Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Երկու ֆրանսիացի, մեկ հայ, 4/3 ադրբեջանցի. Փաշինյանին հարց տալու հերթն ու հանդիպումների օրակարգը

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգ այցի օրակարգը, Վրաստանի վարչապետի այցին համահունչ, բավականին հագեցած է: Այսօր երեկոյան ուշ վարչապետը կժամանի Ստրասբուրգ, իսկ ապրիլի 11-ին վաղ առավոտից կսկսվեն հանդիպումները:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Հետաքրքրական է, որ գրեթե նույն ձաևաչափով ընթացած Վրաստանի վարչապետի հետ Յագլանդի հանդիպումից հետո հարցերի հնարավորություն նախատեսված չէր, որը և տեղի չունեցավ, մինչդեռ Փաշինյանի հետ հանդիպմանը հետևելիք մամուլի համար հայտարարությունների հետ նախատեսված է նաև հարցուպատասխան:

Այդուհետև Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա վեհաժողովի նիստում, որից հետո հարցեր տալու հնարավորություն է տրվում վեհաժողովականներին: Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության 4 պատվիրակ՝ մեկը մյուսից հետո, իսկ առաջին տեղերում երկու ֆրանսիացի պատվիրակներ են և հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Կեսօրին արդեն ադրբեջանցի պատվիրակներից մեկը լքեց ցուցակը, և քանի որ գրանցման համար այն բաց կլինի երևանյան ժամանակով մինչև ժամը 21:00-ը, ապա հստակ պատկեր հարց տալու համար գրանցվածների առումով կունենանք ուշ երեկոյան:

Սպասվում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը, որից հետո Հայաստանի վարչապետն, արդեն վեհաժողովից դուրս, կհանդիպի Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հենց վարչապետն էլ այսօր տեղեկացրել է իր գրառմամբ:

«Ստրասբուրգում և հարակից բնակավայրերում բնակվող սիրելի հայրենակիցներ,

ապրիլի 11-ին, ժամը 15։30-ին սիրով բոլորիդ հրավիրում եմ հանդիպման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։