Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արդար չի լինի, որ շփման գծում եղած բոլոր տղաների զինգրքույկներում նշվի ապրիլյան մարտական գործողությունների մասնակից. Հրանտ Սարկիսով- տեսանյութ

 

Շփման գծում կան կետեր, որոնք ուղղակի մասնակից չեն եղել ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ» ՀԿ ներկայացուցիչ Հրանտ Սարկիսովը` անդրադառնալով հայտարարություններին, թե 2016 թվականի ապրիլ ամսին շփման գծում եղած բոլոր տղաների զինգրքույկներում պետք է նշվի` մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին:

«Այսինքն` տվյալ շփման գծում սովորական մարտական հերթապահություն է իրականացվել: Ճիշտ ա` վտանգ եղել է, որ հակառակորդը կարող է անցնել լայնածավալ մարտական գործողությունների, բայց այդ վտանգը չի «արդարացվել»: Ուստի բերել մարտական հերթապահության մասնակցին տալ մարտական գործողությունների և քառօրյա պատերազմի մասնակից, էն բնագծում, որտեղ չի եղել ակտիվ ռազմական գործողություն, իմ կարծիքով ազնիվ չէ մյուսների նկատմամբ: Քանի որ տվյալ մանակիցները ուղղակի կանգնած են եղել կյանքի ու մահվան ջրբաժանին` կամ աջ, կամ ձախ»,- նշեց Սարկիսովը:

Նույն թեմային անդրադարձավ նաև «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ» ՀԿ անդամ Ժորա Աֆրիկյանը: Նրա խոսքով, զինգրքույկը փաստաթուղթ է, որի ամեն էջում ցանկացած նշում պետք է ունենա իր կարգավորումը: Իսկ տվյալ կարգավորումը դեռևս կառավարության որոշմամբ չկա:

Ավելին` տեսանյութում