Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Եկել ենք այն համոզման, որ 2019-ի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով. Փաշինյան

 

Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ զեկույցը որպես փաստաթուղթ ԱԺ են ներկայացրել փետրվարի վերջին օրը:

«Այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, քննարկումն ուզում եմ սկսել այդ կարևոր նորություններից: Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ եկել ենք այն համոզման, որ 2019-ի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով: Սա մոտավորապես 90 մլն դոլար է, այսինքն՝ 2019-ին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված էր ԱԺ-ի կողմից ընդունված պետբյուջեով»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ սա վերջին 9 տարիների համար աննախադեպ է, որովհետև բավական երկար ժամանակ չեն ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով:

«Մտադրված ենք 2019թ. հուլիսի1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019թ. սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, մոտավորապես 38.000 ուսուցչի մասին է խոսքը»,- ասաց վարչապետը: Բացի այդ, պլանավորում են այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների նորոգումներ, ինչն, ըստ վարչապետի, նույնպես աննախադեպ է վերջին 9 տարիների համար։

«Հույս ունեք, որ այս տարի կլինեն որոշակի խնայողություններ և շատ ավելի մեծ ցուցանիշ այս տարի մեզ կհաջողվի գերազանցել, և դրա մեջ չի մտնում «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքը, որը բոլորովին այլ պատմություն է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։