Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Այսօր մշակույթի միջազգային օրն է

 

Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օր: Այն սահմանվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի Պակտ:

Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությունը 1998-ին պատկանում է Մշակույթի պաշտպանության միջազգային լիգային, որը ստեղծվել էր դրանից երկու տարի առաջ Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Այդ հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության ու կրոնի ձեռքբերումների պաշտպանությանն ու բազմապատկմանը։ 2008-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի ու Լիտվայի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվել է Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Եւ այսօր այդ տոնը նշվում է աշխարհի տարբեր երկրներում: