Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք նախկին օլիգարխների դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու․ Դավիթ Սանասարյան

 

Երբ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը հեմոդիալեզի պարագաների վերաբերյալ, ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու, այսպես ասած, նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

«Իմ պատասխանը հստակ է եղել, որ մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են, ինչ են, օրինականությունն ամեն դեպքում պետք է ուղղակի պահպանվի»,- նշեց Սանասարյանը։

Նրա խոսքով, ամբողջ աշխարհում հեմոդիալեզի պարագաների հետ կապված մաֆիա գոյություն ունի, տարբեր երկրներում տարբեր ձևով են այդ մաֆիային տեր կանգնում:

«Ես շատ վստահ եմ, որևէ վայրկյան չեմ կակածում, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այդպես գնաց, բավականին լուրջ նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու, ես վստահեցնում եմ դա։ Սա չեմ ասում նրա համար, որ եթե ինձ մեղադրեք, ես կռիվ եմ տալու, նման բան չկա»,- նշեց Դավիթ Սանասարյանը։

Ըստ նրա՝ քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ խնդիր կա։

«Ինձ ասում են, որ երևի թե անփորձություն է արել, բայց ես արել եմ իմ գործը, որևէ անփորձություն չկա»,- ասաց Սանասարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):

Մանրամասները՝ տեսանյութում: