Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու. Հակոբ Մկրտչյան

 

Հակոբ Մկրտչյանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

«Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու: Առջեւում կան շատ մրցումներ, իսկ ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են: Պետք է բարձրանամ 96 կգ քաշային կարգ եւ բոլորին հաղթեմ նաեւ այնտեղ: Օլիմպիական խաղերին եւս կփորձեմ մասնակցել 96 կգ քաշային կարգում:

Երկրորդ տեղ գրաված վրացի ծանրորդն ինձ հավասար էր, պայքարեցինք միասին, եւ ես կարողացա հաղթանակի հասնել: Հրում վարժությունում ցանկանում էի կատարել նաեւ երրորդ մոտեցումը եւ թարմացնել ռեկորդը, սակայն մարզիչներն ասացին, որ պետք չէ: Կփորձեմ ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես կգամ 96 կգ քաշային կարգում:

Այս հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, սիրելիներիս ու ամբողջ հայությանը»,- նշել է Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):