Այսօր՝ 2019-07-19 | RSS | FACEBOOK

Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. «Ժողովուրդ» Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում․ Հրանտ Բագրատյան Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծուխ է նկատվել. ուղևորներին տարհանել են. կան տուժածներ Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ 7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ) «Անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»․ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել. Արթուր Ղազինյան Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա մայրն ու 17-ամյա դուստրը հայտնաբերվել են «Ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքների չհասցնելու համար». Սամվել Բաբայանի գրասենյակ Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. արժեքը՝ $300 մլն Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ «Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից». Ռուբեն Ռուբինյան «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»․ Նարեկ Կարապետյան․ Sputnik Արմենիա «Զրո տեսանելի լուծում՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում. բա տենց ո՞նց կլինի». Սուրեն Սահակյան Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում ԱՄՆ-ն կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում «Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ներթիմային լուրջ պայքար իշխանության մեջ. փորձում են բոլոր ձեւերով «փչացնել» իրար. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «Փաստ» թերթը գրել էր, որ Լոռու մարզում կուսակցական, քաղաքական ազդեցությունների ներքին պայքար է ընթանում, մասնավորաբար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու նախկին փոխմարզպետ, ներկայումս պատգամավոր Արամ Խաչատրյանի միջեւ։

Այս պայքարը սկսվել էր դեռեւս նախընտրական շրջանում. մենք գրել էինք, որ այս «բազարին» խառնվել է նաեւ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեր այդ հրապարակումը ոմանց կողմից սվիններով ընդունվեց, սակայն մեր աղբյուրները շարունակում էին հաստատել, որ արշալույսներն այստեղ իրոք խաղաղ չեն:

Այս ենթատեքստում ուշագրավ էր Լոռու փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի ազատումն ու նրա որոշ մեկնաբանությունները: Վերջինս իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ Անդրեյ Ղուկասյանի եւ Արամ Խաչատրյանի «միջեւ եղած լարվածությունը անհերքելի փաստ է, որոշակի հակասություններ կան: Քաղաքական թիմի աշխատողներ ունենք, որոնք այլեւս չեն աշխատում մարզպետարանում:

Մարզպետը որեւէ անգամ կուսակցության գրասենյակ չի այցելում բացարձակապես, մի քիչ տրամաբանական չի, կուսակցության քվոտայով առաջադրվել է, բայց կուսակցության հարցերով չի զբաղվում: Վերջին անգամ կարող է դեկտեմբերին եկած լինի գրասենյակ…»:

Նշված «քաղաքական թիմի աշխատողները», որոնք ազատվել են, փաստացի Արամ Խաչատրյանի կադրերն են: Հիմա արդեն, Լոռու մեր աղբյուրների ներկայացմամբ, իրավիճակն այն աստիճանի է լարված, որ թիմակիցները թե՛ բացահայտ եւ թե՛ ֆեյքերով գրոհում են միմյանց վրա։

Այս հակամարտությունը թեպետ գլխացավանք է դարձել Սուրեն Պապիկյանի համար, սակայն իշխանությունները դեռեւս լուծում չեն կարողանում գտնել, քանի որ կողմերի հետ կապված վերապահումներ ունեն. Խաչատրյանը մարզում հավաքել էր ամենաշատ քվեները, իսկ մարզպետը՝ մոտ 5000 ձայն, իշխանությունները չեն ուզում «նեղացնել» նախկին փոխմարզպետին, միաժամանակ «փաղաքշում» եւ «տակից դուխ» են տալիս մարզպետ Ղուկասյանին՝ նպատակ ունենալով չսրել վիճակը:

Սակայն դրանից մթնոլորտի լարվածությունը չի թուլանում. երկու կողմն էլ ունի սատարողների ու սատելիտների բավականին լուրջ քանակ եւ հնարավոր բոլոր ձեւաչափերով փորձում են «փչացնել» իրար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում