Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մենք Ադրբեջանի հետ ոչինչ չենք պայմանավորվել. Ռուբինյանը Փաշինյանին ուղղված հարցերի մասին- տեսանյութ

 

Փաշինյանի ելույթը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին էր, «թավշյա հեղափոխության» մասին էր, ինչպես նաև Հայաստանի նոր կառավարության օրակարգի և բարեփոխումների մասին էր: Երկրորդ մասը, բնականաբար, Ղարաբաղյան հակամարտության մասին էր և մեր առաջարկությունների. շատ կարևոր էր, որ այդ հարթակից ևս վարչապետը ներկայացրեց մեր դիրքորոշումները և առաջնահերթությունները՝ ներառյալ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցը: Այս մասին այսօր Աժ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին:

Ռուբինյանի խոսքով, մեկ անգամ ևս ի ցույց դրվեց Հայաստանի կառուցողական մոտեցումը: «Ի դեպ ասեմ, որ Ադրբեջանի պատվիրակները մի քանի անգամ ապակառուցողական ելույթներ են ունեցել, որին պատասխան տրվել է: Ուզում եմ մի բանի անդրադառնալ. մամուլում տպագրվել էր, որ Ադրբեջանի մի պատվիրակ հարց տվեց վարչապետին, իսկ դա նշանակում է, որ մեր պատվիրակությունը գնացել և պայմանավորվել էր Ադրբեջանի պատվիրակնրի հետ, որպեսզի հարց չտան, որովհետև մենք խաղաղասիրականի մեջ ենք լինելու: Պետք է ամբողջովին հերքեմ այդ ֆիլմը, իրականում ԵԽԽՎ-ում կա ընթացակարգ, ըստ որի պատվիրակները գրանցվում են, և ըստ գրանցման ցանկ է ստեղծվում հարց տվող պատվիրակների: Այնպես էր ստացվել, որ Ադրբեջանի մի պատվիրակ էր ցուցակի սկզբում, և այդ պատճառով մեկ հոգի հարց տվեց: Մենք Ադրբեջանի հետ ոչինչ չենք պայմանավորվել»,- նշեց Ռուբինյանը: