Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին
|
![]() |
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրեց 2019 թվականի հունվարի 1-ի տվյալները՝ համեմատելով դրանք 2018 թվականի հունվարի 1-ի հետ:
- Մեծածախ և մանրածախ առևտուր, մեքենաների և մոտոցիկլետների նորոգում- 16427 աշխատատեղի աճ:
- Մշակող արդյունաբերություն- 9551 աշխատաեղի աճ:
- Կացության և հանրային սննդի կազմակերպում- 8334 աշխատատեղի աճ:
- Սպասարկման այլ ծառայություններ- 2574 աշխատատեղի աճ:
- Տեղեկատվություն և կապ- 2260 աշխատատեղի աճ:
- Վարչարարական և օժանդակ գործունեություն- 1834 աշխատատեղի աճ:
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն- 1348 աշխատատեղի աճ:
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն- 1063 աշխատատեղի աճ:
- Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն- 1056 աշխատատեղի աճ:
- Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում- 1033 աշխատատեղի աճ:
- Կրթություն- 892 աշխատատեղի աճ:
- Հանքագործական արդյունաբերություն- 749 աշխատատեղի աճ:
- Այլ- 718 աշխատատեղի աճ:
- Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն 345:
«Հնարավոր չէ, որ այս թվերը իրական չլինեն, որովհետև սրանք ձևավորվել են ձեռնարկությունների և ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ եթե ընկերությունը ինքը իր հարկային հաշվետվության հետ է ներկայացրել աշխատողի թիվ, ապա թվերի անհամապատասխանություն չի կարող լինել: Դրանք պաշտոնապես արձանագրված աշխատատեղեր են: Եթե անհրաժեշտ լինի, մենք ըստ ընկերությունների տվյալներ կներկայացնենք»,- նշեց վարչապետ Փաշինյանը: