Այսօր՝ 2019-04-20

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին Նոր մանրամասներ՝ Երևանում «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից․ կասկածյալը համաներմամբ էր ազատվել
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ՀՀ գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջեւ. տարեվերջին պարտքը կհասնի 30 մլն դոլարի. ՀՅԴ

 

Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջեւ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի համար, ինչպես նաեւ խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ խնայողությունների հարցը:

Օրակարգում է նաեւ հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ընկերությունը դեռեւս վերջնական չի բացահայտել այն խնայողությունները, աղբյուրները, որոնք թույլ կտան փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որը տարվա կտրվածով կձեւավորի մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք:

Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը եւ թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք:

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին՝ զուտ մասնագիտական տեսանկյունից հարց է առաջանում արդյոք մեր գազամատակարարման համակարգը, ի դեմս «Գազպրոմ Արմենիա» ընկերության, ունի՞ այդ խնայողությունները, որոնք կպահպանեն ազգաբնակչության համար գոնե գործող սակագները:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 9.3 մլրդ ՀՀ դրամով:

2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, կանխատեսելի է, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա: Ի դեպ, ընկերության ֆինանսական տվյալների ճշգրտության նկատմամբ լայն վերահսկողական գործիքակազմ ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով, որ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկ վճարող:

Բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որեւէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող եւ օժանդակ), այսինքն՝ ըստ նորմատիվների՝ քանի աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը:

Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցներ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները եւ դրանց վերանայման պարբերականությունն ու աճը:

Եվ այսպես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը ներկայումս գործում է վնասով, իսկ ինչ վերաբերում հաստիքացուցակի վերանայման (ըստ էության՝ կրճատման) հնարավորությանը, ապա տրամաբանական հարց է ծագում. եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձեւով սպասարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգը, ինչու՞ է ՀՀ ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո ՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու մեր սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար: Անշուշտ, աշխատատեղերի կրճատումը ավելի կսրի սոցիալական իրավիճակը Հայաստանում:

Մեկ անգամ եւս պետք է փաստել, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտք, որը տարվա վերջում կկազմի մոտ 30 մլն ԱՄՆ դոլար: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Այս իրավիճակում անհրաժեշտ է համատեղել տնտեսական եւ քաղաքական ներուժը»: