Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել. Նիկոլ Փաշինյան

 

Մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, այս մասին այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սպառողական վարկերի մասին:

«Օրինակ, մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով` լվացքի մեքենա ես ձեռք բերում: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել: Մի 4 տարի առաջ ենք գնել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ հարմար է, ավելի ձեռնտու է 5 տարի ամիսը 6.000 դրամ տալ, քան միանգամից 300 հազար դրամ:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն էլ, իր հերթին, նշեց, որ նույն տրամաբանությամբ գնացել է հեռուստացույց գնելու, սակայն ապառիկ չեն տվել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա: