Այսօր՝ 2019-07-19 | RSS | FACEBOOK

Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին. Վարչապետը փաստեր է պահանջել նրանից. «Ժողովուրդ» Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. «Ժողովուրդ» Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում․ Հրանտ Բագրատյան Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծուխ է նկատվել. ուղևորներին տարհանել են. կան տուժածներ Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ 7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ) «Անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»․ ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել. Արթուր Ղազինյան Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա մայրն ու 17-ամյա դուստրը հայտնաբերվել են «Ամեն ինչ անում ենք հարցը հանրահավաքների չհասցնելու համար». Սամվել Բաբայանի գրասենյակ Երևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կկառուցվի. արժեքը՝ $300 մլն Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ «Ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից». Ռուբեն Ռուբինյան «Մեկ մարդու ցուցմունքով քրեական գործ չի հարուցվում»․ Նարեկ Կարապետյան․ Sputnik Արմենիա «Զրո տեսանելի լուծում՝ ամբողջ հարցազրույցի ընթացքում. բա տենց ո՞նց կլինի». Սուրեն Սահակյան Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը Նոր ծխատարը հարցի լուծում չէր. Ալավերդու «ինքնասպանությունը» պղնձաձուլարանի և՛ փակվելու, և՛ աշխատելու դեպքում ԱՄՆ-ն կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում «Դու ինչի՞ համար էիր Նոբելյան մրցանակ ստացել»․ Թրամփը՝ ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած Նադիա Մուրադին Մեր երեխաների անվտանգության համար դիմում ենք Ձեզ. «Ծարավ Աղբյուրի» բնակիչները՝ Հայկ Մարությանին Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվեց Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում Երաժշտության տոն Երևանում Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ «Լոռի»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ» Մասիսում ջրաչափի դիտահորերից մեկում թունավոր օձ է հայտնաբերվել (տեսանյութ) «Սա անթույլատրելի է». Շարմազանովը՝ Քոչարյանի կալանավորման մասին Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում Արշակ Հայրապետյան. Լյովա Գևորգյանի ոսկե մեդալը սպասված էր Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Խորեն Գրիգորյանը նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում Տարվա ամենաշատ վաճառված ձայնասկավառակը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է

 

ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը:

Վ. Բալյանը ծնվել է 1924թ. Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում։ 1952-54թթ եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը:

1966թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր: Երկերից են՝ «Հազարան բլբուլ» բալետային սյուտը (1967թ., 4 մաս), «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967թ.), «Ամբոխները խելագարված» պոետորիան (1978թ., ըստ Ե.Չարենցիհամանուն պոեմի), վոկալ-գործիքային շարք՝ «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978թ., 6 մաս), «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983թ., 3 մաս), «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988թ.), «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989թ., 3 մաս), «Ռեքվիեմ» ակապելլա երգչախմբի, սոպրանոյի, ասմունքողի համար (1989թ.), «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990թ.), «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992թ.), «Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնաամուրի համար (5 մաս), «Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս), «Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար, «Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար, «Աշուն էր գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս), «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000թ.), «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար, «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար, «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար, «Թափառում ենք փողոցներում», «Կարոտի պահին», «Սիրո երգ» և այլ 16 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար, երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ («Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի»):

Հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Հեղինակել և կազմել է «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971թ., ռուսերեն), «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976թ.), «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977թ.), «Կ.Սարաջև», «Խոսք Կ.Սարաջևի մասին» (1979թ., ռուսերեն), «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010թ.) գրքերը:Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Կյանքի ընթացքում կոմպոզիտորը շատ մրցանակների, պարգևների է արժանացել, սակայն...

«Ամենամեծ մրցանակն այն է, որ հայ ժողովուրդն իր մեծ սրտում մի փոքր անկյուն հատկացրել է իմ երգերին։ Դա մրցանակ չէ, դա փառք ու պատիվ է»,- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ժամանակ ասել է Վլադիլեն Բալյանը։