Այսօր՝ 2019-04-20

Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց

 

ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից հետո պատվիրակ երկրներում հետաքննություններ են սկսվել և բավականին լուրջ հետևանք ունեցել: Ուղղակի մարդկանց քաղաքական կարիերան է ավիրվել շատ երկրներում: Այս մասին ԵԽԽՎ ստրասբուրգյան նիստի ընթացքում Globnews.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և «Տրոյկայի» կողմից փողերի կոռուպցիոն «լվացքատներին»:

Մարուքյանը նշեց, որ այժմ այդ պատգամավորները շատ զգուշավոր են: «Երեկ ինձ մոտեցավ մի պատվիրակ, չեմ հիշում որ երկրից, և ասաց՝ տեսա՞ք Ադրվեջանի առաջարկները ինչ մեծ ցուցանիշով են քվեարկության արդյունքում մերժվում: Որովհետև տասնյակ առաջարկներ է տվել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որոնք որ քվեարկությամբ մերժում էին: Եթե համեմատենք նախկինի հետ, 1-2 ձայնով էինք կարողանում մերժել, կամ էդ էլ չէինք կարողանում»:

Այսինքն, Մարուքյանի խոսքով, մեծ լոբբինգ կար, որը հիմա չկա: «6-7 հոգի էր կողմ քվեարկում Ադրբեջանի պատվիրակության առաջարկներին, էդ էլ իրենք էին ու մի 2 թուրք պատվիրակներ և բրիտանացիները 1-2 անգամ կողմ քվեարկեցին: Սկանդալների բացահայտումը մեծ հաշվով ԵԽԽՎ-ին մաքրեց այդ մեղքից, այսինքն՝ հիմա ես զգացողություն չունեմ, որ նման գործարքների մեջ ներքաշված են պատգամավորները: Այսինքն՝ այժմ զգուշավորություն կա, նոր էթիկայի կանոններ ներդրվեցին, բազմաթիվ զեկույցներ հրապարակվեցին, և մարդիկ տեսան, թե կարիերաները հողին հավասարեցվեցին»:

Հատկանշական է, որ ԵԽԽՎ պատվիրակների մոտ Հայաստանի վարչապետից ստացած տպավորությունները շատ դրական են: «Սպաելիքները շատ են, քանի որ Փաշինյանի ելույթը նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոտեցումների ներկայացում էր, բայց բարեփոխումների, ռեֆորմների մասով մեծ քննարկում չունեցանք, հարցերն էլ նաև դրա մասին չէին, որովհետև բոլորը հասկանում էին՝ 3 ամիս էլ չկա, որ պառլամենտը սկսել է գործել: Այ, որ օրինակ՝ 1-2 տարի հետո վարչապետը հրավիրվի այստեղ, այդ ժամանակ պահանջելու են ցույց տալ, թե ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են արվել, որ ամրապնդում է ժողովրդավարության արժեքները: Հիմա էդ քննարկումը չեղավ»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Մարուքյանը նշեց, թե ինչպիսի դիրքորոշում ունի «ԼՀԿ» խմբակցությունը՝ «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի առճակատման վերաբերյալ: «Ես որևէ առճակատում չեմ տեսնում: Միշտ էլ եղել են դեպքեր, երբ խորհրդարանական ուժերը ինչ-որ հարցերի շուրջ բանավիճել են: Նորմալ է, մենք չենք միջամտում, այսինքն՝ մենք չենք փորձելու ուժերից որևէ մեկի կողմը բռնել, կամ կրակի վրա յուղ լցնել: Մենք մեր օրակարգը ունենք և չենք շեղվելու դրանից: Սրանք սովորական բանավեճեր են, որոնք պառլամենտական երկրում պետք է լինեն: Մենք և ԲՀԿ-ն էլ ունեինք նման վեճ, որին «Իմ քայլը» չէր խառնվում»: