Այսօր՝ 2021-05-06 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց

 

ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից հետո պատվիրակ երկրներում հետաքննություններ են սկսվել և բավականին լուրջ հետևանք ունեցել: Ուղղակի մարդկանց քաղաքական կարիերան է ավիրվել շատ երկրներում: Այս մասին ԵԽԽՎ ստրասբուրգյան նիստի ընթացքում Globnews.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և «Տրոյկայի» կողմից փողերի կոռուպցիոն «լվացքատներին»:

Մարուքյանը նշեց, որ այժմ այդ պատգամավորները շատ զգուշավոր են: «Երեկ ինձ մոտեցավ մի պատվիրակ, չեմ հիշում որ երկրից, և ասաց՝ տեսա՞ք Ադրվեջանի առաջարկները ինչ մեծ ցուցանիշով են քվեարկության արդյունքում մերժվում: Որովհետև տասնյակ առաջարկներ է տվել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որոնք որ քվեարկությամբ մերժում էին: Եթե համեմատենք նախկինի հետ, 1-2 ձայնով էինք կարողանում մերժել, կամ էդ էլ չէինք կարողանում»:

Այսինքն, Մարուքյանի խոսքով, մեծ լոբբինգ կար, որը հիմա չկա: «6-7 հոգի էր կողմ քվեարկում Ադրբեջանի պատվիրակության առաջարկներին, էդ էլ իրենք էին ու մի 2 թուրք պատվիրակներ և բրիտանացիները 1-2 անգամ կողմ քվեարկեցին: Սկանդալների բացահայտումը մեծ հաշվով ԵԽԽՎ-ին մաքրեց այդ մեղքից, այսինքն՝ հիմա ես զգացողություն չունեմ, որ նման գործարքների մեջ ներքաշված են պատգամավորները: Այսինքն՝ այժմ զգուշավորություն կա, նոր էթիկայի կանոններ ներդրվեցին, բազմաթիվ զեկույցներ հրապարակվեցին, և մարդիկ տեսան, թե կարիերաները հողին հավասարեցվեցին»:

Հատկանշական է, որ ԵԽԽՎ պատվիրակների մոտ Հայաստանի վարչապետից ստացած տպավորությունները շատ դրական են: «Սպաելիքները շատ են, քանի որ Փաշինյանի ելույթը նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոտեցումների ներկայացում էր, բայց բարեփոխումների, ռեֆորմների մասով մեծ քննարկում չունեցանք, հարցերն էլ նաև դրա մասին չէին, որովհետև բոլորը հասկանում էին՝ 3 ամիս էլ չկա, որ պառլամենտը սկսել է գործել: Այ, որ օրինակ՝ 1-2 տարի հետո վարչապետը հրավիրվի այստեղ, այդ ժամանակ պահանջելու են ցույց տալ, թե ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են արվել, որ ամրապնդում է ժողովրդավարության արժեքները: Հիմա էդ քննարկումը չեղավ»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Մարուքյանը նշեց, թե ինչպիսի դիրքորոշում ունի «ԼՀԿ» խմբակցությունը՝ «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի առճակատման վերաբերյալ: «Ես որևէ առճակատում չեմ տեսնում: Միշտ էլ եղել են դեպքեր, երբ խորհրդարանական ուժերը ինչ-որ հարցերի շուրջ բանավիճել են: Նորմալ է, մենք չենք միջամտում, այսինքն՝ մենք չենք փորձելու ուժերից որևէ մեկի կողմը բռնել, կամ կրակի վրա յուղ լցնել: Մենք մեր օրակարգը ունենք և չենք շեղվելու դրանից: Սրանք սովորական բանավեճեր են, որոնք պառլամենտական երկրում պետք է լինեն: Մենք և ԲՀԿ-ն էլ ունեինք նման վեճ, որին «Իմ քայլը» չէր խառնվում»: