Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Առանց ռուսաստանյան փողերի... բյուջետային ճգնաժամի արձագանքները

 

Եվրոպայի խորհուրդը տոնում է իր 70-ամյակը: Այդ առնչությամբ էլ հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մեկնարկին ելույթ ունենալիս ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն հիշեց Հայաստան վերջերս կատարած իր այցելությունը, երբ մասնակցել էր Եվրոպայի հրապարակի բացմանը:

Տիկին Պասքյեն ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցելիս մտածում էր, թե ինչ է Եվրոպան այսօրվա մեր պատկերացումներում, ինչ է այն նշանակում յուրաքանչյուրի համար: Թե ինչպիսին կլինի Եվրոպան, ինչ հասկանալ Եվրոպա ասելիս ու ինչ ապագա ունի Եվրոպան՝ տիկին Պասքյեն հռետորական հարցադրումներ արեց, ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդի 70-ամյակը հենց այն հանգվանն է, որ անհրաժեշտություն է դարձնում վերաիմստավորելու անելիքներն ու ձգտումները:

Այդուհետև ԵԽԽՎ-ում փորձում էին հասկանալ, թե օրակարգում վերջին պահին ներմուծվող կարևոր հարցերի շարքում ինչ են ուզում քննարկել:

Հայտնի է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի պատվիրակության հետ հակադրությունների ֆոնին ՌԴ պատվիրակությանը զրկեց ձայնի իրավունքից, ինչին որպես պատասխան ՌԴ պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին, դրան զուգահեռ դադարեցնելով Եվրոպայի խրոհրդի բյուջեում իր մուծումները` դեռևս 2017-ից: Այսօր ԵԽԽՎ-ը լրջագույն ֆինանսական խնդրի առաջ է կանգնած՝ ունենալով ռուսաստանյան վճարումների ավելի քան 100 մլն եվրո բացը:

Բայց վեհաժողովը չցանկացավ այսօր այդ հարցին անդրադառնալ՝ հետաձգելով բյուջետային ճգնաժամի քննարկումը ամռանը կայանալիք նիստում: Մինչդեռ գրեթե երկու տարի ՌԴ կողմից ֆինանսների վճարման բացակայությունը փաստացի հանգեցրել է այնպիսի մի իրավիճակի, որ կարող են զգալի կրճատումներ լինել աշխատակազմում, նեղացնել կամ կրճատել գործունեության որոշ ուղղություններ և այլն:

Փաստացի ստացվում է, որ բյուջետային ճգնաժամի պատճառով հնարավոր է, որ ԵԽԽՎ-ը կարող է կորցնել իր գործունեության նշանակալի դերը, եթե անդամ երկրներն արագորեն չարձագանքեն այն վիճակին: