Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արսեն Թորոսյանի անձնական նշանակումը՝ կոռուպցիոն պատմության մեջ. Գևորգ Գրիգորյանը՝ ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալման մասին - տեսանյութ

 

Հների տարիներ շարունակ մշակած զարտուղի ճանապարհներով նորերն էլ դեմ չեն քայլելու: Գայթակղություններ միշտ էլ կան ու լինելու են, և քանի դեռ կա մեկը, որ նախընտրում է կաշառել՝ որևէ հարց լուծելու համար, կգտնվի մեկը, որ կդատարկի կաշառքով ծանրաբեռնված ձեռքը՝ ուղղելով առնվազն սեփական գրպանը:

Ինչպես տեսնում ենք՝ առողջապահության թե՛ նոր նախարարը, թե՛ նոր վարչակազմը չեն կարողանում զերծ մնալ սկանդալներից, երբեմն՝ կոռուպցիոն: Լուրերը, թե կոռուպցիոն պատմության մեջ է հայտնվել առողջապահության փոխնախարարներից մեկը, արագորեն հաստատվեցին:

Բերման ենթարկված փոխնախարարն Արսեն Թորոսյանի անձնական նշանակումն է, այսինքն՝ նախարարի պաշտոնավարումից ի վեր նշանակված փոխնախարար է, ով տնօրինում է ֆինանսական գիծը: Այս մասին Globnews.am-ի հետ զրույցում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՆ փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալմանը:

Գրիգորյանի խոսքով, տեսանելի է, որ որևէ «իրավիճակ չի փոխվել»: «Փոխվել են դերասանները և մի փոքր ավելի անորակ դերասաններ են ի հայտ եկել: Ցավով եմ նշում, որ առողջապահության ոլորտն աղտոտվում է կոռուպցիոն սկանդալներով, որովհետև այս ոլորտը պետք է մնա անբասիր»:

ԱՆ փոխնախարարը, Գրիգորյանի կարծիքով, չէր կարող այդ ամենն առանց այլ մարդու միջամտության անել: «Արսեն Դավթյանը բնավորությամբ կոմֆորմիստ է, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշեց, որ հնարավոր չէ՝ նախարարը տեղյակ չլինի փոխնախարարի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված լինելուց: Սա պետք է վերցնել որպես հիմք, և մի փոքր ավելի խորը վերլուծություն կատարել: Չի կարելի ինչ-որ մեկի վրա ամբողջ պատասխանատվությունը դնել, և չի կարելի ամբողջ մեղքը փոխնախարարի վրա բարդել»:

Գրիգորյանի խոսքով, անհասկանալի է, որ Արսեն Թորոսյանն ամեն օր կուրծք է ծեծում, թե կոռուպցիայի դեմ է պայքարում, բայց իր քթի տակ չի տեսնում տեղակալի անօրինությունը: «Այստեղ 2 կարծիք կա՝ կամ առողջապահության նախարարը չունի քաղաքական կամք և կոմպետենտ չէ ոլորտի ղեկավարի պաշտոնում, կամ նա տեղյակ է եղել, որ նման գործընթաց կա, սակայն աչք է փակել այդ ամենի վրա»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ դեպքի առնչությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով՝ ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Նարե Գնունի