավարար է, որ «Լիդիանը» հաղթի ՀՀ-ի դեմ ցանկացած միջազգային դատավարություն․ Ղազինյան Անկարայի գագաթնաժողովին ընդառաջ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը

 

Շաբաթօրյակ էր, մի բան, որ մի քիչ ավագ սերնդի մոտ անխզելիորեն կապվում է խորհրդային անցյալի, բովանդակությունից զուրկ ձևով սահմանափակված մի երևույթի հետ, որ, շատ այլ դրական-բացասական իրողությունների նման, միայն խորհրդային անցյալի հետ առնչություն ունենալու պատճառով մերժվում ու չի ընդունվում:

Քչերն էին երկիրը մաքրելու գործին լծվել, շատերն ուղղակի դիտորդի կամ անտարբեր մեկի դերում մնացին:

Բնավ ցանկություն չկա խորությամբ պարզաբանելու կամ մեկնաբանելու շաբաթօրյակ երևույթը: Բացարձակապե՛ս: Ի վերջո, ով ցանկանում է ու պատրաստ է մի քանի ժամ էլ իր տանից, նեղ շրջապատից դուրս մաքրությանը նվիրել, երևի թե, միայն ողջունելի մոտեցում է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ երկիրն իսկապես աղբի մեջ կորել է, ուղղակի մի տեսակ սովորել ենք, բայց սուր զգում ենք խնդիրն ու դրա պատճառած տհաճությունը, երբ օտար մեկի հետ՝ ուշադիր աչքով նայում ենք մեր շուրջն ու... ամաչում:

Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաների մի մեծ բանակ, թևերը քշտել, կամ դրա նման մի բան արած շաբաօրյակ էր անում: Վարչապետ Փաշինյանն էլ, ճիշտ է, կոստյումով, բայց էլի մասնակից էր, աշխատանքային ձեռնոցներն էլ թարս հագած: Էդ թարս ձեռնոցներն էլ էնպիսի մի հրճվանք էին առաջացրել, չարախնդության մի ալիք, կարծես ամեն ինչից կարևոր այդ ձեռնոցներն էին:

Մի տեսակ ծանր է տեսնել, որ համապետական հռչակված միջոցառման ընթացքում կարևորագույնը ձեռնոցներն էին, որ ներս ու դուրսը թարս էր հագել վարչապետը: Ցավալի է, որ առավել էական չէր թեկուզ այն, որ անգամ թարս հագած ձեռնոցներով էլ նույն աշխատանքը կարելի է անել, այլ բան, որ ձեռնոցներն իրենց պաշտպանիչ դերը հաջող չեն կատարի:

Որ աչքդ ուր կտրի՝ աղբ է, դա այնքան էլ մտահոգություն չի առաջացնում, որ շաբաթօրյակի մասնակիցների 90 տոկոսը ոչ դրա կարևորությունն է հասկանում, ոչ ընդունում իրականացնելու անհրաժեշտությունը, ոչ էլ իրականում այրվում դրան մասնակցելու ցանկությամբ՝ մի կողմ թողել, ընկել ենք ձեռնոցի՝ պաշտպանության տարբեր աստիճաններով իրարից տարբերվող երկու կողմերի կարևորության հարցն ենք դարձրել ընդգծված:

Մի խումբ էլ ուղեղներում շաբաթօրյակ անելու կոչեր է անում՝ ընդդիմանալով ֆիզիկական աղբը մաքրելու գաղափարին, թե խորհրդային է, մնացուկ, էլ ինչ գիտեմ՝ ինչ:

Գրեթե մեկ տարի առաջ այլ օրակարգ էր, այլ իրողություններ էին համարվում կարևոր, բովանդակությունն առավել կարևորվել ու ձևի հարցերը լուծել էր: Ու թվում էր, թե, այ, իսկապես, հասել ենք մի հանգրվանի, որտեղ բոլոր տեսակի աղբերից ազատվելու պարտադրանքն է թելադրում ինչպես օրակարգը, այնպես էլ դրա իրագործման ուղիները:

Ավաղ, մի կողմից՝ կոստյումով շաբաթօրյակն է մեր իրականությունը, մյուս կողմից՝ թարս հագած ձեռնոցի պատճառած հրճվանքը... Ու դեռևս համատարած աղբի տարբեր տեսակներից ու քանակներից՝ ոչ մի ազատում...