Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ի՞նչ հաշվարկների վրա եք հիմնվել, երբ ձևավորել եք 25.500 դրամը որպես նվազագույն կենսաթոշակի չափ. Արման Աբովյան

 

Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծի, առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափ սահմանել 25.500 դրամը: Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ինչ հաշվարկների վրա են հիմնվել, երբ ձևավորել են 25.500 դրամը:

«Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հաշված ծայրահեղ աղքատության գիծն է, որը յուրաքանչյուր տարի հաշվարկվում է, իսկ հաշվարկի հիմքը եղել է հետևյալը. մենք հաշվարկներն ու նախաձեռնությունները ներկայացրել ենք 2017 թվականին, մեր ձեռքի տակ եղել է 2016թ. ծայրահեղ աղքատության գիծը, որը սահմանվել է մոտավորապես 23.300 դրամ, դրա վրա կանխատեսել ենք, որ տարեկան մոտավորապես 4-5 տոկոս գնաճ կգա, արդյունքում հաշվարկել ենք, որ 2019-ին նվազագույն կենսաթոշակի չափ է սահմանվել 25.500 դրամը: Թե ինչքան է այդ ծայրահեղ աղքատության գինը փաստացի, կիմանանք ավելի ուշ: Այսինքն՝ ծայրահեղ աղքատության ցուցանիշն է հիմքում դրված»,- նշեց Սաիյանը:

Իր հերթին, Արման Աբովյանն արձագանքեց, թե բոլորն էլ հասկանում են, որ այդ ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերանայվելու է: «Դա միանշանակ 25.500 չի, եթե վերցնենք անձով»,- նկատեց պատգամավորը: