Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

 

Ազգային ժողովում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների մեջ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ընթացքում նրան տեղից ընդհատեցին ԼՀԿ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Էդմոն Մարուքյանը:

«Պարոն Գորգիսյան, ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի խոսք: Պարոն Գորգիսյան, լռեք: Փոխեք ձեր հռետորաբանությունը և ոճը: Սա խնդրանք է: Բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք փոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարադ տարիքին: Դուխի հետ կապված, ինձ թվում է՝ այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի: Պարոն Մարուքյան, լռեք, մյուս անգամ չեմ թողնի ձայն հանեք այստեղից: Դու չի, դուք ա ձեզ համար»,- արձագանքեց Հայրապետյանը:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Դու ո՞վ ես»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց. «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ կրթության գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Շատ ցավում եմ ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»: