Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան

 

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը բացառում է, որ նոր Հայաստանում որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել։

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ներգրավված են եղել և՛ փոխնախարար, և՛ մաքսային ու հարկային գործիչներ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Լենա Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակն ԱԱԾ-ի գործողություններին կասկածելու հիմքեր չի տեսնում։

«Ամենահամառ բանը փաստն է, փաստեր կլինեն, կխոսեն բոլորը: Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել, և բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- նշելէ Նազարյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթ Սանասարյանին առաջադրվել է մեղադրանք: Գործը քննող ԱԱԾ քննիչը որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը։