Այսօր՝ 2019-04-20

Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն․ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարց- Այսօր Արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, Դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին՝ կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը Վիեննայում քննարկած հարցերի շրջանակի և օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն է և փորձել դիրքրոշումները մոտեցնելը:

Հարց- Հանդիպմանը նաև մասնակցում է Ռուսաստանի արտգործնարարը, ինչո՞վ է դա պայմանավորված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և կարծում եմ՝ այդպիսի պրակտիկա եղել է ու կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆիանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, այնպես որ ոչ մի արտառոց ու տարօրինակ բան չեմ տեսնում:

Հարց- Ստրասբուրգում Ձեր ելույթում շեշտադրեցիք արցախյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դրույթները, Բաքուն կրկին արձագանքեց և կրկին հին երգը՝ այսպես ասած «օկուպացված տարածքներ և հայկական զինուժի դուրս բերում»: Նման պայմաններում ինչպե՞ս է հայկական կողմը պատկերացնում բանակցությունների շարունակությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց Երկրապահ կամավորականների միության համագումարում ունեցած ելույթում ասացի, որ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարություններն երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն և դա ամենամեծ խնդիրն է: Վիեննայում էլ, դրանից առաջ էլ և հիմա էլ, հետո էլ իմ կոչը լինելու է դա, որ եկեք, եթե անհրաժեշտ է, ըստ էության, շատ բան չասենք բանակցությունների մասին, շատ չծավալվենք, բայց ասենք ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան, որ լուրջ մարդկանց հետ գործ ունեն, որովհետև պատկերացնո՞ւմ եք ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում երկու ժամ խոսում են և հետո հանրությունը նրանց հայտարարություններից չի կարողանում ի վերջո հասկանալ՝ լավ ի՞նչ են քննարկել և ոնց են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար, որովհետև հնուց եկած իներցիա կա, ես այդ իներցիայի մեջ չեմ և, հետևաբար, այդ իներցիայից դուրս գալու խնդիր չունեմ: Բայց հնուց եկած իներցիա կա, որ ամեն հայտարարությունից հետո մեկը փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել, այն մեկն էլ փորձում է ապացուցել, որ ինքն է հաղթել: Դա սխալ տրամաբանություն է:

Հարց - Շատ վերլուծաբաններ ասում են, որ այն դեպքում, երբ հայկական կողմն անվերջ խաղաղություն է քարոզում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: Դրանք շատ տարբեր բաներ են:

Հարց- Այդ դեպքում, հակասությունների պարագայում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա հայկական կողմը, երբ այն կողմից անընդհատ ագրեսիվ հռետորաբանություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բանակցությունները շարունակում ենք և կրկին իմ ասած նախորդ հարցի տրամաբանությունն է: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: Մենք փորձում ենք, եթե պետք է լինում, նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր Վիեննայի խոսակցության, Դավոսի խոսակցության, Սանկտ Պետերբուրգի խոսակցության, Դուշանբեի խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա, աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք՝ բոլորս, անկեղծ ենք այս մեր մղումներում, որովհետև եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք, շատ կարևոր է՝ մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չի վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծել այս հարցը, թե՝ ոչ: Բայց կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի: