Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան

 

Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»,- գրել է նա: