Ես, օրինակ, առաջին անգամ 2004-ին եմ ծեծ կերել. ԱԺ նախագահ
|
![]() |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ էր ստեղծվել և ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների անդամները փոխադարձ լռելու կոչեր էին հնչեցնում: Երևույթին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ամեն անգամ ընդդիմությունն ասում է, այ ընդդիմության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, հանձնաժողովն ու դուք էլ այստեղ դակում եք։ Այ ձեր ցավը տանեմ, բացեք այն մյուս օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից և դրական արձագանք են ստացել ու շուտով քննարկելու ենք։ Ինչ կարիք կա անընդհատ դա շահարկել»,- ասաց նա։
Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանին ասաց. «Ես Ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք և այսուհետ մի ասեք՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք խորհրդարանում։ Այստեղ մարդիկ են նստած, ովքեր պրոֆեսիոնալ ու քաղաքական պայքարի լուրջ հետագիծ ունեն։ Այստեղ մարդիկ են, ովքեր ԱԺ պարիսպներից դուրս պլակատներով սառում էին և իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում տարիներ շարունակ։ Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով առաջին անգամ, օրինակ ծեծ 2004 թվականին է կերել՝ համապատասխան մարմինների կողմից»։
ԱԺ-ն նախագահի կարծիքով՝ կռիվ անելու առիթ անընդհատ էլ կունենան, բայց լավ կլինի, որ լուրջ թեմաներով կռիվ անեն։