Որ լրատվամիջոցը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս` ձեռքս այդ լրատվամիջոցում կկտրեմ. Դավիթ Սանասարյան
|
![]() |
Որ լրատվամիջոցը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս` ձեռքս իրենց լրատվամիջոցում կկտրեմ, այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանը վստահ է, որ դա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է։
«Սա արվում է նրա համար, որ տեսնում են, որ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, որ որևէ ձևով չեն հավատում, որ կարող է ես որևէ կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ ես սովոր եմ այդ վիճակներին», - ասաց Դավիթ Սանասարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):
Մանրամասները՝ տեսանյութում