Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ

 

Եթե կան նման երևույթներ, ապա դրանք պետք է ունենան իրենց համապատասխան տեղը: Եթե Եվրոպան է աջակցում նրանց, թող գնան Եվրոպա: Այս մասին Globnews.am-ի հետ զրույցում նշեց «Արծիվ մահապարտների միության» անդամ Ավետ Սուքիասյանը՝ անդրադառնալով Աժ ամբիոնից տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:

«Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք, կամ ինչ-որ բան ենք ասել: Դրա համար խնդրում եմ, որ ընդունեն ինչ-որ օրենք, որը կարգելի նրանց քարոզչությունը, քանի որ այն երիտասարդ խավը, որը թույլ հոգեբանական վիճակում ա գտնվում, հեշտությամբ տրվում է այդ գայթակղությանը, ինչու չէ նաև ֆինանսական ինչ-որ շարժի շնորհիվ կարողանում են ընդգրկել իրենց շարքերը: Դա մեզ համար պատվաբեր չի: Մեր տղաները պետք չի դառնան նմանատիպ երևույթներ: Դա մեր հայ ազգը թուլացնելու միջոց ա: Պատերազմից բացի ամենամեծ զենքը ներսից քայքայումն ա, իսկ սա հենց էդ գործընթացն ա»:

Ավետ Սուքիասյանի խոսքով, նման մարդիկ պետք է մնան իրենց տներում, այլ ոչ կանգնեն փողոցներում: «Եթե մարդը տղայից դարձել ա աղջիկ, չի նշանակում, որ պետք ա կանգնի փողոցներում, այն էլ կենտրոնական հատվածում: Օրինակ՝ մարմնավաճառ կնոջը ոստիկանությունը բերման ա ենթարկում, տուգանում ա, էն դեպքում, երբ նա կանգնում ա ծայրամասային ինչ-որ փողոցում, ոչ թե կենտրոնական հատվածում: Իսկ էս դեպքում նրանք զբաղվում են նույն գործունեությամբ, ոչ բաժին են տարվում, ոչ ստուգվում են, ոչ էլ տուգանքների են ենթարկվում»:

Մեր հարցին, թե արդյոք նման վերաբերմունքը տրանսգենդեր կնոջ նկատմամբ մարդու իրավունքի և նրա ազատ ընտրության ոտնահարում չէ, Սուքիասյանը պատասխանեց. «Եթե գլոբալ նայենք, իրավունքի խախտում ա, բայց մենք հայ ենք, իսկ դա մեր ազգին հարիր չի: Ուրեմն պետք ա նաև դեմ գնանք մարդու նման իրավունքներին»:

Ավելին՝ տեսանյութում