Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել

 

Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել, գրում է «Էրմենիհաբերը»:

Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ:

Ներկայացված բանաձևում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ընդունել հայոց ցեղասպանությունը և միջազգային արձագանքներ ապահովել:

«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»,- ասվում է բանաձևի տեքստի մեջ:

Նախագծի տեքստի մեջ հղում է արվում նաև 1973թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն որակող որոշմանը, ինչպես նաև 2015-ին Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ որոշմամբ բոլոր անդամ երկրներին ուղղված ցեղասպանությունը ճանաչելու կոչին:

Տեքստում հղում կան նաև Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուն: