Այսօր՝ 2019-05-21 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքում. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են «Դատարանների շրջափակման ակցիային ակտիվ մասնակցել է «Լեդի Հակոբը»». Աղվան Պողոսյան «Հայկական Մութալիբովը․ Փաշինյանն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն»․ Ստեփան Դանիելյան Վթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ ««Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը». Լիլիթ Մակունց «Արթիկ» ՔԿՀ-ում Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿՀ-ն հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից․ Արթուր Ղազինյան 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով «Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ». Կարո Փայլան ««Իմ քայլի» հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը». Մարուքյան Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում. Sputnik-Georgia-ի անդրադարձը Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով․ «168 Ժամ» «Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (տեսանյութ) Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ» Փաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. «Հրապարակ» Ով է այն միակ դատավորը, ում հաջողվել է հասնել աշխատասենյակ. «Ժամանակ» Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև Արցախի համ ու հոտը «Ժենգյալով հացի փառատոնում». ռեկորդի հավակնող ժենգյալով հացից մինչև խաշիլ և խորոված Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող Ինձ զգուշացրեցին, որ մտնում ենք նախկին օլիգարխների դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինելու․ Դավիթ Սանասարյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Սասնա Ծռերի» հակառուսական օրակարգը՝ սպառնալիք ՀՀ-ին ու Արցախին. verelq.am

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն անգամ, երբ Ռուսական կայսրությունը թուլանում է և մեր տարածաշրջանից հեռանալու փաստի առաջ է կանգնում, ձգտում է ուժային և արյունոտ մի վերջին հարվածով մեզ վնասելու միջոցով կառչել-մնալ կամ առնվազն հող ստեղծել իր հետագա վերադարձի համար։ Դեպի Արցախ Միասնության ավտոերթը այն շատ կարևոր քայլերից մեկն է, որով կարող ենք կանխել թուլացող Ռուսական կայսրության՝ պատմականորեն սովորական դարձած հավանական հարվածը։

Ժամանակն է պատմությունից դասեր քաղելու և վտանգը չեզոքացնելու»։

Սասնա Ծռեր կուսակցությունը շարունակում է հանդես գալ հակառուսական հայտարարություններով ու ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների խորացման դեմ ուղղված քայլերը դարձել են այդ կուսակցության հիմնական ուղենիշն ու օրակարգը: Գրում է verelq.am-ը:

«Սասնա Ծռերը»՝ Ժիրայր Սեֆիլյանի շուրթերով խոսում է Ռուսական կայսրության մասին, որը ցանկանում է վնասել ՀՀ-ին ու Արցախին: Ինչպես հայտնի է, Ռուսական կայսրությունը այլևս պատմություն է և գոյություն չունի, իսկ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռուսական զորքերը պաշտպանում ու հսկում են հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը, հայոց բանակը զինված է ռուսական զենքով, որը ՀՀ-ին է վաճառվել ներքին ռուսական գներով ու անգամ վարկային գծի շրջանակներում:

Հարյուր հազարավոր հայեր գտնվում են ՌԴ-ում, այդ երկրի քաղաքացիներ են և իրենց արժանի տեղն են գտել այդ երկրի տնտեսության մեջ ու կյանքի բոլոր ոլորտներում, իսկ ՀՀ-ի քաղաքացի աշխատանքային միգրանտները տարեկան միլիոնավոր դոլարներ են ուղարկում ՀՀ տրանսֆերտների տեսքով ու այդ կերպ կարողանում են ապահովել իրենց ընտանիքները:

ՌԴ-ն այդ կերպ նաև կանխում է ՀՀ-ից արտագաղթի էլ ավելի մեծ ալիքը, որը հնարավոր է սկսվի, եթե հայ միգրանտները, այդ թվում ՀՀ-ից հնչող տարբեր հակառուսական հայտարարությունների պատճառով , չկարողանան աշխատանք գտնել ՌԴ-ում:

Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ՌԴ-ի տնտեսության հետ, ՀՀ-ում սպառվող գազը ռուսական է և եթե Ռուսաստանը շուկայական, եվրոպական գներ սահմանի մեր երկրի համար՝ հայկական տնտեսությունը մեկ օրում կհայտնվի կոլապսում: Նույնը կարող է տեղի ունենալ, եթե ՌԴ-ն դադարի ներքին ռուսական գներով զենքեր առաքել ՀՀ-ին՝ Երևանը չի կարողանա սպառազինությունների մրցավազքում դիմակայել Ադրբեջանին, ով միլիարդավոր դոլարներ է ծախսում զենքեր գնելու վրա:

ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից մեծ է, հայ-ռուսական կապերի խորացումը բխում է ՀՀ ազգային, պետական շահերից, այդ թվում Արցախի շահերից: Ինչքան տնտեսությամբ, ռազմական առումով հզոր լինի Հայաստանը, այնքան ապահով կլինի Արցախի թիկունքն ու Բաքվին դիմակայելու Ստեփանակերտի հնարավորություններն ավելի լայն կլինեն:

«Սասնա Ծռերն» իրենց հակառուսական օրակարգով ու հայտարարություններով հարվածի տակ են դնում թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ապագան, թե՛ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ՀՀ-ն չպետք է հայտնվի առանց ՌԴ-ի պես հզոր գերտերության օգնության ու աջակցության՝ դա հայոց նոր ցեղասպանության սկիզբը կարող է ազդարարել: