Այսօր՝ 2019-04-20

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին Նոր մանրամասներ՝ Երևանում «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից․ կասկածյալը համաներմամբ էր ազատվել
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ

 

«10 տարեկանից տղաս առաջին տիպի շաքարային դիաբետ ունի, 3-րդ կարգի հաշմանդամ է: 2 տարի առաջ (երբ որդին դարձել է չափահաս, խմբ.) Էրեբունիում պառկած էր, իր շաքարի բժիշկը էպիկրիզ տվեց, որ երեխեն լիարժեք առողջ ա, ու դրա համար 3-րդ կարգի հաշմանդամության խմբում գրանցեցին: Բայց հիմա երեխուս վիճակը շատ վատ է:

Բացի դիաբետը, ունի նաև երիկամի խնդիր. ձախ երիկամը չի աշխատում, 2018 թվականից սեպտեմբերից էդ հարցով հիվանդանոցների դռներին ենք: Արդեն մոտ 40 օր դիալեզ են անում: Հիմա պիտի դիալեզի սարքը դոշից տեղափոխեն ու թևին դնեն, բայց դրա համար մոտավորապես 140 հազար դրամ գումար է պետք, որը մենք չունենք»,- այս մասին Globnews.am-ի հետ զրույցում նշեց 20-ամյա Արման Զիրոյանի մայրը՝ տիկին Լարիսան:

Զիրոյանների ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է. Արմանը նախնական բուժում ստացել է Մարտունի քաղաքի հիվանդանոցում: «Սեպտեմբերին պառկել ենք Մարտունու հիվանդանոցում, հետո լավ չի եղել երեխեն, բերել ենք Բաբլոյան հիվանդանոց, 15 օր էլ էդտեղ է պառկել, դրանից հետո տարել ենք տուն, նորից վատացել է: Բայց երբ երեխուն նորից բերեցինք Բաբլոյան, տեղ չկար, եկանք Էրեբունի հիվանդանոց: Մեկ ամիս 10 օր էստեղ պառկած ենք ու դիալեզ են անում: Պետք է 10 օր առաջ դիալեզի սարքը տեղափոխեին, բայց քանի որ գումար չկար, ստիպված թողեցին դոշին ամրացված»:

Առողջապահության նախարարությունը ընդառաջել է ընտանիքին, երբ Էրեբունի ԲԿ-ն հրաժարվել է Արմանին պառկեցնել՝ պատճառաբանելով, որ դիալեզի համար դիմողները շատ են և հիվանդանոցում տեղ չկա: «Դիմեցի նախարարություն, որովհետև «տեղ չկա»-ն էդ պահին էական չէր, հո չէինք թողնի երեխես մեռնի: Բուժումն էլ է երեխեն պետպատվերով ստանում, այսինքն՝ մենք բուժման համար գումար չենք ծախսում, միայն անհրաժեշտ դեղորայքն ենք գնում: Ուղղակի էս պահին գումարի խնդիր կա, ես միայնակ մայր եմ, ամուսին չունեմ, ինձ օգնող ուժ չկա»,- նշեց տիկին Լարիսան:

Տեղեկացնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեղերը տրվում են անվճար, եթե

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,

բ) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),

գ) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),

ե) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

Հետևաբար, ըստ օրենքի, Արմանը չի կարող անվճար դեղորայք ստանալ, քանի որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին չի տրամադրվում, իսկ 18-ի շեմը տղան արդեն 2 տարի է՝ հատել է:

Տեղեկացնենք, որ Արմանն առողջական այլ խնդիր ևս ունի. «Սրտի հատվածում հեղուկ ա հավաքվում»,- ասաց տղայի մայրը:

Երրորդ կարգի հաշմանդամության համար Արմանը ստանում է 24 հազար դրամ (մինչև 2019 թվականի հունվարի 1-ը 16000 դրամ է ստացել, խմբ.), որը տիկին Լարիսայի խոսքով, անգամ թեստ-երիզ (ստրիպ) գնելուն չի հերիքում: «1 ստրիպը 150 դրամ ա, օրվա մեջ ամենաքիչը 4 անգամ չափում ենք, հիմա ասեք՝ էդ գումարը կհերիքի՞»,- նշում է տիկին Լարիսան, ով ցանկանում է դիմել Առողջապահության նախարարությանը՝ հույս հայտնելով, որ իրենց խնդիրը լուծում կստանա և Արմանի բուժումը շարունակելը հնարավոր կլինի:

Հավելենք, որ Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը.

2) 2-րդ խմբի հաշմանդամների համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը.

3) 3-րդ խմբի հաշմանդամների համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:

Նարե Գնունի