Այսօր՝ 2019-06-26 | RSS | FACEBOOK

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն». Արթուր Ղազինյան Սպիտակ տունը մտավոր հետամնաց է. Ռոհանի Առաջին անգամ ինքս էլ կարող եմ ասել, որ հպարտ եմ այսօրվա Հայաստանով. Գարո Արմեն Թրամփ-Էրդողան հանդիպումից առաջ ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցն ազատ է արձակվել Վլադիմիր Կլիչկոյին փրկել են այրվող զբոսանավից Հրապարակվել է 2019-ի հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը․ ամսական աճի տեմպը նվազել է․ Հրանտ Բագրատյան Ֆրանսիայի դպրոցներում շոգի պատճառով քննությունները հետաձգել են Ձեռքերով սեղմել է 7-ամյա դստեր պարանոցին և խեղդամահ արել. նոր մանրամասներ Պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը. ՄԻՊ Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է տվել․ «Ա1+» Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ Ռուսաստանն իր ոստիկանության ծառայողներին թույլատրել է հանգիստը անցկացնել Թուրքիայում ՄԻԵԴ–ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու նոր միջնորդությունը Վերջին 250 տարում 571 բուսատեսակ է վերացել. հետազոտություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Նախագահն առաջարկել է գիտության և արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր դիրքեր
Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով. verelq.am Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» Արցախի կրթության, գիտության և սպորտի ոլորտների ծախսը կազմել է 14 մլրդ 744 մլն դրամ. ԱՀ ԱԺ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանը վեթինգը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից Սերժ Սարգսյանի իրական ուղերձը. նա հիշեցրեց Ռուսաստանին «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր»․ «Արսենալի» երկրպագուները երգել են Բաքվում (տեսանյութ) Մխիթարյանը Երևանում է «Զորակցությունս հայտնեցի Մխիթարյանին «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ, որին նա չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով»․ Փաշինյան Փոփոխությունների կառավարում. ՎԶԵԲ աջակցությամբ գիտելիքը վերածվում է կարողության Օձերն ակտիվանում են․ ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին Բացվել է Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող վերակառուցված զբոսայգին Ադրբեջանից սիրով Վրաստանին՝ հայերի հանդեպ ատելությամբ լի գրականություն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. hայերի մոմավառությունը Սպիտակ տան առջեւ

 

Սպիտակ տան առջեւ նախօրեին մոմավառություն է տեղի ունեցել, որը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ողբերգության կանխման համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշել են նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում.

«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք եւ Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար», - ասել է Նանար Կեուրկունյանը:

Սնունդ, հագուստ եւ դեղորայք՝ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել՝ գումար, որը գրեթե հավասար է այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին:

Միայն Ֆրեզնոն 30 տոննա չամիչ է տրամադրել, Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր շուրջ 2000 տոննա հագուստ, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի դպրոցների աղջիկները հավաքել էին 3000 խտացրած կաթ, Վիրջինիայից 2000 կամավոր էր գրանցվել, իսկ Միսիսիպին տրամադրել էր 2000 տոննա եգիպտացորեն եւ 200 տոննա ալյուր: Օգնություն, որի շնորհիվ փրկվել են անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաեւ այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջեւ հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց եւ այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - իս ելույթում հայտարարել է Նարեկ Կույումջանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին, որը նախագահ Բարակ Օբամայից սկսած ԱՄՆ-ի նախագահները Մեծ Եղեռն են անվանում: Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը: