Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

1 միլիոն «քաղբանտարկյալ». երբ անկարողությունը տրամաբանությունը գլորում է ձորը

 

Ադրբեջանում խնդիրների մասին բոլոր քննարկումները և ծանր են լսելու, քանի որ իրավիճակն իսկապես տխուր է, և երբեմն էլ զավեշտալի, քանի որ հիմնահարցերն այլ կերպ ներկայացնելու ու մեկնաբանելու բոլոր փորձերը բերում են ծիծաղելի հայտարարությունների: Ստրասբուրգում այսօր վեհաժողովի շրջանակներում, բայց ոչ նիստի ընթացքում քննարկում էր նվիրված Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմային, որին մասնակցում էին նաև նախկին քաղբանտարկյալներ Լելյա Յունուսն ու Ռասուլ Ջաֆարովը, իսկ վերջերս համաներմամբ ազատ արձակված և արդեն նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամադովն էլ լսումներին միացավ տեսակամուրջով:

Ադրբեջանի պարտավորությունների և հանձնառությունների մասին զեկույցի հեղինակները մինչ կարճ ներածական խոսքով հանդես եկան, խոսեց նաև Լեյլա Յունուսը՝ ընդգծելով, որ Ադրբեջանում իրավիճակը մնում է նույն բացասականը, և այդ ամենում իրենց մասնակցությունն ու պատասխանատվությունն ունեն նաև վեհաժողովականները, երբ Ադրբեջանի բանտերում են երիտասարդներ զուտ մեկ հակաիշխանական գրառման պատճառով, էլ չանդրադառնալով քաղաքական հայացքների համար տարիներն բանտերում անցկացնողների խնդրին:

Տեսակամրջով լսումներին միացած Իլգար Մամադովն ընդգծեց, որ չնայած վերջերս կիրառված համաներմանն ու այդ մասին վեհաժողովում թմբկահարելուն, իրավիճակը գնալով միայն վատթարանում է՝ ըստ էության տանելով հիմա էլ Իհլամ Ալիևից իր որդուն իշխանությունը փոխանցելուն: Մամադովը վստահ է, որ քաղբանտարկյալների հարցը հարմար է Ադրբեջանի իշխանություններին, քանի որ այդկերպ ստվերվում են շատ ավելի խորը ու էական խնդիրներ:

Մամադովն անդրադարձավ ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքներում մասնակցություններին, ինչը վարկաբեկել է կառույցը, ու եթե պատրաստվող Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում չընդգրկվեն համապատասխան կետեր, իրավիճակի փոփոխություն ակնկալել հնարավոր չի լինի: Այն դեպքում, երբ ադրբեջանական բանտերում էլ ոչ միայն քաղաքական հայացքների, այլև կրոնական, զուտ ընդդիմադիր կեցվածք ունենալու համար, Մամադովը վկայեց, որ անգամ համաներումից հետո նրանք մնում են մասամբ բանտարկված, քանի որ երկրից դուրս գալ չեն կարող, նրանց բանկային հաշիվներտւ սառեցված են:

Լսումներին ներկա Սամադ Սեյիդովը, որ ղեկավարում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, երկու հարց տալու հնարավորություն ունեցողներից առաջինն էր, որ հայտարարեց, թե, այո՛, Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, բայց մեկ միլիոն՝ մեջտեղ բերելով ադրբեջանական պատվիրակների սիրելի թեման հակամարտության հետևանքով նման թվով փախստականների մասին:

Ասվածը լսումների դահլիճում ծիծաղ առաջացրեց... Զավեշտ...

Արձագանքեց նաև հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով, որ երբ խոսքը կոնկրետ հարցերի ու մարդկանց է վերաբերում, ճիշտ չէ այլ հարցերն ու իրավիճակը բերել, խառնել այդ ամենին, հատկապես որ դրանք որևէ առնչություն ու կապ չունեն:

Մի քիչ զավեշտ ու ծիծաղ էլ լսումներին ավելացրեց այն հայտարարությունը, որ Ադրբեջան այցելութւյան խնդրանքով դիմած վեհաժողովականներին արձագանքել են, թե չեն ցանկանում վերջիններիս այցըտ խառնել Ֆորմուլա 1-ի մրցարշավի հետ, դրա համար առաջարկել են այն իրականացնել ամռանը:

Լսումները բաց էին, բայց ըստ էության կազմակերպվել էին միայն մոնիտորինգային հանձնաժողովի անդամների համար, այնպես էր հարցեր տալու իրավունքն էլ վերապահված էր միայն անդամներին: Ի հավելումն ընդգծվեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների պարագայում հատել է նաև դատավորների ֆանտազիան. մեղադրանքները սահմանափակվում են թմրանյութերի օգտագործմամբ կամ կրոնական հարցերով: